2 Տարեգրություն 32։1-33

32  Այս գործերից և Եզեկիայի հավատարիմ ընթացքից+ հետո եկավ Ասորեստանի+ Սենեքերիմ+ թագավորը և ներխուժելով Հուդա՝ բանակ դրեց բերդաքաղաքների+ մոտ։ Նա մտադիր էր գրավել դրանք։  Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և ուզում է Երուսաղեմի դեմ պատերազմել,  որոշեց իր իշխանների+ և ուժեղ մարդկանց հետ փակել քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը+, և նրանք օգնեցին նրան։  Շատ մարդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի մեջտեղով անցնող հեղեղատը+՝ ասելով. «Ինչի՞ համար Ասորեստանի թագավորները գան ու շատ ջուր գտնեն»։  Բացի դրանից, Եզեկիան, քաջություն հավաքելով, վերաշինեց պարսպի բոլոր քանդված մասերը+, վրան աշտարակներ կառուցեց+ և դրսի կողմից մեկ ուրիշ պարիսպ+ շինեց։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի Թումբը*+ և շատ նիզակներ+ ու վահաններ+ պատրաստեց։  Նա ժողովրդի վրա զորապետներ+ դրեց և նրանց քաղաքի դարպասի մոտ՝ հրապարակի+ մեջ, իր մոտ հավաքեց և նրանց հետ բարությամբ խոսելով+՝ ասաց.  «Քա՛ջ եղեք ու զորացե՛ք+։ Մի՛ վախեցեք+ ու մի՛ սարսափեք+ Ասորեստանի թագավորից+ և նրա հետ եղող բազմությունից+, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրա հետ եղողները։  Նրա հետ մարմնեղեն բազուկ կա+, իսկ մեզ հետ մեր Աստված Եհովան է, որ օգնի մեզ+ ու մեր պատերազմները մղի»+։ Ժողովուրդը սիրտ առավ Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերից+։  Դրանից հետո Ասորեստանի Սենեքերիմ+ թագավորը, որն իր ամբողջ զորքի հետ+ Լաքիսում էր+, իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում եղող Հուդայի ժողովրդի մոտ, որ ասեն նրանց. 10  «Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը+. «Այդ ինչի՞ն եք ապավինում, որ այդպես հանգիստ նստած եք պաշարված Երուսաղեմում+։ 11  Մի՞թե Եզեկիան+ չի մոլորեցնում+ ձեզ, որ սովով ու ծարավով ձեզ մահվան մատնի՝ ասելով. «Մեր Աստված Եհովան կազատի մեզ Ասորեստանի թագավորի ձեռքից»+։ 12  Մի՞թե Եզեկիան չէր, որ քանդեց նրա բարձունքներն+ ու զոհասեղանները+ և հետո ասաց Հուդային ու Երուսաղեմին. «Միայն մեկ զոհասեղանի+ առաջ պիտի խոնարհվեք+ և միայն դրա վրա պիտի զոհերի ծուխը վեր հանեք»+։ 13  Ի՞նչ է, չգիտե՞ք, թե ես և իմ նախահայրերը ինչ արեցինք երկրների բոլոր ժողովուրդներին+։ Մի՞թե այդ երկրների ժողովուրդների աստվածները+ կարողացան իրենց երկիրն ազատել իմ ձեռքից։ 14  Այդ ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկը, որին իմ նախահայրերը կործանեցին, կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածն էլ կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից+։ 15  Եվ հիմա Եզեկիան թող ձեզ չխաբի+ ու չմոլորեցնի+։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի կամ թագավորության աստված չի կարողացել իր ժողովրդին ազատել իմ և իմ նախահայրերի ձեռքից, ուր մնաց թե ձեր Աստվածը ձեզ իմ ձեռքից ազատի»»+։ 16  Նրա ծառաները դեռ էլի խոսեցին ճշմարիտ Աստված Եհովայի+ ու նրա ծառա Եզեկիայի դեմ։ 17  Նա նույնիսկ նամակներ գրեց+, որոնցում նախատում էր Իսրայելի Աստված Եհովային+ ու նրա դեմ էր խոսում՝ ասելով. «Ինչպես որ երկրների ազգերի աստվածները+ իրենց ժողովուրդներին չազատեցին իմ ձեռքից+, այնպես էլ Եզեկիայի Աստվածը իր ժողովրդին չի ազատի իմ ձեռքից»։ 18  Եվ նրանք+ հրեաների լեզվով+ բարձրաձայն բղավում էին+ պարսպի վրա եղող Երուսաղեմի ժողովրդին՝ փորձելով վախեցնել+ ու շփոթության մեջ գցել նրանց, որպեսզի կարողանային քաղաքը զավթել։ 19  Նրանք Երուսաղեմի Աստծու+ դեմ այնպես էին խոսում+, ինչպես խոսում էին երկրի ժողովուրդների աստվածների դեմ, որոնք մարդու ձեռքի գործեր են+։ 20  Սակայն Եզեկիա+ թագավորն ու Ամոզի+ որդի Եսայիա+ մարգարեն+ աղոթեցին այդ մասին+ ու օգնության համար դեպի երկինք աղաղակեցին+։ 21  Եհովան մի հրեշտակ+ ուղարկեց և բնաջինջ արեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր խիզախ և ուժեղ ռազմիկներին+, առաջնորդներին ու իշխաններին+, իսկ Սենեքերիմը ամոթահար իր երկիրը վերադարձավ։ Որոշ ժամանակ անց նա մտավ իր աստծու տուն, և այնտեղ իր իսկ որդիները սրով սպանեցին նրան+։ 22  Այդպես Եհովան փրկեց+ Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին Ասորեստանի թագավոր Սենեքերիմի և մյուս բոլորի ձեռքից ու ամեն կողմից նրանց հանգստություն տվեց+։ 23  Շատերն ընծաներ էին բերում+ Եհովային Երուսաղեմ, և ընտիր նվերներ՝ Հուդայի Եզեկիա թագավորին+, և այդ ժամանակից սկսած՝ բոլոր ազգերի աչքում նա բարձրացավ+։ 24  Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ+։ Նա աղոթեց+ Եհովային, և նա խոսեց նրա հետ+ ու մի նշան+ տվեց։ 25  Սակայն Եզեկիան չհատուցեց իր հանդեպ ցույց տրված բարության համեմատ+, այլ նրա սիրտը հպարտացավ+, և այդ պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց+ նրա դեմ, Հուդայի և Երուսաղեմի դեմ։ 26  Բայց Եզեկիան խոնարհեցրեց+ իր հպարտ սիրտը, նա և Երուսաղեմի բնակիչները խոնարհվեցին, և Եզեկիայի օրերում Եհովայի բարկությունը չթափվեց նրանց վրա+։ 27  Եզեկիան շատ հարստացավ և մեծ փառք ձեռք բերեց+։ Նա իր համար արծաթի, ոսկու+, թանկարժեք քարերի+, բալասանի յուղի+, նաև վահանների+ ու բոլոր թանկարժեք իրերի համար գանձարաններ շինեց+, 28  նաև հացահատիկի, նոր գինու+ և յուղի շտեմարաններ+ կառուցեց, ամեն տեսակ անասունների համար ախոռներ+ շինեց, իսկ հոտերի համար՝ գոմեր։ 29  Նա իր համար քաղաքներ կառուցեց և մեծ թվով մանր+ ու խոշոր+ անասուններ ունեցավ, որովհետև Աստված նրան չափազանց շատ հարստություն տվեց+։ 30  Եզեկիան փակեց+ Գեհոնի+ վերին ջրերի հոսքը+ և այն ուղղեց դեպի ցած՝ Դավթի քաղաքի+ արևմտյան կողմը։ Իր բոլոր գործերում Եզեկիան հաջողություն ունեցավ+։ 31  Երբ Բաբելոնի+ իշխանները նրա մոտ իրենց խոսնակներին ուղարկեցին+, որ հարցնեն այն նշանի+ մասին, որ այդ երկրում տրվել էր, ճշմարիտ Աստվածը թողեց նրան+, որպեսզի ստուգի+ և իմանա այն ամենը, ինչ որ կար նրա սրտում+։ 32  Եզեկիայի մնացած գործերի+ և նրա սիրառատ բարության մասին+ գրված է Ամոզի որդի Եսայիա մարգարեի տեսիլքում+ և Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում+։ 33  Ի վերջո, Եզեկիան ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին զառիվայրի վրա, որտեղ Դավթի որդիների գերեզմաններն էին+։ Եվ երբ նա մեռավ, ողջ Հուդան ու Երուսաղեմի բնակիչները նրան պատվի արժանացրին+։ Իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Մանասեն+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 2Սմ 5։9-ի ծնթ.։