2 Թագավորներ 25։1-30
25 Սեդեկիայի թագավորության իններորդ տարում+՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը+, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը իր ողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ+, նրա դիմաց բանակ դրեց և այն պաշարելու համար շուրջը պարիսպներ շինեց+։
2 Մինչև Սեդեկիայի թագավորության տասնմեկերորդ տարին քաղաքը պաշարման մեջ էր։
3 Չորրորդ ամսվա իններորդ օրը+, երբ քաղաքում սաստիկ սով էր+, և երկրի ժողովուրդը հաց չուներ+,
4 քաղաքի պարիսպը ճեղքեցին+, և բոլոր ռազմիկները գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով փախան+ այն ժամանակ, երբ քաղդեացիները+ բոլոր կողմերից շրջապատել էին քաղաքը։ Թագավորը փախավ+ Արաբայի+ կողմը։
5 Քաղդեացիների+ զորքն ընկավ թագավորի հետևից, և նրան հասավ+ Երիքովի անապատային հարթավայրերում+, իսկ թագավորի ամբողջ զորքը նրա մոտից այս ու այն կողմ փախավ։
6 Սեդեկիային բռնեցին+ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա+, որպեսզի նրա դատաստանը տեսնեն։
7 Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ մորթեցին+, ապա թագավորը Սեդեկիայի աչքերը կուրացրեց+, պղնձե շղթաներով+ նրան կապեց ու տարավ Բաբելոն+։
8 Հինգերորդ ամսվա յոթերորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ+ տարում, Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարդանը+, որը թիկնապահների պետն էր, եկավ Երուսաղեմ+։
9 Նա հրի մատնեց Եհովայի տունը+, թագավորի տունը+ և Երուսաղեմում եղող բոլոր տները+, նաև այրեց բոլոր մեծամեծների տները+։
10 Թիկնապահների պետի հետ եկած քաղդեացիների ամբողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպը+։
11 Քաղաքում մնացած ժողովրդին+, փախստականներին, որոնք անձնատուր եղան Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը թիկնապահների պետ Նաբուզարդանը գերության տարավ+։
12 Բայց երկրի հասարակ ժողովրդից+ ոմանց նա թողեց խաղողագործներ և հարկադիր աշխատողներ լինելու համար+։
13 Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները+, նաև սայլերն+ ու պղնձե ծովը+, որ Եհովայի տանն էին, և դրանց պղինձը տարան Բաբելոն+։
14 Նրանք վերցրին մոխրի ամանները, թիերը, կրակմարիչները, բաժակները և ծառայության մեջ օգտագործվող պղնձե բոլոր իրերը+։
15 Թիկնապահների պետը վերցրեց այն կրակամաններն ու գավաթները, որոնք մաքուր ոսկուց+ և մաքուր արծաթից+ էին պատրաստված։
16 Եհովայի տան համար Սողոմոնի շինած երկու սյուների, մեկ ծովի և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել+։
17 Մեկ սյան բարձրությունը տասնութ կանգուն էր+, և դրա վրա պղնձե խոյակ+ կար։ Խոյակը երեք կանգուն բարձրություն ուներ և շուրջբոլորը ցանցակերպ ու նռնաձև+ զարդերով էր պատված՝ ամբողջովին պղնձից։ Երկրորդ սյունն էլ էր դրա նման ցանցակերպ զարդերով պատված։
18 Թիկնապահների պետը վերցրեց ավագ քահանա Սարայիային+, երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապանների+,
19 քաղաքից վերցրեց մի պալատականի, որը պատերազմող մարդկանց զորապետն էր, քաղաքում գտնվող հինգ մարդու, որոնք թագավորի մոտ մտնելու թույլտվություն ունեին, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր երկրի ժողովրդին, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք քաղաքում էին գտնվում+.
20 թիկնապահների պետ Նաբուզարդանը+ վերցրեց նրանց բոլորին+ ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա+։
21 Բաբելոնի թագավորը հարվածեց+ ու սպանեց նրանց Ռեբլայում՝ Եմաթի+ երկրում։ Այսպիսով՝ Հուդան գերեվարվեց իր երկրից+։
22 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում մնացած ժողովրդի+ վրա նշանակեց Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիային+։
23 Երբ բոլոր զորագլուխները+ և նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային է նշանակել, անմիջապես եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա+։ Նրանց մեջ էին Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, նետոֆաթացի Թանհումեթի որդի Սարայիան, մաքաթացու որդի Հեզոնիան և իրենց մարդիկ։
24 Գոդողիան երդվեց+ նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաները լինելուց։ Բնակվեք այս երկրում ու Բաբելոնի թագավորին ծառայեք, և ձեզ համար լավ կլինի»+։
25 Յոթերորդ+ ամսում Ելիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը+, որ թագավորական սերնդից էր, նրա հետ նաև տասը մարդ եկան, հարվածեցին Գոդողիային+, ու նա մեռավ։ Մասփայում+ նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին էլ սպանեցին։
26 Դրանից հետո ամբողջ ժողովուրդը՝ մեծից փոքր, և զորագլուխները վեր կացան ու գնացին Եգիպտոս+, քանի որ վախեցան քաղդեացիներից+։
27 Հուդայի Հովաքին+ թագավորի գերության երեսունյոթերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա քսանյոթերորդ օրը, Բաբելոնի Ելմարոդաք+ թագավորը իր թագավոր դառնալու տարում Հուդայի Հովաքին թագավորին բարեհաճություն ցույց տվեց*+ և նրան հանեց բանտից։
28 Նա բարյացակամորեն խոսեց նրա հետ և նրա գահը Բաբելոնում իր մոտ գտնվող մյուս թագավորների գահից ավելի բարձր դրեց+։
29 Հովաքինը հանեց բանտի իր հագուստները+ և իր կյանքի բոլոր օրերում միշտ նրա առջև էր հաց ուտում+։
30 Ինչ վերաբերում է նրա ապրուստի միջոցներին+, ապա իր կյանքի բոլոր օրերում Հովաքինին մշտապես տալիս էին թագավորի կողմից նշանակված ամեն օրվա իր բաժինը։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «բարձրացրեց գլուխը»։