2 Օրենք 10։1-22

10  «Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Քեզ համար երկու քարե տախտակ պատրաստիր նախորդների նման+ և ինձ մոտ՝ լեռը բարձրացիր, նաև քեզ համար փայտե տապանակ+ պատրաստիր։  Տախտակների վրա ես կգրեմ այն խոսքերը, որոնք գրված էին քո կոտրած նախորդ տախտակների վրա. դրանք դիր տապանակի մեջ»։  Ես էլ ակացիայի փայտից մի տապանակ պատրաստեցի, նաև երկու քարե տախտակ նախորդների պես+ ու բարձրացա լեռը, և երկու տախտակները իմ ձեռքին էին։  Դրանից հետո տախտակների վրա նա գրեց այն նույն գրությունը, որը նախորդների վրա էր+՝ այն Տասը խոսքերը*+, որոնք Եհովան լեռան վրա հայտնեց ձեզ կրակի միջից+ այն օրը, երբ ժողովը հավաքվել էր+, ինչից հետո Եհովան դրանք ինձ տվեց։  Այնուհետև ես շրջվեցի, իջա լեռան վրայից+ ու տախտակները դրեցի իմ պատրաստած տապանակի մեջ, որպեսզի դրանք այնտեղ մնան, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ+։  Իսրայելի որդիները Բեերոթ-​Բանե-​Յականից+ ճանապարհ ընկան դեպի Մոսերա։ Այնտեղ Ահարոնը մահացավ և այնտեղ էլ թաղվեց+։ Նրա փոխարեն սկսեց քահանայություն անել նրա որդի Եղիազարը+։  Այնտեղից նրանք ճանապարհ ընկան դեպի Գալգադ, հետո Գալգադից՝ դեպի Ետեբաթա+՝ մի երկիր, որտեղ գետահովիտներում ջուր է հոսում։  Այդ ժամանակ Եհովան առանձնացրեց Ղևիի ցեղը+, որ կրեն Եհովայի ուխտի տապանակը+, կանգնեն Եհովայի առաջ՝ նրան ծառայելու համար+, և նրա անունով օրհնեն, ինչը որ անում են մինչև օրս+։  Դա է պատճառը, որ Ղևին ո՛չ բաժին, ո՛չ էլ ժառանգություն+ ունի իր եղբայրների հետ։ Եհովան է նրա ժառանգությունը, ինչպես որ քո Աստված Եհովան ասել է նրան+։ 10  Նախորդ անգամվա պես ես մնացի լեռան վրա քառասուն օր ու քառասուն գիշեր+, և այդ անգամ նույնպես Եհովան լսեց ինձ+։ Եհովան չցանկացավ վերացնել քեզ+։ 11  Հետո Եհովան ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ ժողովրդի առաջից, որպեսզի նրանք գնան ու տիրեն այն երկրին, որի մասին նրանց նախահայրերին երդվել եմ նրանց տալ»+։ 12  Եվ հիմա, ո՛վ Իսրայել, ի՞նչ է քո Աստված Եհովան խնդրում քեզանից+, բացի նրանից, որ վախենաս+ քո Աստված Եհովայից, քայլես նրա բոլոր ճանապարհներով+, սիրես նրան+ և քո Աստված Եհովային ծառայես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով+, 13  պահես Եհովայի պատվիրաններն ու կանոնները+, որոնք այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի քեզ լավ լինի+։ 14  Տե՛ս, քո Աստված Եհովային են պատկանում երկինքը+, նույնիսկ երկինքների երկինքը, երկիրը+ և այն ամենը, ինչ նրանում է։ 15  Միայն քո նախահայրերին էր, որ Եհովան թանկ համարեց, սիրեց նրանց ու ընտրեց նրանց հետնորդներին+, այո՛, ձեզ ընտրեց բոլոր ժողովուրդների միջից, ինչը և այսօր ակնհայտ է։ 16  Թլփատե՛ք ձեր սրտի թլիփը+ և այլևս համառ մի՛ եղեք*+։ 17  Ձեր Աստված Եհովան աստվածների Աստվածն է+ և տերերի Տերը+՝ մեծ, հզոր ու ահազդու Աստված է+, որը ոչ մեկի հետ կողմնապահությամբ չի վարվում+ ու կաշառք չի վերցնում+, 18  որը արդար դատ է տեսնում որբի* և այրու համար+ ու սիրում է պանդուխտին+՝ տալով նրան հաց և թիկնոց։ 19  Դուք նույնպես պետք է սիրեք պանդուխտին+, քանի որ Եգիպտոսում դուք էլ պանդուխտներ էիք+։ 20  Վախեցիր քո Աստված Եհովայից+։ Նրան ծառայիր+, նրանից կառչիր+ և նրա անունով երդվիր+։ 21  Նրա՛ն պետք է գովաբանես+. նա քո Աստվածն է, որը քեզ համար արեց այս մեծ ու ահազդու բաները, որոնք քո աչքերով տեսար+։ 22  Երբ քո նախահայրերը գնացին Եգիպտոս, յոթանասուն հոգի էին+, իսկ հիմա քո Աստված Եհովան քեզ երկնքի աստղերի չափ շատացրել է»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 34։28-ի ծնթ.։
Բռց.՝ «մի՛ խստացրեք ձեր պարանոցը»։
Բռց.՝ «անհայր տղայի»։