2 Տարեգրություն 31։1-21

31  Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները+ գնացին Հուդայի քաղաքները+։ Նրանք ամբողջ Հուդայի+, Բենիամինի, Եփրեմի+ ու Մանասեի+ երկրներով մեկ ջարդեցին սուրբ սյուներն+ ու կոտրեցին սուրբ ձողերը+, կործանեցին բարձունքներն+ ու զոհասեղանները+, մինչև որ դրանցից ոչինչ չմնաց։ Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները, ամեն մարդ՝ իր կալվածքը։  Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին+ բաժանեց խմբերի+՝ այն ծառայության համապատասխան, որ հանձնարարվել էր քահանաների+ ու ղևտացիների+ խմբերից յուրաքանչյուրին, որպեսզի ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեն, ծառայեն+ և իրենց երախտագիտությունն+ ու գովաբանությունը+ հայտնեն Եհովայի տան դռների մոտ։  Թագավորն իր ունեցվածքից+ բաժին հանեց ողջակեզների+ համար. առավոտյան+ և երեկոյան մատուցվող, նաև շաբաթ օրերին+, նորալուսինների+ և տոների+ ժամանակ բերվող ողջակեզների համար, ինչպես գրված է Եհովայի օրենքում+։  Նա նաև կարգադրեց ժողովրդին, Երուսաղեմի բնակիչներին, որ քահանաներին+ ու ղևտացիներին+ իրենց հասանելիք բաժինը տան, որպեսզի նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնեն+ Եհովայի օրենքը կատարելու վրա+։  Երբ այս կարգադրությունը դուրս եկավ, Իսրայելի որդիները+ սկսեցին ավելի շատ բերել իրենց առաջին պտուղներից՝ ցորենի+ բերքից, նոր գինուց+, յուղից+, մեղրից+ ու դաշտում աճեցրած բոլոր պտուղներից+։ Ամեն ինչի մեկ տասներորդը նրանք առատորեն բերեցին+։  Իսրայելի և Հուդայի որդիները, որոնք Հուդայի քաղաքներում էին ապրում+, բերեցին ցլերի ու ոչխարների մեկ տասներորդը և իրենց Աստված Եհովայի համար սրբացված սուրբ բաների մեկ տասներորդը+։ Նրանք բերեցին և կույտերով դիզեցին։  Կույտերը սկսեցին դիզել երրորդ+ ամսում և յոթերորդ+ ամսում ավարտեցին։  Երբ Եզեկիան և իշխանները+ եկան ու այդ կույտերը տեսան, օրհնեցին+ Եհովային ու նրա Իսրայել ժողովրդին+։  Հետո Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին հարցրեց կույտերի+ մասին։ 10  Այդ ժամանակ Ազարիան+՝ Սադոկի+ տնից եղող ավագ քահանան, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ սկսեցին նվիրաբերությունները+ բերել Եհովայի տուն, նրանք ուտում են ու կշտանում+, և դեռ ավելանում է+, որովհետև Եհովան օրհնել է իր ժողովրդին+։ Եվ ահա այսքան շատ ավելացել է»։ 11  Եզեկիան կարգադրեց Եհովայի տանը ճաշասենյակներ+ պատրաստել, և պատրաստեցին։ 12  Ապա նվիրաբերությունները+, տասանորդներն+ ու սուրբ բաները ամենայն հավատարմությամբ+ ներս բերեցին։ Այդ ամենի պատասխանատուն ղևտացի Քոնանիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին նրանից հետո երկրորդն էր։ 13  Եզեկիա թագավորի կարգադրությամբ Քոնանիայի ու նրա եղբայր Սեմեիի համար օգնականներ նշանակվեցին՝ Հեիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Ելիելը, Եսմաքիան, Մաաթը և Բանեան, իսկ Ազարիան+ ճշմարիտ Աստծու տան գլխավորն էր։ 14  Եմնայի որդի ղևտացի Կորեն՝ արևելյան կողմի+ դռնապանը+, ճշմարիտ Աստծուն արվող կամավոր+ նվիրաբերությունների պատասխանատուն էր և Եհովային արված նվիրաբերություններն+ ու ամենասուրբ իրերն+ էր բաշխում։ 15  Քահանաների քաղաքներում+ նրա հսկողության տակ էին+ Եդենը, Մինիամինը, Հեսուան, Սեմայիան, Ամարիան ու Սեքենիան, որոնց վստահված էր խմբերով+ ծառայող իրենց եղբայրներին՝ մեծին ու փոքրին հավասար+ իրենց հասանելիքը տալ՝ 16  չհաշված երեք տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող արուներին+, որոնք գրանցված էին տոհմաբանության+ մեջ և գալիս էին Եհովայի տուն, որպեսզի ամեն օր, սահմանված կարգի համաձայն, ըստ խմբերի՝ իրենց պարտականությունները կատարեն։ 17  Ահա քահանաների տոհմաբանությունը՝ ըստ իրենց ազգատոհմերի+, և քսան+ տարեկան ու ավելի բարձր տարիքի ղևտացիների+ տոհմաբանությունը՝ իրենց խմբերի+ մեջ ունեցած պարտականությունների համաձայն, 18  այդ թվում նաև նրանց բոլոր երեխաների, կանանց, որդիների ու դուստրերի՝ նրանց ամբողջ ժողովի տոհմաբանությունը, որովհետև նրանք սրբացվել էին+ իրենց վստահված+ սուրբ ծառայությունը կատարելու համար, 19  և Ահարոնի որդիների+՝ քահանաների տոհմաբանությունը, ովքեր ապրում են իրենց քաղաքների մերձակայքում*+։ Ամեն մի քաղաքում անուն առ անուն նշանակված տղամարդիկ կային, որպեսզի քահանայական տոհմից բոլոր տղամարդկանց ու տոհմաբանության մեջ գրանցված բոլոր ղևտացիներին իրենց հասանելիք բաժինը տային։ 20  Եզեկիան այսպես արեց ամբողջ Հուդայի երկրում։ Նա արեց այն, ինչը որ բարի էր+, ճիշտ+ և հավատարիմ+ իր Աստված Եհովայի առաջ։ 21  Թե՛ ճշմարիտ Աստծու տան ծառայության+ և թե՛ օրենքի+ ու պատվիրանի հետ կապված ամեն մի գործ, որ նա սկսեց՝ ձգտելով փնտրել+ իր Աստծուն, ամբողջ սրտով+ կատարեց ու հաջողություն ունեցավ+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արոտավայրերում»։