2 Տարեգրություն 6։1-42

6  Այդ ժամանակ Սողոմոնն ասաց+. «Եհո՛վա, դու ասացիր, որ թանձր խավարում+ պիտի բնակվես,  և ես քեզ համար բնակվելու մի վեհապանծ տուն շինեցի+ ու մի հաստատուն տեղ, որ դարերով այնտեղ բնակվես»+։  Ապա թագավորը դեմքով շրջվեց դեպի ժողովուրդը և Իսրայելի ժողովին օրհնեց+. Իսրայելի ամբողջ ժողովը կանգնած էր+։  Նա ասաց. «Օրհնյալ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ+ և իր ձեռքով կատարեց խոստացածը+։ Նա ասել էր.  «Այն օրից, երբ իմ ժողովրդին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունն այնտեղ լինի+, և մարդ էլ չընտրեցի իմ Իսրայել ժողովրդի վրա առաջնորդ լինելու համար+,  այլ ընտրեցի Երուսաղեմը+, որ իմ անունն այնտեղ լինի, և ընտրեցի Դավթին, որ իմ Իսրայել ժողովրդին ղեկավարի»+։  Եվ իմ հայր Դավիթը իր սրտում ցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել+։  Սակայն Եհովան ասաց իմ հայր Դավթին. «Թեև քո սրտում ցանկացար իմ անվան համար տուն կառուցել, և լավ արեցիր, որ այդ ցանկությունը քո սրտում դրեցիր+,  բայց դո՛ւ չես կառուցելու տունը+, այլ քո որդին, որ պիտի դուրս գա քո երանքից*, նա՛ պիտի իմ անվան համար տուն կառուցի»+։ 10  Եհովան կատարեց իր ասած խոսքը+, որ իմ հոր փոխարեն+ ե՛ս պիտի վեր կենայի ու նստեի Իսրայելի գահին+, ինչպես որ Եհովան ասել էր+, որ ե՛ս պիտի տուն կառուցեի Իսրայելի Աստծու՝ Եհովայի անվան համար+, 11  և այդ տան մեջ պիտի տեղադրեի տապանակը+, որտեղ Եհովայի ուխտն է, որը նա կապեց Իսրայելի որդիների հետ»+։ 12  Ապա Սողոմոնը կանգնեց Եհովայի զոհասեղանի դիմաց՝ Իսրայելի ողջ ժողովի առաջ+, և ձեռքերը դեպի վեր բարձրացրեց+։ 13  (Սողոմոնը մի պղնձե հարթակ+ էր պատրաստել ու դրել գավիթի+ մեջտեղը։ Հարթակի երկարությունն էր հինգ կանգուն, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն։ Սողոմոնը կանգնեց այդ հարթակի վրա)։ Իսրայելի ողջ ժողովի առաջ նա ծնկի եկավ+, ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց+ 14  ու ասաց. «Ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված+, քեզ պես Աստված չկա+ ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա։ Դու պահում ես քո ուխտը+ և սիրառատ բարություն ես ցուցաբերում քո ծառաների հանդեպ, որոնք ամբողջ սրտով քայլում են քո առաջ+։ 15  Դու կատարեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ+։ Քո բերանով տված խոստումդ քո ձեռքով կատարեցիր, ինչպես որ այսօր է+։ 16  Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր այն խոստումդ, որ տվել ես իմ հայր Դավթին՝ ասելով. «Քո սերնդից չի պակասի իմ առաջ Իսրայելի գահին նստողը+, եթե միայն քո որդիները+ պահեն իրենց ընթացքը և իմ օրենքի մեջ քայլեն+ այնպես, ինչպես որ դու քայլեցիր իմ առաջ»+։ 17  Եվ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված+, թող որ քո ծառա Դավթին տված խոստումդ+ իրականություն դառնա+։ 18  Մի՞թե Աստված երկրի վրա՝ մարդկանց հետ է ապրելու+։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել+, ուր մնաց թե իմ այս կառուցած տունը+։ 19  Ուշադրություն դարձրու քո ծառայի աղոթքին+ ու բարեհաճությունդ ստանալու աղաչանքին+, ո՛վ իմ Աստված Եհովա, և լսիր քո ծառայի պաղատանքն+ ու աղոթքը, որ նա մատուցում է քո առաջ+։ 20  Թող քո աչքերը ցերեկ ու գիշեր բաց լինեն+ այս տան վրա, այն տեղի, որի համար ասացիր, թե քո անունն այնտեղ պիտի դնես+, և լսիր քո ծառայի աղոթքը, որ նա, շրջվելով դեպի այս վայրը, մատուցում է քեզ+։ 21  Լսիր քո ծառայի ու քո Իսրայել ժողովրդի աղաչանքները+, երբ նրանք կաղոթեն քեզ՝ շրջվելով դեպի այս վայրը+։ Լսիր քո բնակության վայրից՝ երկնքից+, լսիր և ներիր+։ 22  Եթե մեկը մեղք գործի իր մերձավորի հանդեպ+, և սա նրան անեծքով երդում+ անել տա, որ անեծքի տակ դնի նրան, և եթե անեծքի տակ եղողը գա ու այս տանը քո զոհասեղանի առաջ կանգնի+, 23  ապա լսիր երկնքից+ ու դատիր+ քո ծառաներին. հատուցիր անօրենին՝ պատժելով նրան իր ճանապարհի համեմատ+, իսկ արդարին արդարացրու+ և իր արդարության չափով հատուցում տուր նրան+։ 24  Եթե քո Իսրայել ժողովուրդը քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով+ պարտվի թշնամու առաջ+, բայց դեպի քեզ դառնա+ ու փառաբանի քո անունը+, աղոթի+ ու քո բարեհաճությունը խնդրի այս տան մեջ+, 25  ապա լսիր երկնքից+ ու ներիր+ քո Իսրայել ժողովրդի մեղքերը, վերադարձրու+ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց նախահայրերին+։ 26  Երբ քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով+ երկինքը փակվի ու անձրև չգա+, և երբ նրանք աղոթք անեն՝ շրջվելով դեպի այս վայրը+, ու փառաբանեն քո անունը և քո՝ նրանց նեղելու պատճառով հետ դառնան իրենց մեղքից+, 27  ապա լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ քո Իսրայել ժողովրդի մեղքը, որովհետև դու սովորեցնում ես+ նրանց այն բարի ճանապարհը+, որով նրանք պիտի ընթանան, և անձրև ուղարկիր+ քո երկրի վրա, որը ժառանգություն տվեցիր քո ժողովրդին+։ 28  Եթե երկրում սով+ լինի կամ համաճարակ+, տոթակեզ քամի+, ալրացող*+, մորեխ+ կամ խավարասեր+, եթե թշնամիները+ պաշարեն նրանց իրենց քաղաքներում+, և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի+, 29  եթե որևէ մեկը կամ քո ամբողջ Իսրայել ժողովուրդը+ քեզ աղոթի+ և քո բարեհաճությունը աղերսի+ (որովհետև ամեն մեկը գիտի իր վերքն+ ու ցավը) և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի+, 30  ապա լսիր երկնքից՝ քո բնակության վայրից+, ներիր+ ու ամեն մեկին իր ճանապարհների համեմատ հատուցիր+, քանի որ դու գիտես նրանց սիրտը+ (չէ՞ որ միայն դու ես ճանաչում մարդկանց որդիների սրտերը)+, 31  որպեսզի նրանք վախենան+ քեզանից և քո ճանապարհներում քայլեն բոլոր օրերում, քանի դեռ ապրում են այն երկրի վրա, որ տվել ես մեր նախահայրերին+։ 32  Եթե մի օտարական, որ քո Իսրայել ժողովրդից չէ+, գա հեռու երկրից քո մեծ անվան+, քո հզոր ձեռքի+ ու մեկնած բազկի+ համար, եթե նրանք գան ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթեն+, 33  ապա լսիր երկնքից՝ քո բնակության տեղից+, և ամեն ինչ արա այնպես, ինչպես որ օտարականը կխնդրի քեզ+, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը+, վախենան+ քեզանից, ինչպես քո Իսրայել ժողովուրդը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը+։ 34  Եթե քո ժողովուրդը պատերազմի դուրս գա+ իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես+, և նրանք աղոթեն+ քեզ՝ շրջվելով դեպի քո ընտրած այս քաղաքը և դեպի այս տունը, որ կառուցել եմ քո անվան համար+, 35  ապա լսիր երկնքից նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը+ և արդարադատ եղիր նրանց հանդեպ+։ 36  Եթե նրանք մեղք գործեն քո դեմ+ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի)+, և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և նրանց գերեվարողները գերի տանեն նրանց հեռավոր կամ մոտ երկիր+, 37  և եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվելու, և դեպի քեզ դառնալով՝ բարեհաճությունդ աղերսեն+ ու ասեն իրենց գերության երկրում՝ «մեղք գործեցինք+, սխալվեցինք+ ու անօրենություն արեցինք»+, 38  և եթե նրանք իրենց գերեվարողների երկրում+ ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ+ և աղոթք անեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որը դու ընտրել ես+, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար+, 39  ապա լսիր երկնքից՝ քո բնակության վայրից+ նրանց աղոթքն ու աղաչանքը+ և արդարադատ եղիր+ նրանց հանդեպ, ներիր+ քո ժողովրդին, որ մեղք է գործել քո դեմ։ 40  Եվ հիմա, ո՛վ իմ Աստված, խնդրում եմ, թող քո աչքերը+ բաց լինեն և քո ականջները+՝ ուշադիր այս վայրում արված աղոթքին։ 41  Ո՛վ Եհովա Աստված, վե՛ր ել+ քո հանգիստը+, դու և քո զորության տապանակը+։ Թող քո քահանաները, Եհո՛վա Աստված, փրկություն հագնեն, և թող քեզ նվիրվածներն ուրախանան բարության համար+։ 42  Ո՛վ Եհովա Աստված, քո օծյալի+ երեսը մի՛ մերժիր։ Հիշիր քո ծառա Դավթի հանդեպ ցուցաբերած սիրառատ բարությունդ»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 35։11-ի ծնթ.։
Բույսերի սնկային հիվանդություն։