1 Տիմոթեոս 1։1-20

1  Ես՝ Պողոսս, որ Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ+ մեր Փրկչի+՝ Աստծու+ և մեր հույսի+՝ Քրիստոս Հիսուսի հրամանով,  գրում եմ Տիմոթեոսին+՝ հավատի մեջ իմ հարազատ զավակին+։ Թող անզուգական բարություն* դրսևորվի քո հանդեպ և խաղաղություն լինի քեզ Աստծուց՝ Հորից, և մեր Տեր Հիսուս Քրիստոսից+։  Ինչպես որ խրախուսեցի քեզ մնալ Եփեսոսում, երբ պատրաստվում էի ուղևորվել Մակեդոնիա+, այնպես էլ հիմա եմ խրախուսում, որ պատվիրես+ ոմանց՝ ուրիշ ուսմունք չսովորեցնեն+  և ուշադրություն չդարձնեն սուտ պատմություններին+ ու վերջ չունեցող տոհմաբանություններին, որոնք անիմաստ հարցեր են առաջ բերում+՝ փոխանակ սովորեցնելու Աստծու տված բաները, որ ամրացնում են հավատը։  Այս պատվերի նպատակը սերն է+, որ բխում է անարատ սրտից+, մաքուր խղճից+ և կեղծավորությունից զերծ հավատից+։  Այս բաներից շեղվելով+՝ ոմանք դատարկ խոսքերի+ հետևից գնացին՝  ցանկանալով լինել օրենքի+ ուսուցիչներ+, բայց չհասկանալով ո՛չ իրենց ասածները, ո՛չ էլ այն բաները, որոնց մասին պնդում են։  Սակայն մենք գիտենք, որ Օրենքը լավ է+, եթե այն ճիշտ է գործադրվում+,  գիտակցելով, որ օրենքը սահմանված է ոչ թե արդար մարդու համար, այլ նրանց, ովքեր անօրեն են+ ու անկառավարելի+, անաստված են ու մեղավոր, զուրկ են սիրառատ բարությունից+ և պղծում են սուրբ բաները, հայրասպան են ու մայրասպան, մարդասպաններ են 10  ու պոռնիկներ+, արվամոլներ, մարդ առևանգողներ, ստախոսներ ու սուտ երդում անողներ+, ինչպես նաև մնացած բոլոր բաների համար, որոնք հակառակ են+ առողջ ուսմունքին+, 11  որն էլ համաձայն է երջանիկ+ Աստծու փառավոր բարի լուրին, որը վստահվեց ինձ+։ 12  Երախտապարտ եմ Քրիստոս Հիսուսին՝ մեր Տիրոջը, որը զորություն տվեց ինձ, որովհետև ինձ հավատարիմ համարեց+՝ ծառայության նշանակելով+, 13  թեպետ նախկինում ես հայհոյող, հալածող+ ու անպատկառ+ մարդ էի։ Բայց իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, քանի որ տգիտությամբ+ և անհավատությամբ էի վարվում։ 14  Մեր Տիրոջ անզուգական բարությունը անսահմանորեն առատ եղավ+ իմ հանդեպ հավատի և այն սիրո հետ միասին, որը Քրիստոս Հիսուսն է ցուցաբերում+։ 15  Ճշմարիտ է և ամենայն ընդունելության արժանի այն խոսքը+, թե Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու+, որոնց մեջ առաջինը ես եմ+։ 16  Բայց իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+ այն նպատակով, որ իմ բացառիկ օրինակի միջոցով Քրիստոս Հիսուսը իր ողջ համբերատարությունը ցույց տա՝ օրինակ լինելու նրանց, ովքեր իր հանդեպ հավատ+ կդրսևորեն հավիտենական կյանք ունենալու համար+։ 17  Իսկ հավիտենության Թագավորին+՝ անապականելի+ և անտեսանելի+ միակ Աստծուն+, լինի փառք ու պատիվ հավիտյանս հավիտենից+։ Ամեն։ 18  Տիմոթեո՛ս, զավա՛կս, այս պատվերը+ տալիս եմ քեզ ըստ այն կանխատեսումների+, որոնք ուղղակիորեն քեզ էին մատնանշում, որպեսզի դրանց համաձայն՝ շարունակես բարի պատերազմը մղել+՝ 19  պահելով հավատ ու մաքուր խիղճ+, որը մի քանիսը դեն նետեցին+, և նրանց հավատը նավաբեկության ենթարկվեց+։ 20  Դրանցից են Հիմենեոսն+ ու Ալեքսանդրոսը+։ Ես նրանց Սատանային հանձնեցի+, որպեսզի խրատվելով սովորեն չհայհոյել Աստծուն+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։