2 Թեսաղոնիկեցիներ 1։1-12

1  Ես՝ Պողոսս, Սիլվանոսի և Տիմոթեոսի+ հետ գրում եմ թեսաղոնիկեցիների ժողովին, որը միության մեջ է մեր Հոր՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի հետ։  Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։  Մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար+, եղբայրնե՛ր, քանի որ դա տեղին է, որովհետև ձեր հավատը անսահմանորեն մեծանում է+, և ձեզանից յուրաքանչյուրի սերը աճում է իրար հանդեպ+։  Այնպես որ մենք հպարտանում ենք+ ձեզանով Աստծու ժողովներում ձեր տոկունության և հավատի համար, որ դրսևորում եք ձեր կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ+։  Դա Աստծու արդար դատաստանի+ ապացույցն է, որի շնորհիվ դուք արժանի եք համարվում Աստծու թագավորության համար+, հանուն որի էլ չարչարանքներ եք կրում+։  Աստծու այս դատաստանն արդարացի է, որ ձեզ նեղություն պատճառողներին նեղությամբ հատուցի+,  իսկ ձեզ, որ նեղություններ եք կրում, թեթևացում տա մեզ հետ միասին Տեր Հիսուսի հայտնության ժամանակ+, երբ նա հայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ+  բոցավառ կրակով՝ վրեժ առնելու+ նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն+ և չեն հնազանդվում+ մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին+։  Նրանք կենթարկվեն հավիտենական կործանման դատապարտությանը+՝ անհետանալով+ Տիրոջ առաջից և նրա զորության փառքից+ 10  այն ժամանակ, երբ նա կգա, որ փառավորվի իր սրբերի հետ+, և այդ օրը բոլոր նրան հավատացողները կհիանան նրանով (քանի որ դուք հավատով ընդունեցիք մեր տված վկայությունը)։ 11  Հենց այդ նպատակով էլ մենք միշտ աղոթում ենք ձեզ համար, որ մեր Աստվածը արժանի համարի ձեզ իր կողմից կանչվելուն+ և իր զորությամբ ամբողջովին կատարի ամեն բարի բան, որ հաճելի է իրեն, և հաջողեցնի ձեր հավատի գործը, 12  որպեսզի մեր Տեր Հիսուսի անունը փառավորվի ձեզանով+, և լինելով նրա հետ միության մեջ+՝ դուք էլ փառավորվեք՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության+ համաձայն։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։