2 Կորնթացիներ 13։1-14

13  Սա երրորդ անգամն է+, որ պատրաստվում եմ ձեզ մոտ գալու։ «Ամեն գործ պետք է երկու կամ երեք վկայի ցուցմունքներով* հաստատվի»+։  Թեև հեռու եմ ձեզանից, բայց իմ խոսքերն ընդունեք այնպես, ասես երկրորդ անգամ է՝ ձեզ մոտ եմ։ Ուստի ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա զգուշացնում եմ նախկինում մեղք գործածներին և մյուս բոլորին, որ եթե երբևէ նորից գամ, չեմ խնայի+,  քանի որ դուք ապացույց եք փնտրում, թե արդյոք Քրիստոսը խոսո՞ւմ է ինձանով+, Քրիստոսը, որ ոչ թե տկարությամբ է գործում ձեր մեջ, այլ զորությամբ։  Ինչ խոսք, նա ցցին գամվեց+ տկարության պատճառով+, սակայն կենդանի է Աստծու զորության շնորհիվ+։ Ճիշտ է, մենք էլ ենք տկար, ինչպես որ նա էր, սակայն կապրենք նրա հետ միասին+ Աստծու զորության+ շնորհիվ, որը գործում է ձեր մեջ։  Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք+։ Մի՞թե չեք գիտակցում, որ Հիսուս Քրիստոսը միության մեջ է ձեզ հետ+. այլապես դուք հավանության արժանացած չեք։  Հույս ունեմ, որ կիմանաք՝ մենք անհավանության արժանացած չենք։  Աղոթում ենք+ Աստծուն, որ դուք ոչ մի սխալ բան չանեք։ Իմ նպատակը այն չէ, որ մենք հավանության արժանացած երևանք, այլ որ դուք ճիշտն անեք, նույնիսկ եթե թվա, թե մենք հավանության չենք արժանացել։  Մենք ոչինչ չենք կարող անել ճշմարտության դեմ, այլ միայն ճշմարտության համար+։  Միշտ ուրախանում ենք, երբ դուք ուժեղ եք լինում, նույնիսկ եթե մենք տկար ենք+, և աղոթում ենք+, որ դուք ուղղվեք։ 10  Ահա թե ինչու այս բաները իմ բացակայության ժամանակ եմ գրում, որպեսզի երբ ներկա լինեմ, խստությամբ չվարվեմ+, քանի որ Տերը ինձ իշխանություն տվեց ոչ թե քանդելու, այլ կերտելու+ համար։ 11  Վերջապես, եղբայրնե՛ր, շարունակեք ուրախանալ, ուղղվել, մխիթարվել+, միևնույն մտքի լինել+, խաղաղությամբ ապրել+. և սիրո ու խաղաղության Աստվածը+ ձեզ հետ կլինի։ 12  Ողջունեք միմյանց սուրբ համբույրով+։ 13  Բոլոր սրբերը բարևում են ձեզ։ 14  Թող Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը, Աստծու սերը և սուրբ ոգին, որ տրվել է բոլորիս, ձեզ հետ լինեն+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բերանով»։