2 Տարեգրություն 23։1-21

23  Յոթերորդ տարում Հովիադան+, քաջություն դրսևորելով, ուխտ կապեց հարյուրապետների+ հետ՝ Հերոամի որդի Ազարիայի, Հովհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի ու Զեքրիի որդի Ելիսաֆատի հետ։  Նրանք շրջեցին Հուդայով մեկ, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին+ ու Իսրայելի ազգատոհմերի+ գլուխներին+ և եկան Երուսաղեմ։  Ամբողջ ժողովը ճշմարիտ Աստծու տանը+ թագավորի հետ ուխտ կապեց+, որից հետո Հովիադան ասաց նրանց. «Հիմա թագավորի որդին+ պիտի թագավորի+, ինչպես որ Եհովան է խոստացել Դավթի որդիների համար+։  Այսպես կանեք. ձեր մեկ երրորդը՝ քահանաներից+ ու ղևտացիներից+, ովքեր գալու են շաբաթ օրը+, թող դռնապաններ+ լինեն,  մեկ երրորդը թող լինի թագավորի տանը+, մեկ երրորդն էլ՝ Հիմքի դարպասի մոտ+, իսկ ամբողջ ժողովուրդը թող լինի Եհովայի տան գավիթներում+։  Ոչ մեկին չթողնեք Եհովայի տուն մտնել+, բացի քահանաներից ու ծառայություն անող ղևտացիներից+։ Միայն նրանք կարող են մտնել, որովհետև սուրբ են+, իսկ ամբողջ ժողովուրդը թող իր պարտականությունները կատարի Եհովայի առաջ։  Ղևտացիները թող թագավորի չորս կողմը կանգնեն+՝ ամեն մեկի զենքը իր ձեռքին, և ով որ փորձի տուն մտնել, սպանեք նրան։ Թագավորի հետ եղեք, երբ նա ներս է գալիս ու դուրս է գնում»։  Ղևտացիներն ու ամբողջ Հուդան արեցին այնպես, ինչպես որ Հովիադա+ քահանան հրամայեց+։ Նրանցից ամեն մեկը վերցրեց իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը եկողներին և թե՛ շաբաթ օրը գնացողներին+, քանի որ Հովիադա քահանան ջոկատներին+ չէր ազատել իրենց ծառայությունից։  Այնուհետև Հովիադա քահանան հարյուրապետներին+ տվեց Դավիթ թագավորի+ նիզակները, ասպարներն ու կլոր վահանները+, որոնք ճշմարիտ Աստծու տան մեջ էին+։ 10  Բոլոր մարդկանց+՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, զոհասեղանի ու տան մոտ՝ թագավորի շուրջբոլորը։ 11  Հետո նրանք դուրս բերեցին թագավորի որդուն+, նրա գլխին դրեցին թագն+ ու Վկայությունը+ և նրան թագավոր դարձրին։ Հովիադան և նրա որդիներն օծեցին+ նրան ու բացականչեցին. «Կեցցե՛ թագավորը»+։ 12  Երբ Գոթողիան լսեց ժողովրդի ձայնը, որը վազում էր ու թագավորին գովաբանում+, անմիջապես գնաց ժողովրդի մոտ՝ Եհովայի տուն, 13  և տեսավ թագավորին՝ կանգնած իր սյուների+ կողքին՝ մուտքի մոտ, իսկ նրա կողքին իշխաններն+ ու փողհարներն+ էին։ Երկրի ողջ ժողովուրդն ուրախանում էր+ ու փողերն էր հնչեցնում+, նրանց հետ էին նաև երգիչները+՝ իրենց նվագարաններով, և նրանք, ովքեր ղեկավարում էին գովերգությունների կատարումը։ Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հանդերձներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»+։ 14  Հովիադա քահանան դուրս բերեց զորքերի վրա նշանակված հարյուրապետներին ու նրանց հրամայեց. «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից+, և ով որ գնա նրա հետևից, սրով սպանեք» (քանի որ քահանան ասել էր. «Եհովայի տանը չսպանեք նրան»)։ 15  Ուստի Գոթողիային բռնեցին և տարան արքունական տուն մտնող Ձիերի դարպասի մոտ ու այնտեղ սպանեցին+։ 16  Այնուհետև Հովիադան ուխտ կապեց ողջ ժողովրդի, թագավորի և իր միջև, որպեսզի նրանք Եհովայի ժողովուրդը լինեն+։ 17  Դրանից հետո բոլոր մարդիկ եկան Բահաղի տուն, քանդեցին այն+, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղաններն+ ու պատկերները+, իսկ Բահաղի քահանա Մատթանին+ զոհասեղանների առաջ սպանեցին+։ 18  Այդ ժամանակ Հովիադան Եհովայի տան ծառայությունը հանձնեց քահանաների ու ղևտացիների ձեռքը, որոնց Դավիթը+ Եհովայի տանը ծառայություն կատարելու համար խմբերի էր բաժանել, որպեսզի, ինչպես գրված է Մովսեսի օրենքում+, ողջակեզներ մատուցեին Եհովային ցնծությամբ ու երգերով՝ Դավթի սահմանած կարգի համաձայն։ 19  Նա դռնապաններ+ կանգնեցրեց Եհովայի տան դարպասների մոտ+, որպեսզի որևէ բանում անմաքուր եղողը չմտնի այնտեղ։ 20  Նա իր հետ վերցրեց հարյուրապետներին+, մեծատոհմիկներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից դուրս ուղեկցեն+։ Եվ անցնելով վերին դարպասի միջով՝ նրանք արքունական տուն մտան ու թագավորին նստեցրին թագավորական գահին+։ 21  Երկրի ողջ ժողովուրդն ուրախացավ+, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին+։

Ծանոթագրություններ