2 Տարեգրություն 10։1-19

10  Ռոբովամը+ գնաց Սյուքեմ+, որովհետև բոլոր իսրայելացիները հավաքվել էին այնտեղ, որպեսզի նրան թագավոր դարձնեին։  Երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը+, որը դեռ Եգիպտոսում էր+ (նա Եգիպտոս էր փախել Սողոմոն թագավորի պատճառով), անմիջապես հետ դարձավ Եգիպտոսից+։  Ուստի մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան, և Հերոբովամն ու ամբողջ Իսրայելը եկան Ռոբովամի մոտ ու ասացին+.  «Քո հայրը մեր լուծը ծանրացրել է+, բայց դու հիմա թեթևացրու քո հոր սահմանած խիստ ծառայությունը ու մեզ վրա դրված ծանր լուծը+, և մենք քեզ կծառայենք»+։  Նա էլ ասաց նրանց. «Երեք օր հետո ինձ մոտ եկեք»։ Եվ ժողովուրդը գնաց։  Ռոբովամ թագավորը խորհրդակցեց+ երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին»+։  Նրանք էլ ասացին. «Եթե այս ժողովրդի հանդեպ բարի լինես, հաճելի լինես ու բարի խոսքեր ասես նրանց+, ապա ընդմիշտ քո ծառաները կդառնան»+։  Սակայն նա մերժեց երեցների տված խորհուրդը+ և խորհուրդ հարցրեց իր հետ մեծացած+ ու իրեն ծառայող երիտասարդներից+։  Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք+, ի՞նչ պատասխան տանք այս ժողովրդին, որը խոսեց ինձ հետ ու ասաց՝ «թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»+։ 10  Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Այն ժողովրդին, որ քեզ հետ խոսեց ու ասաց՝ «քո հայրը մեր լուծը ծանրացրել է, բայց դու հիմա թեթևացրու այն մեր վրայից», այսպես ասա+. «Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է+։ 11  Իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ+։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով* պիտի պատժեմ»»+։ 12  Երբ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց, թե՝ «երրորդ օրը եկեք ինձ մոտ»+, 13  թագավորը խստությամբ պատասխանեց նրանց+։ Այսպիսով՝ Ռոբովամ թագավորը մերժեց երեցների+ խորհուրդը+ 14  և խոսեց այնպես, ինչպես երիտասարդներն էին խորհուրդ տվել+. «Ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ և պիտի ավելացնեմ էլ։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով պիտի պատժեմ»+։ 15  Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդ բանը ճշմարիտ Աստծուց էր+, որպեսզի Եհովան կատարի այն խոսքը+, որ սիլոնացի+ Աքիայի+ միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին+։ 16  Քանի որ թագավորը ժողովրդին չլսեց, բոլոր իսրայելացիները պատասխանեցին թագավորին. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ+։ Եվ ժառանգություն էլ չունենք Հեսսեի որդուց+։ Ամեն մեկդ վերադարձեք դեպի ձեր աստվածները+, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասին հոգա, ո՛վ Դավիթ»+։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց վրանները։ 17  Իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա առաջվա պես Ռոբովամը թագավորեց+։ 18  Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատողների վերակացու Հադորամին*+ հանձնարարությամբ ուղարկեց Իսրայելի որդիների մոտ, բայց Իսրայելի որդիները քարկոծելով+ սպանեցին նրան։ Սակայն ինքը՝ Ռոբովամ թագավորը, հասցրեց իր կառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ+։ 19  Այսպես իսրայելացիներն ապստամբեցին+ Դավթի տան դեմ և այդպես մնում են մինչև այսօր։

Ծանոթագրություններ

«Խարազան» եբր. բառը նաև նշ. է «կարիճ», ինչպես 2Օր 8։15-ում։
1Թգ 4։6-ում՝ «Ադոնիրամ», 1Թգ 12։18-ում՝ «Ադորամ»։