1 Տարեգրություն 17։1-27
17 Այն բանից հետո, երբ Դավիթը սկսեց բնակվել իր տանը+, ասաց Նաթան+ մարգարեին. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված տան մեջ+, իսկ Եհովայի ուխտի տապանակը+ վրանի պաստառի տակ է գտնվում»+։
2 Այդ խոսքերը լսելով՝ Նաթանն ասաց Դավթին. «Ինչ որ սրտումդ կա, արա+, որովհետև ճշմարիտ Աստվածը քեզ հետ է»+։
3 Հենց այդ գիշեր Աստծու խոսքը+ եղավ Նաթանին.
4 «Գնա իմ ծառա Դավթի մոտ ու ասա նրան. «Այսպես է ասում Եհովան. «Ինձ համար բնակվելու տուն դո՛ւ չես շինելու+։
5 Ես տան մեջ չեմ բնակվել այն օրից ի վեր, երբ Իսրայելին հանեցի Եգիպտոսից, մինչև այս օրը+, այլ միշտ վրանից վրան եմ գնացել և մի խորանից+ մյուսը+։
6 Այն ամբողջ ընթացքում, որ շրջել եմ+ ողջ Իսրայելի մեջ, մի՞թե երբևիցե մի խոսք եմ ասել Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որին իմ ժողովրդին հովվելու հրաման եմ տվել՝ ասելով, թե՝ «ինչո՞ւ ինձ համար մայրու փայտից տուն չեք շինել»»»+։
7 Իսկ հիմա այսպես ասա իմ ծառա Դավթին. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես քեզ վերցրի արոտավայրից, որտեղ դու հոտի հետևից էիր գնում+, որպեսզի քեզ իմ Իսրայել ժողովրդի առաջնորդը+ դարձնեմ։
8 Ես քեզ հետ կլինեմ, ուր էլ որ դու գնաս+, և քո առջևից կոչնչացնեմ բոլոր թշնամիներիդ+ ու քո անունը+ կդարձնեմ երկրի վրա եղող մեծամեծների անվան պես+։
9 Իմ Իսրայել ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու նրան այնտեղ հաստատեմ*+։ Նրանք իրենց տեղում պիտի բնակվեն, ու այլևս նրանց չպիտի անհանգստացնեն։ Անարդարության որդիները+ առաջվա պես այլևս չպիտի հյուծեն նրանց+՝
10 այն օրից սկսած, երբ ես դատավորներ+ կարգեցի իմ Իսրայել ժողովրդի վրա։ Եվ ես կխոնարհեցնեմ քո բոլոր թշնամիներին+։ Ասում եմ քեզ. «Եհովան քեզ համար տուն է* շինելու»+։
11 Եվ երբ քո օրերը լրանան և դու քո հայրերի հետ ննջես+, այդ ժամանակ ես անպատճառ կբարձրացնեմ քեզանից հետո քո միջից դուրս եկող սերնդին՝ քո որդիներից մեկին+, ու նրա թագավորությունը կհաստատեմ+։
12 Նա է ինձ համար տուն կառուցելու+, և ես նրա գահը կհաստատեմ դարեդար+։
13 Ես նրա հայրը կդառնամ+, իսկ նա ինձ որդի կլինի+, և իմ սիրառատ բարությունից չեմ զրկի նրան+, ինչպես որ քեզանից առաջ եղողին զրկեցի+։
14 Իմ տան մեջ+ և իմ թագավորության մեջ+ ես նրան դարեդար կհաստատեմ, և նրա գահը+ կմնա դարեդար»»»։
15 Այս բոլոր խոսքերն ու այս ամբողջ տեսիլքը Նաթանը նույնությամբ հաղորդեց Դավթին+։
16 Դրանից հետո Դավիթ թագավորը եկավ, նստեց Եհովայի առաջ+ ու ասաց. «Ո՞վ եմ ես+, ո՛վ Եհովա Աստված, և ի՞նչ է իմ տունը+, որ դու այսքան բան արեցիր ինձ համար+։
17 Սակայն սա էլ քո աչքին փոքր երևաց+, ո՛վ Աստված+, և դու քո ծառայի տան հեռավոր ապագայի մասին էլ ես խոսում+։ Ո՛վ Եհովա Աստված, դու նայում ես ինձ ինչպես մի բարձրաստիճան մարդու+։
18 Ուրիշ էլ ի՞նչ կարող է Դավիթն ասել այն պատվի մասին, որին արժանացրել ես քո ծառային+. չէ՞ որ դու լավ ես ճանաչում քո ծառային+։
19 Ո՛վ Եհովա, բոլոր այս մեծ բաները քո ծառայի համար և քո սրտի համաձայն արեցիր+ ու դրանք ակնհայտ դարձրիր+։
20 Ո՛վ Եհովա, քեզ նման մեկը չկա+։ Թեպետ մեր ականջներով լսել ենք ուրիշ շատ աստվածների մասին, սակայն քեզանից բացի, ուրիշ Աստված չկա+։
21 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո Իսրայել ժողովրդի նման+, որին ճշմարիտ Աստվածը իր համար փրկագնեց որպես ժողովրդի+ և իր անունը փառավորեց մեծամեծ ու վախ ներշնչող գործերով+՝ վռնդելով ազգերին+ իր ժողովրդի առաջից, որին դու փրկագնեցիր Եգիպտոսից։
22 Քո Իսրայել ժողովրդին+ դարեդար քեզ համար որպես սեփական ժողովուրդ հաստատեցիր, և դու ինքդ, ո՛վ Եհովա, դարձար նրանց Աստվածը+։
23 Եվ հիմա, Եհո՛վա, թող քո ծառայի ու նրա տան համար ասած խոսքդ ընդմիշտ հավատարիմ լինի, և արա այն, ինչ որ ասացիր։
24 Հավատարիմ մնա քո անվանը+, և թող որ քո անունը հավիտյան մեծ լինի+, որպեսզի ասեն. «Զորքերի Տեր Եհովան+՝ Իսրայելի Աստվածը+, Աստված է Իսրայելի համար»+։ Թող որ քո ծառա Դավթի տունը հաստատուն մնա քո առջև+։
25 Քանի որ դու ինքդ, Աստվա՛ծ իմ, հայտնեցիր քո ծառային, որ նրա համար տուն կշինես+, դրա համար էլ քո ծառան աղոթում է քո առաջ։
26 Ո՛վ Եհովա, դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը+, և դու խոստանում ես քո ծառային այս բարիքն անել+։
27 Եվ հիմա արա այդ ու օրհնիր քո ծառայի տունը, որպեսզի այն դարեդար քո առջև լինի+, քանի որ դու ինքդ օրհնեցիր, ո՛վ Եհովա, և այն օրհնյալ է դարեդար»+։