2 Տարեգրություն 30։1-27

30  Եզեկիան մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելով+ ու Հուդայով մեկ, նամակ գրեց Եփրեմի+ ու Մանասեի+ ցեղերին, որ գան Եհովայի տուն+՝ Երուսաղեմ՝ Իսրայելի Աստված Եհովային նվիրված Պասեքը+ տոնելու։  Սակայն թագավորը, նրա իշխաններն+ ու Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովը+ որոշեցին Պասեքը տոնել երկրորդ ամսում+։  Նրանք չկարողացան Պասեքը իր ժամանակին+ տոնել, քանի որ նախ՝ բավական թվով քահանաներ չկային+, որ սրբացված լինեին, և հետո՝ ժողովուրդը դեռ չէր հավաքվել Երուսաղեմում։  Այս որոշումը ճիշտ երևաց թագավորի և ամբողջ ժողովի աչքին+։  Ուստի նրանք վճռեցին հայտարարել+ ամբողջ Իսրայելով մեկ՝ Բերսաբեեից+ մինչև Դան+, որ մարդիկ գան ու Երուսաղեմում Իսրայելի Աստված Եհովային նվիրված Պասեքը տոնեն, որովհետև ժողովուրդն այդքան շատ մարդկանցով չէր տոնել այն+, ինչպես որ գրված է օրենքում+։  Սուրհանդակները+ թագավորի հրամանով ամբողջ Իսրայելին ու Հուդային թագավորից ու նրա իշխաններից+ նամակներ տարան՝ ասելով. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձեք+ դեպի Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված Եհովան+, որ նա էլ հետ դառնա դեպի ձեզ, որ մնացել եք, Ասորեստանի թագավորների+ ձեռքից ազատվածներիդ+։  Մի՛ նմանվեք ձեր հայրերին+ ու ձեր եղբայրներին, որոնք անհավատարմություն դրսևորեցին իրենց հայրերի Աստված Եհովայի հանդեպ, որի պատճառով էլ նրանց ահարկու տեսարան դարձրեց+, ինչը որ հիմա տեսնում եք։  Սակայն դուք համառ մի՛ եղեք*+, ինչպես որ ձեր հայրերն էին։ Հնազանդ եղեք Եհովային+ և եկեք նրա սրբարանը+, որը նա ընդմիշտ սրբացրեց+, ու ծառայեք+ ձեր Աստված Եհովային, որպեսզի իր սաստիկ բարկությունը+ հետ դարձնի ձեզանից։  Եթե դուք դեպի Եհովան դառնաք+, ձեր եղբայրներն ու ձեր որդիները ողորմածություն+ կգտնեն իրենց գերեվարողների մոտ, և նրանց թույլ կտան այս երկիրը վերադառնալ+։ Չէ՞ որ ձեր Աստված Եհովան գթառատ է+ ու ողորմած+, և նա ձեզանից երես չի թեքի, եթե դուք հետ դառնաք նրա մոտ»+։ 10  Սուրհանդակները+ Եփրեմի+ ու Մանասեի երկրով մեկ քաղաքից քաղաք անցնելով՝ հասան մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրուծանակի էր ենթարկում նրանց+։ 11  Ասերի, Մանասեի և Զաբուղոնի ցեղերից միայն որոշ մարդիկ+ խոնարհ գտնվեցին+ ու եկան Երուսաղեմ։ 12  Ճշմարիտ Աստծու ձեռքը Հուդայի վրա էր, և նա նրանց մեկ սիրտ+ տվեց, որ կատարեն Եհովային ծառայելու վերաբերյալ+ թագավորի ու իշխանների պատվերը+։ 13  Չափազանց շատ ժողովուրդ, բազմամարդ ժողով հավաքվեց Երուսաղեմում+, որպեսզի երկրորդ+ ամսում Անթթխմոր հացերի տոնը+ նշեն։ 14  Նրանք վեր կացան ու Երուսաղեմից հեռացրին զոհասեղանները+, բոլոր խնկի սեղանները+ և դրանք գցեցին Կեդրոն հեղեղատը+։ 15  Դրանից հետո երկրորդ ամսվա տասնչորսերորդ օրը Պասեքի+ զոհը մորթեցին։ Քահանաներն ու ղևտացիները ամաչեցին, ուստի սրբացվեցին+ և ողջակեզներ բերեցին Եհովայի տուն։ 16  Նրանք իրենց տեղերում կանգնեցին+, ինչպես որ նրանց համար ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսի օրենքում էր սահմանված։ Քահանաները+ ղևտացիների ձեռքից վերցնում էին արյունը և շաղ էին տալիս։ 17  Քանի որ ժողովի մեջ շատերը կային, որ դեռ չէին սրբացվել, ուստի ղևտացիներին+ հանձնարարվեց Պասեքի զոհերը մորթել+ բոլոր նրանց համար, ովքեր անմաքուր էին, որպեսզի նրանց Եհովայի համար սրբացնեն։ 18  Մեծ թվով մարդիկ չէին մաքրվել+. նրանց մեծ մասը Եփրեմի+, Մանասեի+, Իսաքարի ու Զաբուղոնի+ ցեղերից էին։ Այդ մարդիկ կերան պասեքը, բայց ոչ գրվածի համաձայն+։ Ուստի Եզեկիան աղոթեց նրանց համար+՝ ասելով. «Թող որ Եհովան իր բարությամբ+ ների 19  բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը պատրաստել են+ փնտրելու ճշմարիտ Աստված Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն, թեպետև չեն մաքրվել այն բանի համար, ինչը որ սուրբ է»+։ 20  Եհովան լսեց Եզեկիային և ներեց* ժողովրդին+։ 21  Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները մեծ ուրախությամբ+ յոթ օր տոնեցին Անթթխմոր հացերի տոնը+։ Ղևտացիներն+ ու քահանաները+ ամեն օր գովաբանում էին Եհովային. բարձր ձայնով հնչեցնում էին նվագարանները և փառաբանում էին Եհովային+։ 22  Եզեկիան բարությամբ խոսեց+ բոլոր ղևտացիների հետ, ովքեր խոհեմությամբ էին կատարում Եհովայի ծառայությունը+։ Բոլոր մարդիկ յոթ օր կերան տոնական կերակուրը+, խաղաղության զոհեր+ բերեցին ու իրենց մեղքերը խոստովանեցին+ իրենց հայրերի Աստված Եհովայի առաջ։ 23  Դրանից հետո ամբողջ ժողովը որոշեց+ յոթ օր ևս տոնել+, և ևս յոթ օր ուրախությամբ տոնեցին։ 24  Հուդայի Եզեկիա թագավորը ժողովին տվեց+ հազար ցուլ և յոթ հազար ոչխար, իսկ իշխանները+ ժողովին տվեցին հազար ցուլ և տասը հազար ոչխար։ Եվ մեծ թվով քահանաներ+ սրբացվեցին։ 25  Հուդայի ամբողջ ժողովը+, քահանաները, ղևտացիները+, Իսրայելից եկած մարդկանց ողջ ժողովը+, ինչպես նաև Իսրայելի երկրից+ եկած պանդուխտներն+ ու Հուդայի երկրում ապրող պանդուխտները ուրախանում էին+։ 26  Երուսաղեմում մեծ ուրախություն էր տիրում, որովհետև Իսրայելի Դավիթ թագավորի որդի Սողոմոնի օրերից+ ի վեր Երուսաղեմում նման բան չէր եղել+։ 27  Վերջում ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին+ ժողովրդին։ Նրանց ձայնը լսվեց, և նրանց աղոթքը հասավ մինչև Աստծու սուրբ բնակավայրը՝ մինչև երկինք+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մի՛ խստացրեք ձեր պարանոցը»։
Բռց.՝ «բուժեց»։