2 Տարեգրություն 7։1-22

7  Հենց որ Սողոմոնը վերջացրեց աղոթքը+, երկնքից կրակ իջավ+ և լափեց ողջակեզն+ ու զոհերը, և Եհովայի փառքը+ տունը լցրեց։  Քահանաները չէին կարողանում Եհովայի տուն մտնել+, որովհետև Եհովայի փառքը լցրել էր Եհովայի տունը։  Երբ Իսրայելի բոլոր որդիները տեսան, թե ինչպես կրակն իջավ, և որ Եհովայի փառքը տան վրա էր, ծնկի եկան+, երեսնիվայր մինչև քարահատակը խոնարհվեցին+ և շնորհակալություն հայտնելով Եհովային՝ ասացին՝ «որովհետև բարի է+ նա, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։  Թագավորն ու ողջ ժողովուրդը Եհովայի առաջ զոհեր մատուցեցին+։  Սողոմոն թագավորը քսաներկու հազար ցուլ և հարյուր քսան հազար ոչխար զոհաբերեց+։ Այդպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը հանդիսավոր կերպով ճշմարիտ Աստծու տան բացումն արեցին+։  Քահանաներն+ իրենց տեղերում էին կանգնած, նրանց հետ էին նաև ղևտացիները+ նվագարաններով, որոնց նվագակցության տակ Եհովայի համար երգեր էին երգվում+, և որոնք Դավիթ+ թագավորն էր պատրաստել, որպեսզի ամեն անգամ երգիչները, երբ Դավիթը նրանց միջոցով Եհովային էր գովաբանում, փառք տային նրան ու ասեին՝ «որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է»։ Քահանաները, նրանց դիմաց կանգնած, բարձրաձայն փողեր էին հնչեցնում+, իսկ այդ ընթացքում բոլոր իսրայելացիները ոտքի վրա էին։  Այնուհետև Սողոմոնը սրբացրեց+ գավիթի մեջտեղի մասը, որ Եհովայի տան դիմացն էր, որպեսզի այնտեղ մատուցի ողջակեզներն+ ու խաղաղության զոհերի ճարպը, քանի որ Սողոմոնի պատրաստած պղնձե զոհասեղանը+ չէր կարող պարունակել ողջակեզը, հացի ընծան+ ու ճարպը+։  Այդ ժամանակ Սողոմոնը յոթ օր տոն արեց+, նրա հետ նաև ամբողջ Իսրայելը+՝ հսկայական ժողովը+, որ եկել էր Եմաթի+ մուտքից մինչև Եգիպտոսի գետահովիտն+ ընկած վայրերից։  Ութերորդ օրը նրանք հանդիսավոր հավաքույթ+ անցկացրին, որովհետև զոհասեղանի հանդիսավոր բացումը յոթ օր տևեց, և յոթ օր՝ տոնակատարությունը։ 10  Իսկ յոթերորդ ամսվա քսաներեքերորդ օրը նա ժողովրդին արձակեց իրենց տները։ Նրանք գնացին զվարթ սրտով և ուրախանալով+ այն բարիքների+ համար, որ Եհովան արել էր Դավթին, Սողոմոնին ու իր Իսրայել ժողովրդին+։ 11  Այսպիսով՝ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան+ ու թագավորի տան շինարարությունը+, և այն ամենը, ինչ որ Սողոմոնը դրել էր իր սրտում Եհովայի տան ու իր տան համար անելու, հաջողվեց։ 12  Գիշերը Եհովան երևաց+ Սողոմոնին ու ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը+ ու ինձ համար այս տեղը ընտրեցի+ որպես զոհաբերության տուն+։ 13  Երբ երկինքը փակեմ, որ անձրև չգա+, երբ ծղրիդներին հրամայեմ, որ ուտեն երկրի պտուղը+, և իմ ժողովրդի մեջ համաճարակ ուղարկեմ+, 14  և եթե իմ ժողովուրդը+, որն իմ անունով+ է կոչվում, իրեն խոնարհեցնի+, աղոթի+ և իմ երեսը փնտրի+ ու հետ դառնա իր չար ճանապարհներից+, այդ ժամանակ ես կլսեմ երկնքից+, կներեմ նրանց մեղքը+ ու կբուժեմ նրանց երկիրը+։ 15  Այսուհետ իմ աչքերը+ բաց կլինեն, և իմ ականջները+՝ ուշադիր այս վայրում արված աղոթքին։ 16  Ես ընտրում եմ+ ու սրբացնում եմ այս տունը, որպեսզի իմ անունը+ դարերով այնտեղ լինի+։ Իմ աչքերն ու իմ սիրտը ընդմիշտ այնտեղ կլինեն+։ 17  Եվ եթե դու քո հայր Դավթի նման քայլես իմ առաջ+՝ կատարելով այն ամենը, ինչ որ պատվիրել եմ քեզ+, եթե պահես իմ կանոններն+ ու դատավճիռները+, 18  ես էլ քո թագավորության գահը կհաստատեմ+, ինչպես որ ուխտել եմ քո հայր Դավթին+՝ ասելով. «Քո սերնդից չի պակասի Իսրայելի վրա իշխողը»+։ 19  Բայց եթե դուք հետ դառնաք+ ու թողնեք իմ կանոններն+ ու պատվիրանները+, որ դրել եմ ձեր առաջ, և եթե գնաք ուրիշ աստվածների ծառայեք+ ու նրանց առաջ խոնարհվեք+, 20  ես էլ ձեզ արմատախիլ կանեմ այն երկրից, որ ձեզ եմ տվել+, իսկ այս տունը, որ սրբացրել եմ+ իմ անվան համար, կմերժեմ+ և բոլոր ժողովուրդների մեջ առակ+ ու ծաղրի առարկա կդարձնեմ+։ 21  Եվ ամեն ոք, ով անցնի այս տան կողքով, որը ավերակների կույտ դարձած կլինի+, զարմանքով կնայի+ ու կհարցնի. «Ինչո՞ւ է Եհովան այսպես վարվել այս երկրի ու այս տան հետ»+։ 22  Եվ նրան կպատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց հայրերի Աստծուն՝ Եհովային+, որը նրանց դուրս էր բերել Եգիպտոսից+, և ուրիշ աստվածների հարեցին+, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց+, այդ պատճառով էլ նա այս ամբողջ չարիքը բերեց նրանց վրա»»+։

Ծանոթագրություններ