2 Օրենք 13։1-18
13 «Եթե քո միջից մարգարե+ կամ երազահան+ հայտնվի և քեզ նշան կամ նախանշան տա+,
2 ու այն նշանը կամ նախանշանը, որի մասին նա քեզ ասել է, կատարվի+, և նա քեզ ասի՝ «եկ գնանք ուրիշ աստվածների հետևից, որոնց դու չես ճանաչում, և ծառայենք նրանց»,
3 ապա այդ մարգարեի կամ երազահանի խոսքերին չլսես+, որովհետև ձեր Աստված Եհովան ստուգում է ձեզ+, որ իմանա, թե արդյոք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով եք սիրում ձեր Աստված Եհովային+։
4 Միայն ձեր Աստված Եհովայի հետևից գնացեք, նրանից վախեցեք, նրա պատվիրանները պահեք, նրա ձայնին լսեք, նրան ծառայեք և նրանից կառչեք+։
5 Այդ մարգարեն+ կամ այդ երազահանը պետք է մահվան մատնվի+, որովհետև նա ձեր Աստված Եհովայի դեմ (որը հանեց ձեզ Եգիպտոսից ու փրկագնեց ստրուկների տնից) ապստամբություն է հրահրել, որպեսզի շեղի քեզ այն ճանապարհից, որով քո Աստված Եհովան պատվիրել է քեզ գնալ+։ Քո միջից հեռացրու չարիքը+։
6 Եթե եղբայրդ՝ քո մոր որդին, քո որդին կամ աղջիկը, քնքշորեն սիրված կինդ կամ ընկերդ, որին քո հոգու պես սիրում ես+, փորձի գաղտնաբար հրապուրել քեզ ու ասել, թե՝ «եկ գնանք ուրիշ աստվածների ծառայենք»+, որոնց ո՛չ դու ես ճանաչել, ո՛չ էլ քո նախահայրերը,
7 աստվածների, որոնք քեզ շրջապատող, քեզ մոտիկ կամ քեզնից հեռու՝ երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը գտնվող ժողովուրդների աստվածներն են,
8 ապա նրա ցանկությանը հավանություն չտաս ու նրան չլսես+, թող քո աչքը չխնայի նրան, մի՛ կարեկցիր+ ու մի՛ թաքցրու նրան,
9 այլ անպատճառ սպանիր նրան+։ Նրան մահվան մատնելու համար նախևառաջ քո ձեռքը պետք է լինի նրա վրա և հետո ամբողջ ժողովրդի ձեռքը+։
10 Քարկոծիր նրան։ Նա պետք է մեռնի+, քանի որ փորձեց հեռացնել քեզ քո Աստված Եհովայից, որը հանել է քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից+։
11 Այդ ժամանակ ամբողջ Իսրայելը կլսի ու կվախենա և այլևս ոչ մի այդպիսի չար բան չի անի քո մեջ+։
12 Եթե լսես, որ քո քաղաքներից մեկում, որոնք քո Աստված Եհովան քեզ է տալիս այնտեղ բնակվելու, ասում են, թե՝
13 «քո միջից անպետք մարդիկ են դուրս եկել+, որ իրենց քաղաքի բնակիչներին ճանապարհից շեղեն+՝ ասելով՝ «եկեք գնանք և ծառայենք ուրիշ աստվածների», որոնց դու չես ճանաչում»,
14 ապա քննիր, հետազոտիր և մանրակրկիտ հարցուփորձ արա այդ մասին+։ Եվ եթե պարզվի, որ դա ճիշտ է, ու այդ գարշելի բանը արվել է քո մեջ,
15 անպատճառ սրի քաշիր այդ քաղաքի բնակիչներին+։ Սրի բերանով կործանման+ մատնիր քաղաքը, դրանում եղած ամեն բան և դրա ընտանի կենդանիներին։
16 Դրա ամբողջ ավարը հավաքիր հրապարակի մեջտեղը և քաղաքն ու նրա ամբողջ ավարը կրակով այրիր+ իբրև ընծա քո Աստված Եհովայի համար, և այն ավերակների կույտ կդառնա դարեդար+. այն երբեք չպետք է վերակառուցվի։
17 Կործանման մատնված ոչ մի բան չպետք է քո ձեռքում լինի+, որպեսզի Եհովայի բորբոքված բարկությունն անցնի+, և քո հանդեպ նա ողորմություն ցուցաբերի, որպեսզի ողորմություն դրսևորի+ քո հանդեպ ու շատացնի քեզ, ինչպես որ երդվել է քո նախահայրերին+։
18 Լսիր քո Աստված Եհովայի ձայնին՝ պահելով նրա բոլոր պատվիրանները+, որ այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի անես այն, ինչ ճիշտ է քո Աստված Եհովայի աչքին»+։