2 Տարեգրություն 22։1-12

22  Երուսաղեմի բնակիչները Հովրամի փոխարեն թագավոր դարձրին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային*+, քանի որ նրա ավագ որդիներին սպանել էին+ այն հրոսակախմբերը, որոնք արաբացիների+ հետ հարձակվել էին բանակի վրա, և Հովրամի որդի Օքոզիան սկսեց թագավորել Հուդայի վրա։  Քսաներկու տարեկան էր Օքոզիան, երբ սկսեց թագավորել+, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա+, որը Ամրիի+ թոռն էր։  Օքոզիան նույնպես քայլեց Աքաաբի տան ճանապարհներով+, որովհետև նրա մայրը+ չար գործերում իր խորհրդականն էր։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում, ինչպես որ Աքաաբի տունն էր արել, որովհետև իր հոր մահից հետո նրանք էին դարձել իր խորհրդականները+, և հենց դա էլ կործանեց նրան։  Նրանց խորհրդով էր, որ նա Աքաաբի որդի՝ Իսրայելի Հովրամ+ թագավորի հետ գնաց+ Ռամոթ-​Գաղաադ+՝ պատերազմելու Ասորիքի թագավոր Ազայելի+ դեմ։ Այնտեղ աղեղնավորները վիրավորեցին Հովրամին+։  Այնտեղից Հովրամը վերադարձավ Հեզրայել+, որպեսզի բուժվի այն վերքերից, որ նա ստացել էր Ռամայում+ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելիս։ Հուդայի Հովրամ+ թագավորի որդի Ազարիան*+ գնաց Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին+ տեսության, քանի որ նա հիվանդ էր+։  Բայց այն, որ Օքոզիան եկավ Հովրամի մոտ, Աստծուց էր+, որպեսզի նրան կործաներ+։ Երբ Օքոզիան Հովրամի մոտ եկավ, նրանք դուրս եկան+ Նամեսիի+ թոռ Հեուին+ դիմավորելու, որին Եհովան օծել էր+ Աքաաբի տունը բնաջինջ անելու համար+։  Երբ որ Հեուն Աքաաբի տան հանդեպ դատավճիռն էր իրագործում+, գտավ Հուդայի իշխաններին և Օքոզիայի եղբայրների+ որդիներին, որոնք Օքոզիային էին ծառայում, ու սպանեց նրանց+։  Նա սկսեց փնտրել Օքոզիային, որին վերջիվերջո բռնեցին+, երբ նա Սամարիայում էր թաքնվել+, և բերելով Հեուի մոտ՝ սպանեցին։ Հետո թաղեցին նրան+՝ ասելով. «Նա Հովսափատի+ թոռն է, որն ամբողջ սրտով Եհովային էր փնտրում»+։ Եվ այսպես՝ Օքոզիայի տնից ոչ ոք չմնաց, որ կարողանար թագավորել։ 10  Երբ Գոթողիան+՝ Օքոզիայի մայրը, տեսավ, որ իր որդին մահացել է, վեր կացավ ու կոտորեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերնդին+։ 11  Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն+ Օքոզիայի որդի Հովասին+ գողացավ թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին տարավ ննջասենյակ։ Հովրամ+ թագավորի դուստր Հոսաբեեն և Հովիադա+ քահանայի կինը, որը նաև Օքոզիայի քույրն էր, Հովասին թաքցրին Գոթողիայից, ուստի սա չկարողացավ նրան սպանել+։ 12  Վեց տարի նրան թաքցրին ճշմարիտ Աստծու տանը+, իսկ այդ ընթացքում Գոթողիան թագուհի+ էր երկրում+։

Ծանոթագրություններ

21։17-ում՝ «Հովաքազ»։
1, 2, 7-11-րդ համարներում՝ «Օքոզիա»։