1 Տարեգրություն 21։1-30

21  Սատանան* Իսրայելի դեմ ելավ ու Դավթին դրդեց+, որ Իսրայելին հաշվի։  Ուստի Դավիթը պատվիրեց Հովաբին+ և ժողովրդի իշխաններին. «Գնացեք ու հաշվեք+ Իսրայելին Բերսաբեեից+ մինչև Դան+ և հաշիվն ինձ մոտ բերեք, որ իմանամ նրանց թիվը»+։  Սակայն Հովաբն ասաց. «Թող Եհովան ժողովրդին հարյուրապատիկ ավելացնի+։ Չէ՞ որ նրանք բոլորը իմ տիրոջ ծառաներն են, տե՛ր իմ թագավոր։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում դա+։ Ինչո՞ւ նա Իսրայելի համար հանցանքի պատճառ դառնա»։  Սակայն թագավորն իր խոսքը+ պարտադրեց Հովաբին, ուստի Հովաբը դուրս եկավ+ ու ման եկավ ամբողջ Իսրայելով մեկ ու հետո վերադարձավ Երուսաղեմ+։  Մարդահամարի տվյալները Հովաբը հանձնեց Դավթին. ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազար սուր կրող մարդ+, իսկ Հուդայում՝ չորս հարյուր յոթանասուն հազար։  Սակայն Հովաբը Ղևիին+ ու Բենիամինին չգրանցեց նրանց մեջ+, քանի որ թագավորի հրամանը զզվելի էր նրա համար։  Այս բանը վատ երևաց ճշմարիտ Աստծու աչքին+, այդ պատճառով էլ նա հարվածեց Իսրայելին։  Ուստի Դավիթն ասաց ճշմարիտ Աստծուն. «Այդ բանն անելով՝ ծանր մեղք գործեցի+։ Եվ հիմա, խնդրում եմ, ներիր քո ծառայի մեղքը+, որովհետև ես մեծ հիմարություն արեցի»+։  Եհովան խոսեց Դավթի տեսանող+ Գադի+ հետ՝ ասելով. 10  «Գնա խոսիր Դավթի հետ ու ասա. «Այսպես է ասում Եհովան. «Երեք պատիժ եմ դնում քո առջև+։ Ընտրիր քեզ համար դրանցից մեկը, և ես քեզ դրանով կպատժեմ»»»+։ 11  Գադը գնաց Դավթի մոտ+ ու ասաց նրան. «Այսպես է ասում Եհովան. «Ընտրի՛ր. 12  կամ երեք տարի սով կլինի+, կամ երեք ամիս հակառակորդներդ քեզ կամայացնեն+, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, կամ էլ երեք օր Եհովայի սուրը+, այսինքն՝ համաճարակ+ կլինի երկրի մեջ, երբ Եհովայի հրեշտակը ամայացում+ կբերի Իսրայելի բոլոր տարածքներում»։ Իսկ հիմա որոշիր, թե ես ինչ պատասխան տանեմ ինձ Ուղարկողին»։ 13  Դավիթն ասաց Գադին. «Ծանր կացության մեջ եմ։ Ավելի լավ է Եհովայի ձեռքն ընկնեմ+, քանի որ անչափ մեծ է նրա ողորմությունը+, քան թե ընկնեմ մարդկանց ձեռքը»+։ 14  Դրանից հետո Եհովան համաճարակ+ ուղարկեց Իսրայելի վրա, և իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ ընկավ+։ 15  Բացի դրանից, ճշմարիտ Աստվածը մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ, որ ոչնչացնի այն+։ Հրեշտակն արդեն սկսել էր ավերումը, երբ Եհովան տեսավ ու ափսոսաց, որ այդպիսի աղետ է բերել+։ Ուստի ասաց ավերում բերող հրեշտակին. «Բավակա՛ն է+։ Ձեռքդ հե՛տ քաշիր»։ Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը կանգնած էր հեբուսացի+ Օռնայի+ կալի մոտ։ 16  Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Եհովայի հրեշտակին+՝ երկրի ու երկնքի միջև կանգնած ու ձեռքին՝ մերկացրած սուր+, որը Երուսաղեմի վրա էր մեկնել։ Այդ ժամանակ Դավիթն ու երեցները, քուրձեր հագած+, երեսնիվայր գետին ընկան+։ 17  Դավիթն ասաց ճշմարիտ Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար անցկացնել, ես եմ մեղք գործել ու չարիք արել+։ Այս խեղճ ժողովուրդն*+ ի՞նչ է արել։ Աստվա՛ծ իմ Եհովա, խնդրում եմ, թող քո ձեռքը ինձ վրա և իմ հոր տան վրա բարձրանա և ոչ թե քո ժողովրդի վրա+՝ նրան բնաջինջ անելու համար»։ 18  Եհովայի հրեշտակը ասաց Գադին+, որ նա պատվիրի Դավթին գնալ ու Եհովայի համար զոհասեղան կանգնեցնել հեբուսացի Օռնայի կալում+։ 19  Դավիթն էլ գնաց, ինչպես որ Գադը պատվիրել էր նրան Եհովայի անունից+։ 20  Այդ ժամանակ Օռնան+ ցորեն էր կալսում. նա շրջվեց ու տեսավ հրեշտակին։ Նրա չորս որդիները, որոնք իր հետ էին, թաքնվեցին։ 21  Դավիթը եկավ Օռնայի մոտ։ Երբ Օռնան տեսավ Դավթին+, իսկույն դուրս եկավ կալից ու երեսը մինչև գետին խոնարհեց Դավթի առաջ։ 22  Դավիթն ասաց Օռնային. «Այս կալատեղը ինձ տուր, որ այստեղ Եհովայի համար զոհասեղան շինեմ։ Լրիվ գնով+ տուր+, որպեսզի ժողովրդի կոտորածը+ դադարեցվի»։ 23  Օռնան էլ պատասխանեց Դավթին. «Վերցրու քեզ համար+, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչը հաճելի է իր աչքին։ Ես իմ եզները+ կտամ ողջակեզի համար, կամնասայլը+՝ ցախ անելու+ և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ կտամ»+։ 24  Սակայն թագավորն ասաց Օռնային. «Ո՛չ, քեզանից անպատճառ պետք է առնեմ այն գնով, ինչքան որ արժե+։ Ես չեմ վերցնի այն, ինչը քոնն է, և ձրի վերցրած ողջակեզներ չեմ մատուցի Եհովային»։ 25  Ուստի Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ* ոսկի տվեց Օռնային+։ 26  Այնտեղ նա Եհովայի համար զոհասեղան+ շինեց և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց, ապա Եհովային կանչեց+, և նա պատասխան տվեց Դավթին՝ երկնքից ողջակեզի սեղանի վրա կրակ իջեցնելով+։ 27  Եհովան նաև հրամայեց հրեշտակին+, և նա իր սուրը պատյանը դրեց։ 28  Երբ Դավիթը տեսավ, որ Եհովան պատասխան տվեց իրեն հեբուսացի Օռնայի կալում, շարունակեց այնտեղ զոհեր մատուցել+։ 29  Իսկ Եհովայի խորանը, որ Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզի սեղանը այդ ժամանակ Գաբաոնի բարձունքի վրա էին+։ 30  Դավիթը չէր կարողացել գնալ այնտեղ, որպեսզի Աստծուց խորհուրդ հարցներ, որովհետև Եհովայի հրեշտակի սրից սաստիկ վախեցել էր+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հակառակորդը»։ Եբր.՝ սատան։
Բռց.՝ «ոչխարները»։
Տե՛ս հավելված 17։