2 Թագավորներ 20։1-21
20 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ+։ Ամոզի որդի Եսայիան+ եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Պատվերներ տուր քո տան անդամներին+, քանի որ դու մեռնելու ես ու չես ապրելու»»+։
2 Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց+ ու աղոթեց Եհովային+՝ ասելով.
3 «Աղաչում եմ քեզ, ո՛վ Եհովա, հիշիր+, խնդրում եմ, որ քո առաջ հավատարմությամբ+ ու լիակատար սրտով+ եմ քայլել+ և արել եմ այն, ինչը որ բարի է քո աչքում»+։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ+։
4 Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթ, երբ Եհովայի խոսքը նրան եղավ+.
5 «Հետ դարձիր ու ասա Եզեկիային՝ իմ ժողովրդի առաջնորդին+. «Այսպես է ասում Եհովան՝ քո հայր Դավթի Աստվածը+. «Ես լսեցի+ քո աղոթքը+ և տեսա քո արցունքները+։ Ես կբուժեմ քեզ+։ Երրորդ օրը դու Եհովայի տուն կգնաս+։
6 Տասնհինգ տարի կավելացնեմ քո օրերին։ Ասորեստանի թագավորի ձեռքից կազատեմ քեզ ու այս քաղաքը և կպաշտպանեմ+ այն հանուն ինձ ու հանուն իմ ծառա Դավթի»»»+։
7 Եսայիան ասաց թագավորի ծառաներին. «Չորացրած թզի բլիթ+ վերցրեք»։ Նրանք էլ բլիթը վերցրին ու դրեցին պալարի+ վրա, և Եզեկիան սկսեց առողջանալ+։
8 Եզեկիան հարցրեց Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի+, որ Եհովան կառողջացնի ինձ, և ես երրորդ օրը Եհովայի տուն կգնամ»։
9 Եսայիան պատասխանեց նրան. «Սա Եհովայի կողմից նշան կլինի+, որ Եհովան կկատարի իր խոսքը. ստվերը տասը աստիճան առա՞ջ շարժվի, թե՞ տասը աստիճան հետ»։
10 Եզեկիան ասաց. «Ստվերի տասը աստիճան առաջ շարժվելը հեշտ է։ Թող ստվերը տասը աստիճան հետ շարժվի»+։
11 Այդ ժամանակ Եսայիա մարգարեն կանչեց Եհովային, և նա այնպես արեց, որ ստվերը Աքազի աստիճանների վրայով տասը աստիճան հետ դառնա+։
12 Բաբելոնի+ թագավորը՝ Բալադանի որդի Բերոդաք-Բալադանը+, լսելով, որ Եզեկիան հիվանդ է եղել, նամակներ+ և ընծա ուղարկեց նրան։
13 Եզեկիան լսեց նրանց ու ցույց տվեց իր ողջ գանձատունը+, արծաթը, ոսկին+, բալասանի յուղը+ և ուրիշ թանկարժեք յուղեր, իր զինանոցը և այն ամենը, ինչ որ կար իր գանձերի մեջ։ Իր տան և իր ամբողջ տերության մեջ մի բան չմնաց, որ Եզեկիան ցույց չտար նրանց+։
14 Դրանից հետո Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ու հարցրեց+. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել քեզ մոտ»+։ Եզեկիան պատասխանեց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել»։
15 Ապա Եսայիան հարցրեց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ «Ինչ որ կար իմ տանը, տեսան։ Իմ գանձերի մեջ մի բան չմնաց, որ ես նրանց ցույց չտայի»,– ասաց Եզեկիան+։
16 Եվ Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Եհովայի խոսքը+.
17 «Ահա օրեր են գալիս, երբ այն ամենը, ինչ կա տանդ մեջ+, և ինչ որ մինչև այսօր կուտակել են քո հայրերը, պիտի տարվեն Բաբելոն+։ Ոչինչ չի մնալու+,– ասում է Եհովան։–
18 Քո որդիներից մի քանիսին, որոնք քեզանից են դուրս գալու, և որոնց հայրն ես լինելու, պիտի վերցնեն+ ու պալատականներ դարձնեն+ Բաբելոնի թագավորի պալատում»»+։
19 Ի պատասխան՝ Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Եհովայի խոսքը, որ դու ասացիր»+։ Եվ ավելացրեց. «Բարի է, չէ՞ որ իմ օրերում խաղաղությունն ու ճշմարտությունը+ չեն դադարելու»+։
20 Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ զորության մասին և այն մասին, թե ինչպես նա ավազան+ ու ջրանցք+ կառուցեց և ջուրը քաղաք հասցրեց, գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։
21 Ի վերջո, Եզեկիան ննջեց իր նախահայրերի հետ+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Մանասեն+։