1 Տիմոթեոս 4։1-16
4 Սակայն ներշնչյալ խոսքերը հստակ ասում են, որ ապագայում կգան ժամանակներ+, երբ ոմանք կհեռանան+ հավատից՝ ուշադրություն դարձնելով մոլորեցուցիչ ներշնչյալ խոսքերին+ և դևերի ուսմունքներին+,
2 տարվելով ստեր խոսող+ մարդկանց կեղծավորությամբ, որոնց խիղճը+ դաղված* է, ինչպես շիկացած երկաթով։
3 Նրանք արգելում են ամուսնանալ+ և պատվիրում են հրաժարվել ուտելիքներից+, որոնք Աստված ստեղծել է+, որ հավատ ունեցողներն ու ճշմարտությունը ճշգրտորեն իմացողները շնորհակալություն հայտնելով ճաշակեն դրանք+։
4 Աստծու ստեղծած ամեն բան լավն է+, և ոչ մի բանից պետք չէ հրաժարվել+, եթե այն ուտում են շնորհակալություն հայտնելով+,
5 քանի որ այն սրբացվում է Աստծու խոսքով ու աղոթքով։
6 Այս խորհուրդները եղբայրներին տալով՝ դու Քրիստոս Հիսուսի լավ ծառա կլինես՝ սնված հավատի խոսքերով և հրաշալի ուսմունքով+, որին դու սերտորեն հետևում ես+։
7 Սակայն մերժիր պառավների պատմած սուտ պատմությունները+, որոնք պղծում են սուրբ բաները։ Նաև մարզիր քո անձը՝ Աստծու հանդեպ նվիրված լինելու նպատակով+։
8 Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը+ օգտակար է ամեն բանի համար+, քանի որ այն ներառում է ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի խոստումը+։
9 Ճշմարիտ է այս խոսքը և արժանի ամենայն ընդունելության+։
10 Ուստի հենց դրա համար էլ տքնաջան աշխատում և ճիգ ենք թափում+, քանի որ մեր հույսը+ դրել ենք կենդանի Աստծու վրա, որը Փրկիչն է+ ամեն տեսակ մարդկանց+, հատկապես՝ հավատարիմների+։
11 Շարունակիր տալ այս պատվերները+ և սովորեցնել դրանք+։
12 Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը+։ Բայց դու օրինակ եղիր+ հավատարիմների+ համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության մեջ+։
13 Մինչև իմ գալը շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն+ ընթերցելու+, հորդորելու և սովորեցնելու մեջ։
14 Անփույթ մի՛ եղիր քո ունեցած այն պարգևի+ հանդեպ, որը տրվեց քեզ կանխատեսումով+, և երբ երեցների խորհուրդը իր ձեռքը դրեց քեզ վրա+։
15 Խորհիր այս բաների մասին+, կլանված եղիր դրանցով, որպեսզի առաջադիմությունդ+ հայտնի լինի բոլորին։
16 Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին+ և քո ուսուցանելուն+։ Հարատևիր սրանցում, որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «խարանված»։