2 Պետրոս 2։1-22
2 Սակայն ինչպես ժողովրդի մեջ սուտ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ սուտ ուսուցիչներ կլինեն+։ Հենց սրանք են, որ աննկատ կտարածեն կործանարար աղանդավորությունը և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնեց իրենց+, ու արագահաս կորուստ կբերեն իրենց վրա։
2 Շատերը կհետևեն+ նրանց անառակ վարքին+, և սրանց պատճառով ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով կխոսվի+։
3 Բացի այդ, շինծու խոսքերով նրանք ագահորեն կշահագործեն ձեզ+։ Բայց վաղուց ի վեր նրանց համար սահմանված դատաստանը+ չի ուշանում, և նրանց կործանումը անպայման գալու է+։
4 Ինչ խոսք, Աստված հետ չկանգնեց մեղք գործած հրեշտակներին+ պատժելուց, այլ տարտարոսը+ գցեց՝ պահելով նրանց թանձր խավարի խորքերում՝ դատաստանի համար+։
5 Նա հետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց+, այլ Նոյին՝ արդարության քարոզչին+, ևս յոթ հոգու հետ պահպանեց+, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց+։
6 Եվ Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց նրանց+՝ անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողնելով+։
7 Նա ազատեց արդար Ղովտին+, որը սաստիկ ընկճվել էր այն պատճառով, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին+,
8 քանի որ նրանց անօրեն գործերի պատճառով, որոնք այս արդար մարդը տեսնում ու լսում էր՝ ամեն օր նրանց մեջ ապրելով, նրա արդար հոգին տանջվում էր։
9 Հետևաբար, Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից+, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար, որ կործանվեն+,
10 հատկապես նրանց, ովքեր մարմնի հետևից են գնում՝ ցանկանալով պղծել այն+, և նրանց, ովքեր վերևից են նայում տերությանը*+։
Լինելով հանդուգն, ինքնահաճ՝ նրանք չեն դողում փառավորների առաջ, այլ վիրավորական խոսքեր են ասում+,
11 մինչդեռ հրեշտակները, որ թեպետ ուժով ու զորությամբ գերազանցում են նրանց, Եհովայի հանդեպ հարգանքից մղված+՝ վիրավորական խոսքերով չեն մեղադրում նրանց+։
12 Բայց սրանք, բանականությունից զուրկ կենդանիների են նման, որ ի բնե ծնված են բռնվելու և ոչնչանալու համար։ Նրանք անարգանքով են խոսում այն բաների մասին, որ չեն հասկանում+, և այդ պատճառով կկործանվեն իրենց կործանման ճանապարհին՝
13 չար գործերի+ դիմաց իրենք իրենց չարությամբ հատուցելով+։
Նրանք մարմնի ցանկությունները ցերեկով բավարարելը հաճույք են համարում+։ Նրանք նման են բծերի ու արատների, որ անզուսպ կերպով ուրախանում են, որովհետև տարածում են իրենց խաբեական ուսմունքները, երբ կերուխում են անում ձեզ հետ+։
14 Աչքեր ունեն՝ շնությամբ լեցուն+, նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից+ ու հրապուրում են անհաստատ հոգիներին։ Նրանց սրտերը ագահության են վարժված+, անիծված զավակներ են+։
15 Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք մոլորվեցին։ Հետևեցին Բեորի որդի Բաղաամի ճանապարհին+, որը անիրավ գործերի վարձատրությունը սիրեց+,
16 բայց իր հանցանքի համար հանդիմանություն ստացավ+։ Անխոս էշը, մարդու ձայնով խոսելով+, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի+։
17 Սրանք ջուր չունեցող աղբյուրներ են+, կատաղի փոթորկից քշված մառախուղներ, և նրանց համար պահված է անթափանց խավարը+։
18 Նրանք փքուն ու անօգուտ խոսքեր են բարբառում և մարմնի ցանկություններով+ ու անառակ սովորություններով հրապուրում են+ նրանց, ովքեր հազիվ են փախչում+ մոլորության մեջ ապրող մարդկանցից։
19 Նրանց ազատություն են խոստանում+, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են+, որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում+։
20 Եվ իրոք, եթե Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ աշխարհի պղծություններից+ փախչելուց հետո նրանք դարձյալ ներքաշվում են այս ամենի մեջ ու հաղթվում են+, ապա նրանց համար վերջը ավելի վատ է լինում, քան սկիզբը+։
21 Ուստի ավելի լավ կլիներ, որ նրանք ստույգ չճանաչեին արդարության ճանապարհը+, քան թե ստույգ ճանաչելուց հետո երես թեքեին այն սուրբ պատվիրանից, որն իրենց տրվեց+։
22 Որքա՜ն ճշմարիտ են նրանց պարագայում այս առածի խոսքերը. «Շունը+ վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը գնում է դարձյալ ցեխի մեջ թավալվելու»+։