2 Կորնթացիներ 5։1-21
5 Մենք գիտենք, որ մեր երկրային տունը+՝ այս վրանը+, կքանդվի+, և մենք Աստծուց մի շինություն կունենանք, մի տուն, որ ձեռքով չէ շինված+ և հավիտենական+ է երկնքում։
2 Այս տան մեջ մենք իրոք հառաչում ենք+՝ փափագելով հագնել այն մեկը, որը պատրաստված է մեզ համար երկնքում+,
3 որպեսզի այն հագնենք ու մերկ չլինենք+։
4 Մենք՝ այս վրանում լինողներս, հառաչում ենք՝ ծանրության տակ լինելով, որովհետև ոչ թե ուզում ենք հանել այն, այլ ուզում ենք մյուսը հագնել+, որպեսզի ինչը որ մահկանացու է, կլանվի կյանքի կողմից+։
5 Հենց այս բանի համար Աստված պատրաստեց մեզ+, նա, որ տվեց մեզ գալիք վարձատրության երաշխիքը+, այսինքն՝ ոգին+։
6 Այդ պատճառով մենք միշտ վստահ ենք և գիտենք, որ քանի դեռ մեր տունը մարմնում է, մենք Տիրոջից հեռու ենք+,
7 և սա գիտենք, քանի որ հավատով ենք քայլում, ոչ թե տեսանելի բաներով+։
8 Սակայն մենք լի ենք վստահությամբ և գերադասում ենք թողնել այս մարմինը ու մեր տունը Տիրոջ մոտ հաստատել+։
9 Ուստի անկախ այն բանից՝ մեր տունը նրա մոտ լինի, թե նրանից հեռու+, մեր նպատակն է, որ ընդունելի լինենք նրան+,
10 որովհետև բոլորս էլ պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ+, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր հատուցումը՝ ըստ իր գործերի, որ արել է մարմնում եղած ժամանակ՝ թե՛ բարի, թե՛ չար+։
11 Գիտակցելով, որ հարկավոր է Տիրոջ հանդեպ վախ+ ունենալ՝ շարունակ համոզում ենք+ մարդկանց, որ լսեն մեզ, սակայն Աստված լավ գիտի մեզ։ Հույս ունեմ, որ ձեր խիղճը կօգնի ձեզ հասկանալու, թե ինչպիսին ենք մենք+։
12 Մենք դարձյալ մեր անձերը չենք երաշխավորում+ ձեզ, այլ մեզանով պարծենալու առիթ ենք տալիս ձեզ+, որպեսզի կարողանաք պատասխան տալ նրանց, ովքեր պարծենում են՝ նայելով արտաքին տեսքին+ և ոչ թե սրտին+։
13 Եթե մենք խելքներս կորցրել էինք+, ապա դա Աստծու համար էր. եթե ողջամիտ ենք+, ապա դա ձեզ համար է։
14 Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար+։ Այդպես եղավ, քանի որ բոլորը մահացել էին։
15 Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն+, այլ նրա համար+, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ+։
16 Ուրեմն այսուհետև մենք ոչ ոքի չգիտենք ըստ մարմնի+։ Եթե նույնիսկ Քրիստոսին գիտեինք ըստ մարմնի+, հիմա այլևս չգիտենք նրան որպես այդպիսին+։
17 Հետևաբար եթե որևէ մեկը միության մեջ է Քրիստոսի հետ, նա նոր ստեղծագործություն է+. հինը անցավ+, և ահա նորը առաջ եկավ+։
18 Սակայն այս ամենն Աստծուց է, որը Քրիստոսի միջոցով հաշտեցրեց+ մեզ իր հետ և տվեց մեզ հաշտության ծառայությունը+,
19 այսինքն՝ այն, որ Աստված Քրիստոսի միջոցով+ աշխարհն+ իր հետ հաշտեցրեց+՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները+, և նա հաշտության խոսքը+ մեզ հանձնեց+։
20 Հետևաբար, մենք+ Քրիստոսին փոխարինող+ դեսպաններ ենք+, ասես թե Աստված խնդրելիս լինի մեր միջոցով+։ Որպես Քրիստոսին փոխարինողներ՝ մենք աղերսում ենք+. «Հաշտվե՛ք Աստծու հետ»։
21 Նրան, ով երբեք մեղք չգործեց+, Աստված մեղքի ընծա դարձրեց+ մեզ համար, որպեսզի նրա միջոցով մենք արդար դառնանք Աստծու աչքում+։