1 Սամուել 4։1-22

4  Սամուելը նրա խոսքերը փոխանցում էր ամբողջ Իսրայելին։ Իսրայելը դուրս եկավ պատերազմելու փղշտացիների դեմ և բանակ դրեց Աբենեզերի+ մոտ, իսկ փղշտացիները բանակ դրեցին Աֆեկում+։  Փղշտացիները մարտական կարգով շարվեցին+, որ կռվեն Իսրայելի դեմ, և սաստիկ մարտ սկսվեց, այնպես որ Իսրայելը պարտություն կրեց փղշտացիների առաջ+, որոնք մարտի դաշտում մոտավորապես չորս հազար մարդ կոտորեցին։  Երբ ժողովուրդը եկավ բանակատեղի, Իսրայելի երեցներն ասացին. «Ինչո՞ւ Եհովան մեզ այսօր պարտության մատնեց փղշտացիների առաջ+։ Եկե՛ք Սելովից մեզ մոտ բերենք Եհովայի ուխտի տապանակը+, որ մեզ մոտ լինի և մեր թշնամիների ձեռքից փրկի մեզ»։  Ուստի մարդիկ ուղարկեցին Սելով և այնտեղից բերեցին քերովբեների վրա նստող+, Զորքերի Տեր Եհովայի ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսն+ էլ էին այնտեղ՝ ճշմարիտ Աստծու ուխտի տապանակի մոտ։  Երբ Եհովայի ուխտի տապանակը բանակատեղի հասավ, բոլոր իսրայելացիները այնպիսի մեծ աղաղակ բարձրացրին+, որ գետինը դղրդաց։  Աղաղակի ձայնը լսելով՝ փղշտացիները սկսեցին հարցնել. «Այս ի՞նչ բարձրագոչ աղաղակ+ է եբրայեցիների բանակատեղիում»։ Իմանալով, որ Եհովայի տապանակն է եկել բանակատեղի՝  փղշտացիները վախեցան։ «Աստված եկել է բանակատեղի+,– ասացին նրանք։– Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չի եղել։  Վա՜յ մեզ։ Ո՞վ կփրկի մեզ այս հզոր Աստծու ձեռքից։ Սա այն Աստվածն է, որը Եգիպտոսին տարբեր աղետներով հարվածեց անապատում+։  Քաջացե՛ք և արիացե՛ք, ո՛վ փղշտացիներ, որ չլինի թե եբրայեցիներին ծառա դառնաք, ինչպես որ նրանք ծառա դարձան ձեզ+։ Արիացե՛ք և պատերազմե՛ք»։ 10  Փղշտացիները կռվեցին, և Իսրայելը պարտվեց+, ու ամեն մեկն իր վրանը փախավ+։ Մեծ կոտորած եղավ+, և Իսրայելից երեսուն հազար հետևակ ընկավ+։ 11  Աստծու տապանակը զավթեցին+, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, մահացան+։ 12  Բենիամինի ցեղից մի մարդ մարտի դաշտից վազելով եկավ ու հենց նույն օրը հասավ Սելով՝ հանդերձները պատառոտված+ և գլխին՝ հող+։ 13  Երբ նա տեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհի եզրին՝ մի աթոռի վրա, ու նայում էր. նրա սիրտը տագնապի մեջ էր ճշմարիտ Աստծու տապանակի+ համար։ Մտնելով քաղաք՝ այդ մարդը պատմեց պատահածի մասին, և ամբողջ քաղաքը սկսեց աղաղակել։ 14  Աղաղակի ձայնը լսելով՝ Հեղին ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է»+։ Եվ այդ մարդը շտապեց Հեղիի մոտ, որ պատմի նրան ամեն պատահածը։ 15  (Հեղին իննսունութ տարեկան էր. նրա աչքերը տկարացել էին, ու նա չէր կարողանում տեսնել)+։ 16  Այդ մարդը պատմեց Հեղիին. «Մարտի դաշտից եմ եկել, այսօր փախա այնտեղից»։ Նա էլ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որդի՛ս»։ 17  Լրաբերը պատասխանեց. «Իսրայելը փղշտացիների առաջից փախավ, և ժողովուրդը մեծ պարտություն կրեց+։ Քո երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը+, զոհվեցին, իսկ ճշմարիտ Աստծու տապանակը զավթեցին»+։ 18  Եվ այն պահին, երբ նա խոսում էր ճշմարիտ Աստծու տապանակի մասին, Հեղին դարպասի մոտ աթոռի վրայից մեջքի վրա ընկավ, նրա վիզը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր էր ու ծանրացած։ Նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։ 19  Նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, և նրա ծննդաբերելու օրերն էին։ Երբ նա լսեց, որ ճշմարիտ Աստծու տապանակը զավթել են, և իր սկեսրայրն ու ամուսինը մահացել են, ծնկները թուլացան, ու նա ծնեց, որովհետև երկունքի ցավերը հանկարծակի սկսվեցին+։ 20  Երբ նա մահանում էր, նրա կողքին կանգնած կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, դու տղա ես ծնել»+։ Իսկ նա չպատասխանեց, և դա չշարժեց նրա սիրտը։ 21  Տղային նա Իքաբոդ*+ անվանեց՝ ասելով՝ «փառքը հեռացավ Իսրայելից դեպի գերություն»+՝ նկատի ունենալով այն, որ ճշմարիտ Աստծու տապանակը զավթել էին, և իր սկեսրայրն ու ամուսինը այլևս չկային+։ 22  Ուստի ասաց. «Փառքը հեռացավ Իսրայելից դեպի գերություն+, որովհետև ճշմարիտ Աստծու տապանակը զավթեցին»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «որտե՞ղ է փառքը»։