2 Տարեգրություն 1։1-17

1  Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորական իշխանության մեջ+. Եհովան՝ նրա Աստվածը, իր հետ էր+ և նրան շատ բարձրացրեց+։  Սողոմոնը խոսեց ամբողջ Իսրայելի՝ հազարապետների+, հարյուրապետների+, դատավորների+, ողջ Իսրայելի բոլոր տոհմապետների+ և ազգատոհմերի գլուխների+ հետ։  Այնուհետև Սողոմոնը ամբողջ ժողովի հետ գնաց Գաբաոնի բարձունքը+, քանի որ այնտեղ էր ճշմարիտ Աստծու հանդիպման վրանը+, որը Եհովայի ծառա Մովսեսն+ էր պատրաստել անապատում։  Իսկ ճշմարիտ Աստծու տապանակը+ Դավիթը Կարիաթարիմից+ բերել էր դրա համար պատրաստած տեղը+, որովհետև տապանակի համար մի վրան էր կանգնեցրել Երուսաղեմում+։  Բայց պղնձե զոհասեղանը+, որ պատրաստել էր Հուրի+ որդի Ուրիի որդի Բեսելիելը+, կանգնեցվել էր Եհովայի խորանի առջև. և Սողոմոնը ժողովի հետ գնաց այնտեղ, որ հարցնի Աստծուն։  Սողոմոնը Եհովայի առջև զոհեր մատուցեց հանդիպման վրանի մոտ գտնվող պղնձե զոհասեղանի վրա. այնտեղ նա հազար ողջակեզ մատուցեց+։  Հենց այդ գիշեր Աստված հայտնվեց Սողոմոնին ու ասաց նրան. «Խնդրիր, ի՞նչ տամ քեզ»+։  Սողոմոնն էլ պատասխանեց Աստծուն. «Դու մեծ սիրառատ բարություն* ես ցույց տվել իմ հայր Դավթի հանդեպ+ և նրա փոխարեն ինձ թագավոր ես դրել+։  Եվ հիմա, ո՛վ Եհովա Աստված, թող որ կատարվի այն խոստումը, որ դու տվեցիր իմ հայր Դավթին+, որովհետև դու ինձ թագավոր դրեցիր+ մի ժողովրդի վրա, որը երկրի փոշեհատիկի նման շատ է+։ 10  Տո՛ւր ինձ իմաստություն ու գիտելիք+, որ ես կարողանամ այս ժողովրդի առաջ դուրս գալ ու ներս մտնել+, այլապես ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»+։ 11  Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ հենց այդ ցանկությունն է քո սրտում+, և դու չխնդրեցիր ո՛չ հարստություն, ո՛չ ստացվածք, ո՛չ փառք, ո՛չ քեզ ատողների հոգիները և ո՛չ էլ երկար կյանք+, այլ խնդրեցիր իմաստություն ու գիտելիք, որ կարողանաս դատել իմ ժողովրդին, որի վրա քեզ թագավոր եմ դրել+, 12  ուրեմն քեզ իմաստություն ու գիտելիք կտամ+։ Նաև քեզ կտամ հարստություն, ստացվածք ու փառք, որպիսին քեզանից առաջ եղող ոչ մի թագավոր չի ունեցել+, և ոչ էլ քեզանից հետո եկողը կունենա»+։ 13  Սողոմոնը Գաբաոնի+ բարձունքից՝ հանդիպման վրանի+ առջևից, եկավ Երուսաղեմ ու շարունակեց թագավորել Իսրայելի վրա+։ 14  Սողոմոնը կառքեր ու նժույգներ* հավաքեց և հազար չորս հարյուր կառք ու տասներկու հազար նժույգ+ ունեցավ, որոնց պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում+ և իր մոտ՝ Երուսաղեմում։ 15  Թագավորը Երուսաղեմում արծաթն ու ոսկին քարի նման հասարակ բան դարձրեց+, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի*+ ժանտաթզենիների պես+ առատ։ 16  Սողոմոնի համար ձիերը Եգիպտոսից էին բերում+, և թագավորի վաճառականները ձիերի ամբողջ երամակի համար մի որոշված գին էին վճարում+։ 17  Կառքերն էլ էին ձեռք բերում Եգիպտոսից՝ մեկ կառքը վեց հարյուր կտոր արծաթով, իսկ մեկ ձին՝ հարյուր հիսուն կտոր արծաթով։ Թագավորի վաճառականները դրանք բերում էին նաև քետացիների ու Ասորիքի բոլոր թագավորների համար+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սեր»։
LXX-ում՝ «ձիավորներ»։
Կամ՝ «դաշտավայրի»։