2 Թագավորներ 15։1-38

15  Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում թագավոր դարձավ Հուդայի Ամասիա+ թագավորի որդի Ազարիան*+։  Տասնվեց տարեկան էր Ազարիան, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Հեքելիա, որը Երուսաղեմից էր։  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, և ամեն ինչում իր հայր Ամասիայի պես վարվեց+։  Միայն բարձունքները չվերացան+։ Ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում և զոհերի ծուխն էր վեր հանում+։  Եհովան թագավորին բորոտությամբ հարվածեց+, և նա մինչև իր մահվան օրը բորոտ+ մնաց։ Այդ ամբողջ ընթացքում նա առանձին մի տան մեջ էր ապրում և ազատված էր պարտականություններից+, իսկ թագավորի որդի Հովաթամը+ ղեկավարում էր տունը և երկրի ժողովրդին էր դատում+։  Ազարիայի մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։  Ի վերջո, Ազարիան ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովաթամը+։  Հուդայի թագավոր Ազարիայի+ թագավորության երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան+ և թագավորեց վեց ամիս։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում, ինչպես որ իր հայրերը+, և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 10  Հաբիսի որդի Սեղումը նրա դեմ դավադրություն կազմակերպեց+, հարվածեց+ նրան Հեբլաամում+ ու սպանեց, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 11  Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 12  Սա Եհովայի խոսքն էր+, որ ասել էր Հեուին+. «Քո որդիների+ մինչև չորրորդ սերունդը կնստի Իսրայելի գահի վրա»։ Եվ այդպես էլ եղավ+։ 13  Հաբիսի որդի Սեղումը թագավոր դարձավ Հուդայի թագավոր Օզիայի+ թագավորության երեսունիններորդ տարում և մեկ լուսնային ամիս թագավորեց Սամարիայում+։ 14  Գադիի որդի Մանայեմը+ Թերսայից+ եկավ, մտավ Սամարիա և Սամարիայում հարվածեց ու սպանեց Հաբիսի որդի Սեղումին+, իսկ նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 15  Սեղումի մնացած գործերի և նրա կազմակերպած դավադրության+ մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում։ 16  Այդ ժամանակ Մանայեմը Թերսայից եկավ ու հարվածեց Թափսան և այն ամենը, որ նրանում էր, նաև նրա տարածքները։ Նա հարվածեց Թափսան, քանի որ նրա առաջ դարպասները բաց չէին արել, և այնտեղի բոլոր հղի կանանց պատռեց+։ 17  Գադիի որդի Մանայեմը Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի թագավորության երեսունիններորդ տարում+ և Սամարիայում թագավորեց տասը տարի։ 18  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և իր բոլոր օրերում չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 19  Այն ժամանակ, երբ Ասորեստանի+ Փուլ+ թագավորը ներխուժեց երկիր, Մանայեմը հազար տաղանդ արծաթ+ տվեց+ Փուլին, որ օգնի իրեն թագավորությունն իր ձեռքում հաստատել+։ 20  Այդ արծաթը Մանայեմը հավաքեց իսրայելացիներից՝ բոլոր հարուստ մարդկանցից+՝ ամեն մեկից հիսուն սիկղ, որպեսզի Ասորեստանի թագավորին տա։ Դրանից հետո Ասորեստանի թագավորը հետ դարձավ ու չմնաց այդ երկրում։ 21  Մանայեմի+ մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 22  Ի վերջո, Մանայեմը ննջեց իր նախահայրերի հետ, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Փակեիան+։ 23  Մանայեմի որդի Փակեիան Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի թագավորության հիսուներորդ տարում և թագավորեց երկու տարի+։ 24  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 25  Այդ ժամանակ նրա օգնական+ Փակեեն+՝ Ռոմելիայի որդին, նրա դեմ դավադրություն կազմակերպեց+ և իր հետ Գաղաադի որդիներից հիսուն մարդ վերցնելով՝ արքունական տան բնակելի աշտարակի մեջ+՝ Սամարիայում, սպանեց նրան, նաև Արգոբին ու Արիեին և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 26  Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 27  Ռոմելիայի+ որդի Փակեեն+ Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Ազարիա թագավորի իշխանության հիսուներկուերորդ տարում և թագավորեց քսան տարի։ 28  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 29  Իսրայելի թագավոր Փակեեի օրերում Ասորեստանի+ Թգլատպալասար+ թագավորը եկավ ու վերցրեց Իյոնը+, Աբել-​Բեթմաաքան+, Հանոան, Կեդեսը+, Հասորը+, Գաղաադը+, Գալիլեան+, Նեփթաղիմի+ ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան+։ 30  Էլայի որդի Օսեան+ դավադրություն կազմակերպեց+ Ռոմելիայի որդի Փակեեի դեմ։ Նա հարվածեց+ ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ Դա տեղի ունեցավ Օզիայի որդի Հովաթամի+ թագավորության քսաներորդ տարում։ 31  Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 32  Հուդայի Օզիա+ թագավորի որդի Հովաթամը+ թագավոր դարձավ Ռոմելիայի որդի՝ Իսրայելի թագավոր Փակեեի երկրորդ տարում։ 33  Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադոկի դուստրն էր+։ 34  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում վարվեց իր հայր Օզիայի պես+։ 35  Միայն բարձունքները չվերացան։ Ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում ու զոհերի ծուխն էր վեր հանում+։ Նա կառուցեց Եհովայի տան վերին դարպասը+։ 36  Հովաթամի մնացած գործերի և նրա արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 37  Այդ օրերին Եհովան Հուդայի դեմ ուղարկեց+ Ասորիքի Ռասին+ թագավորին և Ռոմելիայի որդի Փակեեին+։ 38  Ի վերջո, Հովաթամը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աքազը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 14։21-ի ծնթ.։