2 Սամուել 15։1-37

15  Դրանից հետո Աբիսողոմը իր համար մի կառք պատրաստել տվեց և ձիեր ձեռք բերեց ու նաև հիսուն մարդ, որոնք պիտի վազեին նրա առջևից+։  Առավոտ կանուխ նա վեր էր կենում+ ու կանգնում էր դեպի դարպասները տանող ճանապարհին+։ Եվ երբ ինչ-​որ մեկը իր դատական գործով թագավորի մոտ էր գալիս+, Աբիսողոմը ձայն էր տալիս նրան ու հարցնում. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Նա պատասխանում էր. «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»։  Աբիսողոմն էլ ասում էր նրան. «Քո գործերը լավ են ու արդար, բայց թագավորի մոտ քեզ ոչ ոք չի լսի»+։  Հետո ավելացնում էր. «Այ եթե ինձ դատավոր նշանակեին այս երկրում+ և ամեն ոք, ով դատական գործ կամ որևէ դատ ունենար, ինձ մոտ գար, այն ժամանակ ես նրան արդարությամբ կդատեի»+։  Երբ որևէ մարդ նրան էր մոտենում, որ խոնարհվեր նրա առաջ, նա մեկնում էր իր ձեռքը, գրկում+ ու համբուրում էր նրան։  Աբիսողոմն այսպես էր վարվում այն բոլոր իսրայելացիների նկատմամբ, ովքեր դատաստանի համար թագավորի մոտ էին գալիս։ Եվ Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը+։  Քառասուն տարին լրանալուց հետո* Աբիսողոմն ասաց թագավորին. «Թույլ տուր գնամ Քեբրոն+ ու կատարեմ Եհովային տված երդումս+,  որովհետև երբ ես ապրում էի Ասորիքի Գեսուրում+, քո ծառան այս երդումը+ տվեց. «Եթե Եհովան ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայություն կմատուցեմ Եհովային»»+։  Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»+։ Նա էլ վեր կացավ ու գնաց Քեբրոն։ 10  Աբիսողոմը գաղտնի պատգամաբերներ+ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ, որ ասեն նրանց. «Հենց որ եղջերափողի ձայնը լսեք, ասացեք՝ «Աբիսողոմը թագավոր է դարձել+ Քեբրոնում»»+։ 11  Աբիսողոմի հետ երկու հարյուր մարդ գնաց Երուսաղեմից, որոնց նա հրավիրել էր և որոնք ոչ մի բանից տեղյակ չէին+ ու ոչինչ չգիտեին։ 12  Զոհեր մատուցելու ժամանակ Աբիսողոմը մարդ ուղարկեց ու իր Գելոն+ քաղաքից կանչել տվեց Դավթի խորհրդական+ գելոնացի+ Աքիտոփելին+։ Դավադրությունը+ գնալով ուժ էր հավաքում, և Աբիսողոմին միացող մարդկանց թիվը շարունակ աճում էր+։ 13  Որոշ ժամանակ անց մի լրաբեր եկավ Դավթի մոտ ու ասաց. «Իսրայելացիների սիրտը+ Աբիսողոմի կողմն է թեքվել»։ 14  Այդ ժամանակ Դավիթն ասաց իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին. «Վեր կացեք փախչենք+, որովհետև մեզ փրկություն չի լինի Աբիսողոմից։ Շտապ գնացեք, այլապես նա կշտապի ու մեզ կհասնի, մեզ վրա չարիք կբերի ու քաղաքն էլ սրի բերանով կզարկի»+։ 15  Թագավորի ծառաներն ասացին նրան. «Քո ծառաները կանեն այն ամենը, ինչ որ մեր տեր թագավորը կամենա»+։ 16  Ուստի թագավորը իր տան բոլոր անդամների հետ գնաց+, իսկ իր կանանցից տասը հարճերի+ թողեց, որ տանը հոգ տանեն։ 17  Թագավորը և իր բոլոր մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը և կանգ առան Բեթ-​Մերհագում*։ 18  Նրա բոլոր ծառաները գնում էին նրա կողքից, իսկ բոլոր քերեթցիները, բոլոր փելեթցիներն+ ու բոլոր գեթացիները+՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից+ էին եկել, թագավորի առջևից էին գնում։ 19  Թագավորն ասաց գեթացի Եթթայիին+. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ։ Հե՛տ դարձիր+ ու թագավորի մոտ մնա, որովհետև դու օտարական ես, և բացի այդ, քեզ վտարել են քո երկրից։ 20  Դու երեկ ես եկել, և այսօր ես քեզ ստիպեմ, որ մեզ հե՞տ թափառես+, երբ ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում։ Հե՛տ դարձիր և եղբայրներիդ էլ քեզ հետ վերցրու։ Թող Եհովան քո հանդեպ սիրառատ բարություն+ ու հավատարմություն+ ցույց տա»։ 21  Սակայն Եթթային պատասխանեց թագավորին. «Կենդանի է Եհովան, և կենդանի է իմ տեր թագավորը+. ուր որ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի։ Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնել քեզ հետ»+։ 22  Դավիթն ասաց Եթթայիին+. «Լա՛վ, եկ անցիր»։ Ուստի գեթացի Եթթային իր հետ եղող բոլոր մարդկանց ու բոլոր երեխաների հետ գնաց նրա առջևից։ 23  Մինչ ողջ ժողովուրդն անցնում էր, ամբողջ երկիրը բարձր ձայնով լաց էր լինում+։ Թագավորը կանգնել էր Կեդրոն հեղեղատում+, իսկ ժողովուրդը անապատ տանող ճանապարհով անցնում էր նրա առջևից։ 24  Այնտեղ էր նաև Սադոկը+ և նրա հետ բոլոր ղևտացիները+, որոնք ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն+ էին տանում+։ Ճշմարիտ Աստծու տապանակը նրանք դրեցին Աբիաթարի+ կողքին և կանգնեցին, մինչև որ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։ 25  Թագավորն ասաց Սադոկին. «Ճշմարիտ Աստծու տապանակը+ հետ տար քաղաք+։ Եթե ես հաճություն գտնեմ Եհովայի աչքում, ապա նա ինձ հետ կբերի ու թույլ կտա, որ տեսնեմ տապանակը և նրա գտնվելու տեղը+։ 26  Բայց եթե նա այսպես ասի, թե՝ «դու ինձ հաճելի չես», ահա թող ինձ անի այն, ինչը որ բարի է նրա աչքին»+։ 27  Թագավորն ասաց Սադոկ քահանային. «Դու տեսանող+ չե՞ս։ Խաղաղությամբ քաղաք վերադարձիր քո որդի Աքիմաասի ու Աբիաթարի որդի Հովնաթանի+՝ ձեր երկու որդիների հետ։ 28  Իսկ ես կմնամ անապատում՝ ծանծաղուտների մոտ, մինչև որ ձեզանից տեղեկություն ստանամ»+։ 29  Սադոկն ու Աբիաթարը ճշմարիտ Աստծու տապանակը հետ տարան Երուսաղեմ և այնտեղ մնացին։ 30  Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց լեռան+ զառիվերով, բարձրանում էր ու լաց լինում. նա ծածկել էր գլուխը+, իսկ ոտքերը բոբիկ էին։ Նրա հետ եղող բոլոր մարդիկ էլ, գլուխները ծածկած, բարձրանում էին ու լաց լինում+։ 31  Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ է Աբիսողոմի+ հետ դավադրություն կազմակերպողների մեջ»+։ Այդ ժամանակ Դավիթն ասաց+. «Ո՜վ Եհովա+, խնդրում եմ, Աքիտոփելի խորհուրդը հիմարություն դարձրու»+։ 32  Երբ Դավիթը հասավ գագաթին, որտեղ խոնարհվում էին Աստծու առաջ, նրան ընդառաջ դուրս եկավ արաքացի+ Քուսին+՝ պատմուճանը պատառոտած ու գլխին հող լցրած+։ 33  Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, ինձ վրա բեռ կլինես+։ 34  Բայց եթե հետ դառնաս քաղաք ու ասես Աբիսողոմին՝ «ես քո ծառան եմ, ո՛վ թագավոր։ Մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ»+, այդ դեպքում Աքիտոփելի խորհուրդը ինձ համար կխափանես+։ 35  Այնտեղ քեզ հետ կլինեն Սադոկ ու Աբիաթար քահանաները+։ Ինչ որ լսես թագավորի տնից, կհաղորդես Սադոկ և Աբիաթար քահանաներին+։ 36  Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադոկի որդի Աքիմաասն+ ու Աբիաթարի որդի Հովնաթանը+։ Նրանց միջոցով ինձ հաղորդեք այն ամենը, որ կլսեք»։ 37  Դավթի ընկեր Քուսին+ մտավ քաղաք, և Աբիսողոմն+ էլ Երուսաղեմ մտավ։

Ծանոթագրություններ

Հվնբր Դավթի օծվելուց քառասուն տարի անց։ Հմմտ. 1Սմ 16։13։
Նշանակում է «հեռավոր տուն»։