2 Թագավորներ 12։1-21
12 Հովասը+ թագավոր դարձավ Հեուի+ թագավորության յոթերորդ տարում և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա, որը Բերսաբեեից էր։
2 Հովասն իր բոլոր օրերում արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, քանի դեռ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան+։
3 Սակայն բարձունքները չվերացան+։ Ժողովուրդը առաջվա պես շարունակում էր բարձունքների վրա զոհեր մատուցել և զոհերի ծուխը վեր հանել։
4 Մի անգամ Հովասն ասաց քահանաներին+. «Ամբողջ փողը, որ սուրբ ընծաների+ համար Եհովայի տուն են բերում+, ամեն մեկից տուրք վերցվող փողը+, յուրաքանչյուր հոգու գնահատման+ փողը և այն ամբողջ փողը, որ ամեն մարդ իր հոժար սրտով Եհովայի տուն է բերում+,
5 թող քահանաները վերցնեն՝ ամեն մեկն իր ծանոթներից+, և թող տան վնասված տեղերը նորոգեն»+։
6 Սակայն Հովաս թագավորի քսաներեքերորդ տարում քահանաները տան վնասված տեղերը դեռ չէին նորոգել+։
7 Այդ պատճառով Հովաս թագավորը իր մոտ կանչեց Հովիադա+ քահանային և մյուս քահանաներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Ձեր ծանոթներից այլևս փող մի՛ վերցրեք, այլ այդ փողը տվեք տունը նորոգելուն»+։
8 Քահանաները համաձայնվեցին այլևս փող չվերցնել ժողովրդից և տան վնասված տեղերը չնորոգել։
9 Դրանից հետո Հովիադա քահանան մի արկղ+ վերցրեց, կափարիչի վրա անցք բացեց և զոհասեղանի մոտ դրեց՝ Եհովայի տան մուտքի աջ կողմում։ Քահանաներն ու դռնապանները+ սկսեցին այնտեղ լցնել ամբողջ փողը+, որ մարդիկ Եհովայի տուն էին բերում։
10 Եվ երբ տեսնում էին, որ արկղում շատ փող է հավաքվել, թագավորի քարտուղարն+ ու քահանայապետը գալիս էին, Եհովայի տանը գտնված փողը կապում էին ու հաշվում+։
11 Այնուհետև հաշված փողը տալիս էին Եհովայի տան գործի վրա նշանակված մարդկանց ձեռքը+, որոնք էլ, իրենց հերթին, վճարում էին Եհովայի տանը աշխատող հյուսներին ու շինարարներին,
12 նաև որմնադիրներին ու քարտաշներին+։ Բացի դրանից, այդ փողով գերաններ ու տաշած քարեր էին գնում Եհովայի տան վնասված տեղերը նորոգելու համար և ծածկում էին տան նորոգման հետ կապված մյուս ծախսերը։
13 Բայց Եհովայի տուն բերված փողով Եհովայի տան համար արծաթե տաշտեր, կրակմարիչներ+, գավաթներ+, փողեր+ և ոսկե կամ արծաթե որևէ այլ իրեր չպատրաստվեցին+,
14 քանի որ փողը տալիս էին գործն անողներին և նրանք դրանով Եհովայի տունն էին նորոգում+։
15 Այն մարդկանցից+, որոնց ձեռքն էին հանձնում գործ անողներին տրվող փողը, հաշիվ չէին պահանջում+, քանի որ նրանք իրենց աշխատանքը ազնվորեն էին կատարում+։
16 Իսկ հանցանքի ընծաների+ և մեղքի ընծաների փողը Եհովայի տուն չէր բերվում։ Այն քահանաներին էր պատկանում+։
17 Այդ ժամանակ Ասորիքի Ազայել+ թագավորը Գեթի+ դեմ պատերազմի դուրս եկավ և գրավեց այն, որից հետո Ազայելը որոշեց+ պատերազմել Երուսաղեմի դեմ+։
18 Հուդայի Հովաս թագավորը վերցրեց իր հայրերի՝ Հուդայի Հովսափատ, Հովրամ և Օքոզիա թագավորների սրբացրած բոլոր սուրբ ընծաները+, նաև իր սուրբ ընծաներն ու Եհովայի տան ու արքունական տան գանձարաններում գտնված ամբողջ ոսկին և ուղարկեց+ Ասորիքի Ազայել թագավորին, որից հետո Ազայելը հետ քաշվեց Երուսաղեմից։
19 Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։
20 Նրա ծառաները+ միասին Հովասի դեմ դավադրություն+ կազմակերպեցին ու սպանեցին նրան Թումբի*+ տանը+, որը Սիլլա տանող ճանապարհին է գտնվում։
21 Նրան սպանեցին իր ծառաներից Սամեթի որդի Հովզաքարը և Սոմերի որդի Հովզաբադը+։ Հովասը մեռավ, ու նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամասիան+։