2 Տարեգրություն 5։1-14

5  Այսպիսով՝ ավարտվեցին+ բոլոր այն աշխատանքները, որ Սողոմոնը պիտի աներ Եհովայի տան համար։ Սողոմոնը իր հայր Դավթի սրբացրած իրերը+՝ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու ճշմարիտ Աստծու տան գանձերի մեջ դրեց+։  Այդ ժամանակ Սողոմոնը Իսրայելի երեցներին+, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր գլուխներին+ ու տոհմապետներին+ հավաքեց Երուսաղեմում, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը+ հանեն+ Դավթի քաղաքից+, այսինքն՝ Սիոնից+։  Իսրայելի բոլոր տղամարդիկ թագավորի մոտ հավաքվեցին տոնի ժամանակ՝ յոթերորդ ամսին+։  Իսրայելի բոլոր երեցները եկան+, և ղևտացիները վերցրին տապանակը+։  Նրանք տարան տապանակը+, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը+։ Դրանք քահանաներն ու ղևտացիները տարան+։  Սողոմոն թագավորը և նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովը տապանակի առջևում էին և անթիվ-​անհամար ոչխարներ ու ցլեր էին զոհաբերում+։  Հետո քահանաները Եհովայի ուխտի տապանակը տարան իր տեղը՝ տան խորքի+ սենյակը՝ Սրբությունների Սրբություն+, և դրեցին քերովբեների թևերի տակ+։  Քերովբեների թևերը տարածվում էին այն տեղի վրա, որտեղ տապանակն էր, այնպես որ քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը+։  Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին Սրբությունից՝ խորքի սենյակի առջևի մասից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր+։ 10  Տապանակի մեջ ուրիշ բան չկար, բացի երկու տախտակներից+, որոնք Մովսեսը տվել էր Քորեբում+, երբ Եհովան ուխտ կապեց+ Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ+։ 11  Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբացված էին+, անկախ նրանից, թե որ խմբին+ էին պատկանում), 12  ղևտացի+ երգիչները, որ Ասափի+, Եմանի+, Իդիթունի+ և նրանց որդիների ու եղբայրների խմբերից էին, բարձրորակ կտորից հանդերձներ հագած, ծնծղաներով+, տավիղներով+ ու քնարներով+ կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում։ Նրանց հետ էին նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողերն էին հնչեցնում+։ 13  Երբ փողերի հնչյուններն ու երգիչների ձայները միախառնվեցին՝ միաձայն+ գովաբանելով ու շնորհակալություն հայտնելով Եհովային, և երբ որ երգիչները փողերի, ծնծղաների ու նվագարանների հնչյունների ներքո իրենց ձայները բարձրացրին+՝ փառաբանելով+ Եհովային ու ասելով՝ «որովհետև բարի է+ նա, որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը»+, այդ ժամանակ տունը՝ Եհովայի տունը+, ամպով+ լցվեց։ 14  Քահանաները ամպի պատճառով չէին կարողանում շարունակել իրենց ծառայությունը+, քանի որ Եհովայի փառքը+ լցրել էր ճշմարիտ Աստծու տունը։

Ծանոթագրություններ