2 Տարեգրություն 18։1-34

18  Հովսափատը շատ հարստություն ձեռք բերեց ու մեծ փառքի հասավ+, սակայն խնամություն արեց+ Աքաաբի+ հետ։  Մի քանի տարի անց նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա+։ Աքաաբը նրա և նրա հետ եկած մարդկանց համար մեծ թվով ոչխարներ ու ցլեր զոհաբերեց+ և սկսեց համոզել+ նրան, որ իր հետ Ռամոթ-​Գաղաադ+ գնա։  Իսրայելի Աքաաբ թագավորը հարցրեց Հուդայի Հովսափատ թագավորին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-​Գաղաադ»+։ Հովսափատն էլ պատասխանեց. «Ինչպես դու, այնպես էլ ես։ Ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը։ Մենք քեզ հետ պատերազմելու կգնանք»+։  Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայի խոսքը հարցրու»+։  Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին+՝ չորս հարյուր մարդու, և հարցրեց նրանց. «Գնա՞նք Ռամոթ-​Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»+։ Նրանք էլ պատասխանեցին. «Գնա՛, ճշմարիտ Աստվածը այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»։  Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի ուրիշ մարգարե չկա՞+։ Եկեք նրա միջոցով էլ հարցնենք»+։  Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին+. «Մի մարդ էլ կա+, որի միջոցով կարող ենք հարցնել Եհովային։ Բայց ես ատում եմ նրան+, որովհետև իմ մասին բարի բաներ չի մարգարեանում, այլ միշտ չար բաներ է ասում+։ Նա Ելմայի որդի Միքիան է»+։ Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը թող այդպիսի բան չասի»+։  Այդ ժամանակ Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի+ ու պատվիրեց. «Իսկույն այստեղ բեր Ելմայի որդի Միքիային»+։  Իսրայելի թագավորն ու Հուդայի Հովսափատ թագավորը, արքայական հանդերձներ հագած+, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալում, և բոլոր մարգարեները նրանց առջև իրենց մարգարեների պես էին պահում+։ 10  Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ+ սարքեց ու ասաց. «Այսպես է ասում Եհովան+. «Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց»»+։ 11  Մյուս բոլոր մարգարեներն էլ նույնը մարգարեացան՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-​Գաղաադ, և դու հաջողություն կունենաս+։ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»+։ 12  Պատգամաբերը, որ գնացել էր Միքիային կանչելու, ասաց նրան. «Բոլոր մարգարեները միաբերան թագավորի համար բարի են խոսում։ Թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի նման լինի+, և դու էլ բարին խոսիր»+։ 13  Բայց Միքիան պատասխանեց. «Կենդանի է Եհովան+. ինչ որ իմ Աստվածն ինձ ասի, ես այն եմ խոսելու»+։ 14  Եվ երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց նրան. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-​Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»։ Նա էլ պատասխանեց. «Գնա՛ և հաջողություն կունենաս։ Նրանք քո ձեռքն են մատնվելու»+։ 15  Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ+, որ դու ինձ միայն ճշմարտությունն ասես Եհովայի անունով»+։ 16  Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, թե ինչպես են բոլոր իսրայելացիները լեռների վրա ցրված, որ ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեն+։ Եհովան ասաց. «Սրանք տեր չունեն+։ Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»+։ 17  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին բարի բաներ չի մարգարեանա, այլ միայն չար»+։ 18  Իսկ Միքիան ավելացրեց. «Ուրեմն լսեցեք Եհովայի խոսքը+. տեսա Եհովային իր գահի վրա նստած+, և երկնքի բոլոր զորքերը+՝ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած+։ 19  Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ նա գնա Ռամոթ-​Գաղաադ ու ընկնի այնտեղ»։ Եվ նրանք սկսեցին խոսել. մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ մեկ ուրիշ բան+։ 20  Ի վերջո, մի ոգի+ դուրս եկավ ու կանգնելով Եհովայի առաջ՝ ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»։ «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան+։ 21  Նա էլ պատասխանեց. «Դուրս կգամ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»+։ Այդ ժամանակ նա ասաց. «Դու կխաբես նրան, ու դա քեզ կհաջողվի+։ Գնա ու այդպես արա»+։ 22  Եվ հիմա Եհովան խաբեության ոգի է դրել քո բոլոր մարգարեների բերանում+, իսկ քեզ համար Եհովան չարիք է խոսել»+։ 23  Քանանայի որդի+ Սեդեկիան+ մոտեցավ Միքիային+ ու նրա այտին հարվածելով+՝ ասաց. «Այդ ինչպե՞ս Եհովայի ոգին հեռացավ ինձանից, որ քեզ հետ խոսի»+։ 24  Միքիան պատասխանեց. «Թե ինչպես, դու կտեսնես այն օրը+, երբ թաքնվես ամենահեռավոր սենյակում»+։ 25  Այդ ժամանակ Իսրայելի թագավորը կարգադրեց. «Վերցրե՛ք Միքիային ու հե՛տ տարեք նրան քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի մոտ+ 26  և ասացե՛ք. «Թագավորն այսպես է ասում. «Այս մարդուն բանտում պահեք+ և օրաբաժնից պակաս հաց+ ու ջուր տվեք նրան, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ»»»+։ 27  Այդ խոսքերի վրա Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն Եհո՛վան չի խոսել ինձ հետ»+։ Ապա ավելացրեց. «Լսեցե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ»+։ 28  Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի Հովսափատ թագավորը գնացին Ռամոթ-​Գաղաադ+։ 29  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես կերպարանափոխված+ կռվի մեջ կմտնեմ, իսկ դու քո հանդերձները հագիր»+։ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, և նրանք կռվի մեջ մտան+։ 30  Իսկ Ասորիքի թագավորը հրամայեց իր կառքերի պետերին. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի հետ, այլ միայն Իսրայելի թագավորի հետ»+։ 31  Տեսնելով Հովսափատին՝ կառքերի պետերը մտածեցին. «Սա է Իսրայելի թագավորը»+։ Ուստի շուռ եկան, որ նրա դեմ կռվեն։ Եվ երբ Հովսափատը սկսեց օգնության կանչել+, Եհովան օգնեց նրան+. Աստված անմիջապես նրանց հեռացրեց նրա մոտից+։ 32  Կառքերի պետերը հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, և դադարեցին նրան հետապնդելուց+։ 33  Մի մարդ լարեց իր աղեղն ու միամտորեն հարվածեց+ Իսրայելի թագավորին նրա զրահի մասերի միացման տեղից։ Թագավորն ասաց կառապանին+. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս տար ինձ կռվի դաշտից։ Ես ծանր վիրավոր եմ»+։ 34  Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և այդ պատճառով թագավորը ստիպված էր մինչև երեկո կանգնած մնալ կառքում ասորիների դեմ։ Մայրամուտին նա մեռավ+։

Ծանոթագրություններ