2 Տարեգրություն 33։1-25

33  Տասներկու տարեկան էր Մանասեն+, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում+։  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+՝ հետևելով այն ազգերի գարշելի+ սովորություններին, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից+։  Մանասեն նորից կառուցեց այն բարձունքները+, որոնք իր հայր Եզեկիան քանդել էր+, Բահաղների+ համար զոհասեղաններ+ դրեց ու սուրբ ձողեր+ շինեց։ Նա սկսեց խոնարհվել+ երկնքի ողջ զորքի+ առջև ու նրան ծառայել+։  Նաև զոհասեղաններ+ շինեց Եհովայի տան մեջ, որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը հավիտյան Երուսաղեմում պիտի լինի»+։  Եհովայի տան երկու գավիթներում+ էլ նա երկնքի ողջ զորքի+ համար զոհասեղաններ շինեց+։  Մանասեն Հիննոմի որդու հովտում+ իր որդիներին կրակի մեջ այրեց*+, մոգությամբ+, գուշակությամբ+ ու կախարդությամբ զբաղվեց+, ոգեհարցներ+ ու գուշակներ+ նշանակեց։ Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան+։  Այնուհետև նա մի կուռք+ շինեց ու դրեց ճշմարիտ Աստծու տան մեջ+, որի մասին Աստված ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ+ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ+ հավիտյան+։  Իսրայելի ոտքը այլևս չեմ կտրելու այն երկրից, որը նրանց նախահայրերին եմ տվել+, միայն թե նրանք կատարեն այն ամենը, ինչ Մովսեսի+ միջոցով պատվիրել եմ նրանց+՝ ամբողջ օրենքը+, կանոններն+ ու դատավճիռները»+։  Մանասեն+ մոլորեցրեց Հուդան+ ու Երուսաղեմի բնակիչներին, և նրանք ավելի մեծ չարիք գործեցին+, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջինջ էր արել Իսրայելի որդիների առաջ+։ 10  Եհովան խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, բայց նրանք ուշադրություն չդարձրին+։ 11  Ի վերջո, Եհովան նրանց դեմ հանեց+ Ասորեստանի+ թագավորի զորապետներին, որոնք բռնեցին Մանասեին կիրճի+ մեջ, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին+ ու տարան Բաբելոն։ 12  Եվ երբ նա նեղության մեջ հայտնվեց+, սկսեց իր Աստված Եհովայի հավանությունը փնտրել*+ և մեծապես խոնարհվեց+ իր հայրերի Աստծու առաջ։ 13  Մանասեն աղոթեց նրան, և նա լսեց նրա աղաչանքը+։ Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու նրա խնդրանքը և Մանասեին վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը+։ Մանասեն իմացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը+։ 14  Դրանից հետո նա Դավթի քաղաքի+ դրսի կողմից+՝ Գեհոնի+ արևմտյան կողմում՝ գետահովտի երկայնքով՝ ընդհուպ մինչև Ձկների դարպասը+ մի պարիսպ շինեց՝ մեջն առնելով Օֆելը+, և այն շատ բարձրացրեց։ Նաև Հուդայի բոլոր բերդաքաղաքներում+ զորապետներ նշանակեց։ 15  Մանասեն օտար աստվածներն ու կուռքերը+ Եհովայի տնից վերացրեց+, ինչպես նաև բոլոր զոհասեղանները+, որ կառուցել էր Եհովայի տան սարի վրա ու Երուսաղեմում, ապա հրամայեց դրանք քաղաքից դուրս թափել։ 16  Բացի դրանից, նա վերականգնեց Եհովայի զոհասեղանը+ և սկսեց դրա վրա խաղաղության զոհեր+ ու երախտագիտության զոհեր+ մատուցել։ Նա պատվիրեց Հուդային, որ Իսրայելի Աստված Եհովային ծառայեն+։ 17  Այնուհանդերձ, ժողովուրդը շարունակում էր զոհաբերություններ անել բարձունքների+ վրա, չնայած որ իր Աստված Եհովային էր մատուցում։ 18  Մանասեի մնացած գործերի, իր Աստծուն ուղղված նրա աղոթքի+, տեսանողների+ խոսքերի մասին, որոնք իր հետ խոսել էին Իսրայելի Աստված Եհովայի անունից, գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 19  Նրա աղոթքի+ մասին, նաև թե ինչպես նրա աղաչանքը+ լսվեց, նրա բոլոր մեղքերի+ և անհավատարմության+ մասին, այն վայրերի մասին, որտեղ նա բարձունքներ շինեց+, սուրբ ձողեր+ ու քանդակված կուռքեր+ կանգնեցրեց մինչև իր անձը խոնարհեցնելը+, գրված է նրա տեսանողների գրառումներում։ 20  Ի վերջո, Մանասեն ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին+ իր տան մոտ։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամոնը+։ 21  Քսաներկու տարեկան էր Ամոնը+, երբ սկսեց թագավորել, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում+։ 22  Իր հայր Մանասեի նման+ նա էլ չարիք գործեց Եհովայի աչքում+։ Ամոնը իր հայր Մանասեի+ շինած բոլոր քանդակված կուռքերին+ զոհեր մատուցեց+ և դրանց ծառայեց+։ 23  Նա չխոնարհվեց+ Եհովայի առաջ, ինչպես որ իր հայր Մանասեն խոնարհվեց+։ Ամոնը ավելի շատացրեց հանցանքը+։ 24  Նրա ծառաները դավադրություն կազմակերպեցին+ նրա դեմ և սպանեցին նրան հենց իր տան մեջ+։ 25  Սակայն երկրի ժողովուրդը+ սպանեց+ բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ+ դավադրություն էին կազմակերպել+, և նրա փոխարեն նրա որդի Հովսիային+ թագավոր դարձրեց։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կրակի միջով անցկացրեց»։
Բռց.՝ «երեսը փափկացնել»։