1 Տարեգրություն 22։1-19
22 Դավիթն ասաց. «Սա է ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տունը+, և սա է Իսրայելի համար ողջակեզների զոհասեղանը»+։
2 Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող պանդուխտներին+ և նրանց քարտաշներ+ նշանակեց, որպեսզի ճշմարիտ Աստծու տան շինարարության համար քառակուսի քարեր տաշեն+։
3 Դավիթը շատ երկաթ հավաքեց, որ դռների փեղկերի համար մեխեր ու ճարմանդներ պատրաստեն, այնքան պղինձ հավաքեց, որ հնարավոր չէր կշռել+,
4 նաև մայրու+ գերաններ, որոնց թիվ չկար, քանի որ սիդոնացիներն+ ու տյուրոսցիները+ առատորեն մայրու գերաններ էին բերում Դավթին։
5 Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը դեռ անփորձ պատանի է+, իսկ տունը, որ պիտի կառուցվի Եհովայի համար, անչափ փառահեղ պիտի լինի+ և իր գեղեցկությամբ+ հռչակավոր պիտի լինի բոլոր երկրներում։ Ուստի ես պետք է նրա համար պատրաստություն տեսնեմ»։ Եվ մինչև իր մահը Դավիթը շատ պատրաստություններ տեսավ+։
6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին և պատվիրեց նրան Իսրայելի Աստված Եհովայի համար տուն շինել։
7 Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Սրտումս ցանկություն կար+ իմ Աստված Եհովայի անվան+ համար տուն շինել։
8 Բայց ինձ եղավ Եհովայի խոսքը. «Դու շատ արյուն ես թափել+ ու մեծ պատերազմներ ես մղել+։ Ուստի դու իմ անվան համար տուն չես շինելու+, որովհետև շատ արյուն ես թափել երկրի վրա իմ առաջ։
9 Ահա մի որդի+ կունենաս, որը հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակայքի բոլոր թշնամիներից+։ Դրա համար էլ նրա անունը Սողոմոն*+ կլինի, և նրա օրերում ես խաղաղություն+ ու հանդարտություն կտամ Իսրայելին։
10 Նա է տուն կառուցելու իմ անվան համար+, նա ինձ որդի է լինելու+, իսկ ես նրան՝ հայր+, և նրա թագավորության աթոռը Իսրայելում դարեդար պիտի հաստատեմ»+։
11 Իսկ հիմա, որդի՛ս, թող Եհովան քեզ հետ լինի, և դու հաջողություն ունենաս ու քո Աստված Եհովայի տունը կառուցես, ինչպես որ նա ասել է քո մասին+։
12 Միայն թե թող Եհովան քեզ խոհեմություն ու հասկացողություն տա+ և սովորեցնի քեզ ղեկավարել Իսրայելը, որպեսզի դու պահես քո Աստված Եհովայի օրենքը+։
13 Դու հաջողություն կունենաս+, եթե ձգտես կատարել այն կանոններն+ ու դատավճիռները+, որոնք Եհովան տվեց+ Մովսեսին Իսրայելի համար։ Քաջ և ամուր եղիր+։ Մի՛ վախեցիր+ ու մի՛ զարհուրիր+։
14 Իմ նեղությունների ժամանակ+ Եհովայի տան համար ես հարյուր հազար տաղանդ ոսկի+ ու միլիոն տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղինձն+ ու երկաթը+ այնքան շատ են, որ կշռել հնարավոր չէ։ Գերաններ ու քարեր էլ եմ պատրաստել, բայց դրանց վրա դու կավելացնես։
15 Քեզ մոտ մեծ թվով գործավորներ, քարտաշներ+, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ վարպետներ ունես+։
16 Իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը հնարավոր չէ հաշվել+։ Վե՛ր կաց ու գործի՛ անցիր+, և թող Եհովան քեզ հետ լինի»+։
17 Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.
18 «Չէ՞ որ ձեր Աստված Եհովան ձեզ հետ է+ և ձեզ հանգստություն է տվել ամեն կողմից+. որովհետև նա իմ ձեռքն է տվել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է+ Եհովայի ու նրա ժողովրդի առաջ։
19 Եվ հիմա ձեր սիրտն ու հոգին+ տրամադրեք այն բանին, որ ձեր Աստված Եհովային փնտրեք+։ Վեր կացեք ու ճշմարիտ Աստծու+ սրբարանը կառուցեք+, որպեսզի Եհովայի ուխտի տապանակն+ ու ճշմարիտ Աստծու սուրբ իրերը տանեք այն տունը, որը կառուցելու եք Եհովայի անվան+ համար»։
Ծանոթագրություններ
^ Առաջ է եկել մի արմատից, որը նշ. է «խաղաղություն»։