2 Տարեգրություն 34։1-33

34  Հովսիան+ ութ+ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով քայլեց+ և աջ կամ ձախ չխոտորվեց+։  Իր թագավորության ութերորդ տարում, երբ դեռ պատանի+ էր, նա սկսեց փնտրել+ իր հայր Դավթի Աստծուն, և տասներկուերորդ տարում Հուդան ու Երուսաղեմը սկսեց մաքրել+ բարձունքներից+, սուրբ ձողերից+, քանդակված կուռքերից+ ու ձուլածո արձաններից։  Նրա առաջ քանդեցին Բահաղի+ զոհասեղանները+, և նա դրանց վրայի խնկանոթները+ կոտրեց, սուրբ ձողերը+, քանդակված կուռքերն+ ու ձուլածո արձանները ջարդեց ու փոշու վերածեց+, ապա շաղ տվեց նրանց համար զոհ մատուցողների գերեզմանների վրա+,  իսկ քահանաների ոսկորները+ նրանց զոհասեղանների վրա այրեց+։ Այսպես նա մաքրեց Հուդան ու Երուսաղեմը։  Մանասեի+, Եփրեմի+, Շմավոնի քաղաքներում և մինչև Նեփթաղիմ, նաև նրանց շուրջը եղող ավերակ տեղերում  նա քանդեց զոհասեղաններն+ ու սուրբ ձողերը+, փշրեց ու մանրեց+ քանդակված կուռքերը+, Իսրայելի ողջ երկրում կոտրեց բոլոր խնկանոթները+ և հետո վերադարձավ Երուսաղեմ։  Իր թագավորության տասնութերորդ+ տարում, երբ նա արդեն մաքրել էր երկիրը և տունը, քաղաքագլուխ Մաասիայի որդի Եսելիայի որդի Սաֆանին+ և Հովաքազի որդի արձանագրիչ Հովաքին ուղարկեց, որ վերանորոգեն+ իր Աստծու՝ Եհովայի տունը։  Նրանք գնացին Քեղկիա+ քահանայապետի մոտ, նրան տվեցին Աստծու տուն բերված փողը, որ ղևտացի դռնապանները+ հավաքել էին Մանասեի+ ու Եփրեմի+ ձեռքից, մնացած ողջ Իսրայելից+, ամբողջ Հուդայից, Բենիամինից և Երուսաղեմի բնակիչներից։ 10  Հետո փողը հանձնեցին նրանց ձեռքը, ովքեր նշանակված էին հսկելու Եհովայի տան աշխատանքները+։ Իսկ Եհովայի տան գործը կատարողները դրանով նորոգեցին ու վերականգնեցին տունը։ 11  Նրանք փողը տվեցին արհեստավորներին ու շինարարներին+, որպեսզի տաշած քարեր+ և ամրացնելու համար գերաններ գնեն ու տախտակներով վերանորոգեն այն շենքերը, որոնք Հուդայի թագավորների+ պատճառով ավերվել էին։ 12  Այդ մարդիկ հավատարմորեն+ կատարեցին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի+ որդիներից՝ ղևտացիներ Հեթն ու Աբդիան, և Կահաթյանների+ որդիներից՝ Զաքարիան ու Մեսուլամը։ Այն ղևտացիները, որոնք վարպետորեն երաժշտական գործիքներ էին նվագում+, 13  հսկում էին բեռնակիրներին+ և ամեն տեսակ գործ կատարողների վերակացուներն+ էին։ Ղևտացիներից+ ոմանք քարտուղարներ+, վերակացուներ ու դռնապաններ+ էին։ 14  Երբ Եհովայի տուն բերված փողը+ դուրս էին հանում, Քեղկիա+ քահանան գտավ Եհովայի օրենքի+ գիրքը+, որը Մովսեսի ձեռքով էր գրված+։ 15  Քեղկիան ասաց Սաֆան+ քարտուղարին. «Օրենքի գիրքն եմ գտել Եհովայի տանը»։ Եվ Քեղկիան գիրքը տվեց Սաֆանին։ 16  Սաֆանը գիրքը բերեց թագավորին ու տեղեկացրեց նրան. «Քո ծառաները իրենց հանձնարարված բոլոր գործերը կատարում են։ 17  Նրանք դատարկում են Եհովայի տանը գտնված փողը և նշանակված մարդկանց ու գործը կատարողների ձեռքն են հանձնում»+։ 18  Սաֆան քարտուղարը նաև ասաց թագավորին. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք+ է տվել»+։ Եվ Սաֆանը սկսեց այդ գրքից կարդալ թագավորի առաջ+։ 19  Երբ թագավորը լսեց օրենքի խոսքերը, պատռեց իր հանդերձները+ 20  և Քեղկիային+, Սաֆանի որդի Աքիկամին+, Միքայի որդի Աբդոնին, Սաֆան+ քարտուղարին+ և թագավորի ծառա Ասայիային+ պատվիրեց. 21  «Գնացեք ու Եհովային հարցրեք+ ինձ համար+ և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլոր մարդկանց համար այս գտնված գրքի+ խոսքերի մասին, որովհետև մեծ է Եհովայի բարկությունը+, որ թափվելու է մեզ վրա, քանի որ մեր նախահայրերը չպահեցին Եհովայի խոսքը և չկատարեցին այն ամենը, ինչ որ գրված է այս գրքում»+։ 22  Ուստի Քեղկիան և այս մարդիկ, որոնց թագավորը պատվեր տվեց, գնացին այդ մասին խոսելու Օլդա+ մարգարեուհու+ հետ, որը Արասի որդի Թեկուայի որդի հանդերձապետ+ Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմում՝ քաղաքի նոր հատվածում։ 23  Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասացեք. 24  «Այսպես է ասում Եհովան. «Աղետ եմ բերելու+ այս վայրի ու նրա բնակիչների վրա+՝ այն գրքում գրված բոլոր անեծքները+, որ կարդացին Հուդայի թագավորի առաջ+, 25  որովհետև թողեցին ինձ+, զոհերի ծուխը վեր հանեցին ուրիշ աստվածների համար+ և ինձ վիրավորեցին+ իրենց ձեռքի բոլոր գործերով+։ Իմ բարկությունը+ այս վայրի վրա է թափվելու և չի հանգչելու»»+։ 26  Եվ Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է Եհովային հարցնելու, սա՛ ասացեք. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, քո լսած խոսքերի+ մասին. 27  «Քանի որ քո սիրտը+ փափկեց, և դու խոնարհվեցիր+ Աստծու առաջ, երբ լսեցիր նրա խոսքերը այս վայրի ու նրա բնակիչների մասին, խոնարհվեցիր իմ առաջ+, պատռեցիր+ հանդերձներդ ու լաց եղար, ես լսեցի+ քեզ,– ասում է Եհովան։– 28  Դու կմիանաս քո նախահայրերին, և քեզ խաղաղությամբ+ քո գերեզմանի մեջ կդնեն։ Քո աչքերը չեն տեսնի բոլոր աղետները+, որ ես բերելու եմ այս վայրի ու նրա բնակիչների վրա»»»»+։ Նրանք էլ պատասխանը թագավորին բերեցին։ 29  Թագավորը մարդ ուղարկեց ու մեկտեղ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր երեցներին+։ 30  Նա Եհովայի տուն+ գնաց, նրա հետ նաև Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները+, ղևտացիներն ու ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը։ Եվ թագավորը նրանց առաջ ընթերցեց+ Եհովայի տանը գտնված ուխտի գրքի+ բոլոր խոսքերը։ 31  Իր տեղում կանգնած+՝ թագավորը Եհովայի առաջ ուխտ կապեց+, որ իր ամբողջ սրտով+ և իր ամբողջ հոգով+ կհետևի Եհովային, կպահի նրա պատվիրանները+, վկայություններն*+ ու կանոնները+՝ կատարելով+ գրքում+ գրված ուխտի խոսքերը։ 32  Նա կարգադրեց, որ բոլոր նրանք, ովքեր Երուսաղեմում ու Բենիամինի երկրում են, միանան այդ ուխտին, և Երուսաղեմի բնակիչները սկսեցին վարվել Աստծու՝ իրենց հայրերի Աստծու ուխտի համաձայն+։ 33  Դրանից հետո Հովսիան Իսրայելի որդիների ամբողջ երկրից+ վերացրեց բոլոր գարշելի+ բաները և կարգադրեց Իսրայելում եղող մարդկանց վերականգնել ծառայությունը և իրենց Աստված Եհովային ծառայել։ Հովսիայի կյանքի բոլոր օրերում նրանք չխոտորվեցին իրենց հայրերի Աստված+ Եհովային հետևելուց։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հիշեցումները»։