1 Սամուել 7։1-17

7  Կարիաթարիմի+ բնակիչները եկան, վերցրին Եհովայի տապանակն ու բերեցին Աբինադաբի տուն+, որը բլրի վրա էր, իսկ նրա որդուն՝ Եղիազարին, սրբացրին, որպեսզի Եհովայի տապանակը պահպանի։  Տապանակը Կարիաթարիմ բերելու օրվանից հետո բազում օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ողջ տունը լաց լինելով դարձավ դեպի Եհովան+։  Սամուելը խոսեց Իսրայելի տան հետ ու ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով եք դառնում դեպի Եհովան+, ապա ձեր միջից հեռացրե՛ք օտար աստվածներին+ և Աստարտներին*+, ձեր սրտերը առանց երկմտելու Եհովային ուղղեք և միայն նրան ծառայեք+, ու նա կազատի ձեզ փղշտացիների ձեռքից»+։  Ուստի Իսրայելի որդիները հեռացրին Բահաղներին+ ու Աստարտներին+ և սկսեցին միայն Եհովային ծառայել։  Այնուհետև Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելին հավաքեք+ Մասփայում+, որ աղոթեմ+ Եհովային ձեզ համար»։  Նրանք հավաքվեցին Մասփայում և սկսեցին ջուր հանել ու Եհովայի առաջ թափել։ Այդ օրը նրանք ծոմ պահեցին+ ու ասացին. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ»+։ Եվ Սամուելը Մասփայում սկսեց դատել+ Իսրայելի որդիներին։  Երբ փղշտացիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների դաշնակից կառավարիչները+ դուրս եկան Իսրայելի դեմ։ Լսելով այդ մասին՝ Իսրայելի որդիները սկսեցին վախենալ փղշտացիներից+։  Ուստի Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մի՛ լռիր, օգնությա՛ն կանչիր մեր Աստված Եհովային+, որպեսզի նա փրկի մեզ փղշտացիների ձեռքից»։  Այդ ժամանակ Սամուելը մի կաթնակեր գառնուկ վերցրեց և ողջակեզ արեց՝ ամբողջությամբ մատուցեց+ Եհովային։ Սամուելը Իսրայելի համար օգնության կանչեց Եհովային+, և Եհովան պատասխանեց նրան+։ 10  Եվ մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, փղշտացիները մոտեցան, որ կռվեն Իսրայելի դեմ։ Եհովան այդ օրը բարձր ձայնով որոտաց+ փղշտացիների վրա և նրանց խուճապի մեջ գցեց+, ու նրանք պարտություն կրեցին Իսրայելի առաջ+։ 11  Իսրայելացիները գրոհեցին Մասփայից և կոտորեցին փղշտացիներին՝ հետապնդելով նրանց մինչև Բեթ-​Քորի հարավը։ 12  Դրանից հետո Սամուելը մի քար+ վերցրեց, դրեց Մասփայի ու Հեսանայի մեջտեղը և այն կոչեց Աբենեզեր*։ Նա ասաց. «Մինչև հիմա Եհովան օգնում է մեզ»+։ 13  Այսպիսով՝ փղշտացիները հպատակվեցին և այլևս չմտան Իսրայելի տարածք+։ Սամուելի ապրած բոլոր օրերում Եհովայի ձեռքը փղշտացիների դեմ էր ուղղված+։ 14  Այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Իսրայելից՝ Ակկարոնից մինչև Գեթ, վերադարձվեցին Իսրայելին, և Իսրայելը դրանց տարածքն ազատեց փղշտացիների ձեռքից։ Իսրայելի և ամորհացիների+ միջև խաղաղություն եղավ։ 15  Սամուելը իր կյանքի բոլոր օրերում դատավորություն արեց Իսրայելում+։ 16  Ամեն տարի նա գնում էր Բեթել+, Գաղգաղա+ ու Մասփա+ և այդ բոլոր քաղաքներում դատում էր Իսրայելին+։ 17  Հետո վերադառնում էր Ռամա+, քանի որ այնտեղ էր իր տունը, որտեղ ևս դատում էր Իսրայելին։ Այնտեղ նա Եհովայի համար մի զոհասեղան կառուցեց+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստարոթին», որը «Աստարտ»-ի հոգն. ձևն է։
Նշ. է «օգնության քար»։