2 Հովհաննես 1։1-13

 Ես՝ երեցս*+, գրում եմ ընտրյալ տիկնոջը+ և նրա զավակներին, որոնց իսկապես սիրում եմ+, և ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ովքեր իմացան ճշմարտությունը+։  Սիրում ենք ձեզ այն ճշմարտության համար, որ մնում է մեր մեջ+, և այն ընդմիշտ մեզ հետ կլինի+։  Ճշմարտության և սիրո հետ մեկտեղ+ մենք կվայելենք անզուգական բարություն*+, ողորմություն և խաղաղություն Աստծուց՝ Հորից+, և Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց։  Ես շատ ուրախ եմ, քանի որ իմացա, որ քո զավակներից+ ոմանք ճշմարտության մեջ են քայլում+, ինչպես որ մենք պատվիրան ստացանք Հորից+։  Ուստի գրում եմ քեզ, ո՛վ տիկին, և խնդրում, որ պահես միմյանց սիրելու+ մասին պատվիրանը։ Այն նոր պատվիրան չէ+, քանի որ սկզբից ևեթ ունենք այն+։  Սա է սերը+, որ մենք շարունակենք նրա պատվիրանների համաձայն քայլել+։ Եվ սա է պատվիրանը, որը սկզբից լսեցիք. շարունակեք դրա մեջ քայլել+։  Շատ խաբեբաներ են դուրս եկել աշխարհ+՝ մարդիկ, որ չեն դավանում, որ Հիսուս Քրիստոսը եկել է մարմնով+։ Սա է խաբեբան+ ու նեռը+։  Զգույշ եղեք ձեր անձերի համար, որ չկորցնեք այն ամենը, ինչի համար մենք տքնաջան աշխատեցինք, այլ որ ամբողջ վարձատրությունը ստանաք+։  Ամեն ոք, ով Քրիստոսի ուսմունքից այն կողմ է անցնում+ և չի մնում դրանում+, Աստծու հավանությունը չունի+։ Իսկ ով որ մնում է այս ուսմունքի մեջ, նա ունի թե՛ Հոր և թե՛ Որդու հավանությունը+։ 10  Եթե մեկը գալիս է ձեզ մոտ ու չի բերում այս ուսմունքը, երբեք նրան ձեր տուն մի՛ ընդունեք+ և ողջույնի խոսք մի՛ ասեք նրան+, 11  որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին+։ 12  Թեպետ շատ բան ունեմ ձեզ ասելու, սակայն չեմ ուզում դա անել թղթով ու թանաքով+։ Այլ հույս ունեմ ձեզ մոտ գալ ու երես առ երես խոսել ձեզ հետ+, որպեսզի ձեր ուրախությունը+ լիակատար լինի+։ 13  Քեզ իրենց բարևներն են ուղարկում քո ընտրյալ քրոջ զավակները+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տարեցս»։
Տե՛ս բառարանը։