2 Տարեգրություն 20։1-37

20  Դրանից հետո Մովաբի+ որդիները, Ամմոնի+ որդիներն ու մաոնացիներից+ ոմանք գնացին Հովսափատի դեմ պատերազմելու+։  Եկան ու այդ մասին Հովսափատին տեղեկացրին. «Ծովի* կողմից՝ Եդոմից+, մարդկանց մեծ բազմություն է գալիս քո դեմ։ Նրանք արդեն Ասասան-​Թամարում են, այսինքն՝ Ենգադիում»+։  Հովսափատը վախեցավ+ և որոշեց Եհովային փնտրել+, ուստի ծոմ+ հայտարարեց ամբողջ Հուդայի համար։  Հուդայի բոլոր բնակիչները հավաքվեցին, որպեսզի հարցնեն Եհովային+։ Հուդայի բոլոր քաղաքներից մարդիկ եկան, որ խորհուրդ հարցնեն Եհովայից+։  Այդ ժամանակ Հովսափատը կանգնեց Եհովայի տանը+՝ նոր գավիթի+ առաջ, Հուդայի ու Երուսաղեմի ժողովի մեջ  և ասաց+. «Եհո՛վա, մեր հայրերի՛ Աստված+։ Չէ՞ որ դու ես երկնքում Աստված+ և դու ես տիրում ազգերի բոլոր թագավորությունների վրա+։ Քո ձեռքում է ուժն ու զորությունը, և ոչ մեկը չի կարող քեզ դեմ կանգնել+։  Ո՛վ մեր Աստված+, չէ՞ որ դու քշեցիր այս երկրի բնակիչներին քո Իսրայել ժողովրդի առաջից+ և այն քեզ սիրող Աբրահամի+ սերնդին տվեցիր+ դարեդար։  Նրանք այնտեղ բնակվեցին և այնտեղ էլ քո անվան համար+ սրբարան կառուցեցին՝ ասելով.  «Եթե մեզ վրա չարիք+, սուր, դատաստան, համաճարակ+ կամ սով+ գա, կկանգնենք այս տան առջև+ ու քո առջև (որովհետև քո անունը+ այս տան մեջ է), և մեր նեղության մեջ քեզ օգնության կկանչենք, այդ ժամանակ դու լսիր մեզ ու փրկիր»+։ 10  Եվ հիմա Ամմոնի+ ու Մովաբի+ որդիները ու Սեիրի+ լեռնային շրջանի բնակիչները, որոնց երկիրը դու թույլ չտվեցիր, որ իսրայելացիները ներխուժեն, երբ դուրս էին եկել Եգիպտոսից, այլ մի կողմ քաշվեցին ու չոչնչացրին նրանց+, 11  ահա նրանք հատուցում են+ մեզ. եկել են, որ մեզ դուրս հանեն քո ժառանգությունից, որը դու մեզ ես տվել+։ 12  Ո՜վ մեր Աստված, մի՞թե դու նրանց դատաստանը չես տեսնելու+։ Չէ՞ որ մենք զորություն չունենք դիմադրելու այս մեծ բազմությանը, որ մեզ վրա է եկել+։ Մենք չգիտենք, թե ինչ անենք+, ուստի մեր աչքերը քեզ են ուղղված»+։ 13  Այդ ամբողջ ընթացքում Հուդայի բոլոր բնակիչները իրենց երեխաների, կանանց ու որդիների+ հետ կանգնել էին Եհովայի առաջ+։ 14  Այդ պահին Եհովայի ոգին+ իջավ ժողովում գտնվող Հաազիելի վրա, որը Ասափի+ որդիներից ղևտացի Մաթանիայի որդի Հեյելի որդի Բանեայի որդի Զաքարիայի որդին էր։ 15  Նա ասաց. «Լսեցե՛ք, ո՛վ Հուդա ու Երուսաղեմի բնակիչներ, և դու, Հովսափա՛տ թագավոր։ Ահա թե ինչ է ձեզ ասում Եհովան. «Մի՛ վախեցեք+ ու մի՛ զարհուրեք այդ մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է+։ 16  Վաղը ևեթ հարձակվեք նրանց վրա։ Նրանք անցնում են Ասիսի կիրճով, և դուք կգտնեք նրանց Հերուելի անապատի դիմացը գտնվող գետահովտի եզերքին։ 17  Այս անգամ դուք չեք պատերազմելու+։ Վե՛ր կացեք, կանգնե՛ք+ ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում+։ Հո՛ւդա և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք+։ Վաղը ևեթ հարձակվեք նրանց վրա, և Եհովան ձեզ հետ կլինի»»+։ 18  Հովսափատը երեսը մինչև գետին խոնարհեց+. ամբողջ Հուդան ու Երուսաղեմի բնակիչները ծնկների վրա ընկան Եհովայի առաջ ու երկրպագեցին Եհովային+։ 19  Հետո ղևտացիները+՝ Կահաթյանների որդիներն+ ու Կորխյանների որդիները+, վեր կացան, որ իրենց ձայնի ամբողջ ուժգնությամբ գովաբանեն Եհովային՝ Իսրայելի Աստծուն+։ 20  Վաղ առավոտյան նրանք վեր կացան ու գնացին Թեկուեի+ անապատ+։ Եվ երբ նրանք դուրս էին գալիս, Հովսափատը կանգնեց նրանց առաջ ու ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդա և Երուսաղեմի բնակիչներ+։ Հավատացե՛ք+ Եհովային՝ ձեր Աստծուն, և դուք կենդանի կմնաք։ Հավատացե՛ք նրա մարգարեներին+, և դուք հաջողություն կունենաք»։ 21  Այնուհետև նա խորհրդակցեց+ ժողովրդի հետ և Եհովայի համար երգիչներ+ նշանակեց ու նրան գովաբանողներ+՝ սուրբ հանդերձներով+, որպեսզի սպառազինված զորքի առջևից գնային+ ու բացականչեին. «Փա՛ռք տվեք Եհովային+, որովհետև նրա սիրառատ բարությունը+ հավերժական է»։ 22  Երբ նրանք սկսեցին ուրախ բացականչել ու գովաբանել, Եհովան դարանակալներ հանեց+ Ամմոնի որդիների, Մովաբի որդիների ու Սեիրի լեռնային շրջանի բնակիչների դեմ, որոնք Հուդայի վրա էին եկել, և սրանք սկսեցին իրար սպանել+։ 23  Ամմոնի և Մովաբի որդիները հարձակվեցին Սեիրի+ լեռնային շրջանի բնակիչների վրա, որպեսզի կոտորեն ու ոչնչացնեն նրանց, և հենց որ Սեիրի բնակիչներին կոտորեցին վերջացրին, սկսեցին իրար կոտորել+։ 24  Հուդայի երկրի մարդիկ եկան անապատի+ դիտարանը և նայելով այդ բազմությանը՝ տեսան, որ նրանց դիակները փռված էին գետնի վրա+. ոչ ոք չէր փրկվել։ 25  Այդ ժամանակ Հովսափատն ու նրա մարդիկ գնացին ավար+ հավաքելու և մեծ քանակությամբ բարիք գտան՝ հանդերձներ ու թանկարժեք իրեր։ Նրանք այնքան շատ թալանեցին, որ էլ չէին կարողանում տանել+։ Երեք օր հավաքեցին ավարը, քանի որ այն խիստ շատ էր։ 26  Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բարաքայի հովտում և այնտեղ օրհնեցին Եհովային+, որի համար էլ այդ վայրը կոչեցին+ Բարաքայի* հովիտ, և այդպես է կոչվում մինչև այսօր։ 27  Դրանից հետո Հուդայի երկրի և Երուսաղեմի բոլոր մարդիկ Հովսափատի գլխավորությամբ ուրախ սրտով վերադարձան Երուսաղեմ, որովհետև Եհովան նրանց հաղթանակ էր տվել իրենց թշնամիների վրա+։ 28  Նրանք Երուսաղեմ՝ Եհովայի տուն+ եկան տավիղներով+, քնարներով+ ու փողերով+։ 29  Եվ երբ երկրի բոլոր թագավորությունները լսեցին, որ Եհովան է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ+, Աստծու երկյուղն+ ընկավ նրանց վրա։ 30  Հովսափատի թագավորական տիրույթներում խաղաղություն տիրեց, և նրա Աստվածը ամեն կողմից հանգստություն տվեց նրան+։ 31  Հովսափատը+ թագավորեց Հուդայի վրա։ Երեսունհինգ տարեկան էր նա, երբ սկսեց թագավորել, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա+, որը Սալիի դուստրն էր։ 32  Նա իր հոր՝ Ասայի ճանապարհով գնաց+ ու չխոտորվեց դրանից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+։ 33  Բայց բարձունքները+ չվերացրեց։ Ժողովուրդը իր սիրտը դեռևս չէր պատրաստել իր հայրերի Աստծու համար+։ 34  Հովսափատի մնացած գործերի մասին՝ ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Հանանիի+ որդի Հեուի+ գրառումների մեջ, որոնք ներառվել են Իսրայելի թագավորների գրքում+։ 35  Դրանից հետո Հուդայի Հովսափատ թագավորը դաշինք կնքեց Իսրայելի Օքոզիա թագավորի հետ+, որն անօրենություն էր գործում+։ 36  Նա պայմանավորվեց նրա հետ նավեր շինել Թարսիս+ գնալու համար, և նրանք Եսիոն-​Գաբերում+ նավեր շինեցին։ 37  Սակայն Մարեսայից Դոդիայի որդի Եղիեզերը մարգարեացավ Հովսափատի դեմ. «Քանի որ դու դաշինք կնքեցիր Օքոզիայի հետ+, Եհովան կքանդի քո գործը»+։ Նավերը խորտակվեցին+ և չկարողացան գնալ Թարսիս+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ «Մեռյալ ծովի»։
Նշ. է «օրհնություն»։