2 Օրենք 15։1-23
15 «Ամեն յոթերորդ տարվա վերջում ազատություն հայտարարիր։
2 Ազատությունն այս ձևով պետք է տեղի ունենա+. յուրաքանչյուր պարտատեր իրենից պարտք վերցնողին պետք է ազատի պարտքից։ Իր մերձավորից կամ եղբորից նա վճարը չպետք է պահանջի+, քանի որ Եհովայի պատվին պետք է ազատություն հայտարարվի+։
3 Օտարականից+ կարող ես վճար պահանջել, բայց քո եղբորը ազատիր պարտքից, ինչ էլ որ քո ունեցածից լինի նրա մոտ։
4 Քո միջից ոչ ոք չպետք է աղքատ լինի, որովհետև Եհովան անպատճառ կօրհնի+ քեզ այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն, որ տիրես նրան+,
5 բայց միայն այն դեպքում, եթե լսես քո Աստված Եհովայի ձայնին և զգուշորեն կատարես այն բոլոր պատվիրանները, որ այսօր պատվիրում եմ քեզ+։
6 Քո Աստվածը՝ Եհովան, կօրհնի քեզ, ինչպես որ խոստացել է, և դու բազում ազգերի գրավով պարտք կտաս+, մինչդեռ ինքդ պարտք չես վերցնի։ Դու կտիրապետես բազում ազգերի, մինչդեռ նրանք չեն տիրապետի քեզ+։
7 Եթե եղբայրներիցդ որևէ մեկը աղքատանա քո քաղաքներից մեկում, այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ, ապա սիրտդ չկարծրացնես ու ժլատ չլինես* քո աղքատ եղբոր հանդեպ+։
8 Առատաձեռն եղիր նրա հանդեպ+ և անպատճառ գրավով պարտք տուր նրան, ինչքան որ նրան պետք է, ինչքան որ կարիք ունի։
9 Զգույշ եղիր, որ չլինի թե սրտումդ ստոր միտք ծագի+, և դու ասես, թե՝ «յոթերորդ տարին՝ ազատության տարին, մոտ է»+, և քո աչքը ժլատ դառնա քո աղքատ եղբոր հանդեպ+, ու նրան ոչինչ չտաս. նա Եհովային կբողոքի քեզանից+, և դու մեղք գործած կլինես+։
10 Անպատճառ պարտք տուր նրան+, ու երբ նրան տաս, թող քո սիրտը ժլատ չլինի, որովհետև դրա շնորհիվ քո Աստված Եհովան կօրհնի քո բոլոր գործերն ու բոլոր ձեռնարկումները+։
11 Այդ երկրում միշտ էլ աղքատներ կլինեն+։ Դա է պատճառը, որ պատվիրում եմ քեզ. «Առատաձեռն եղիր* քո երկրում ապրող կեղեքված ու աղքատ եղբորդ հանդեպ»+։
12 Եթե եղբայրդ՝ լինի եբրայեցի թե եբրայուհի+, վաճառվի քեզ ու վեց տարի քեզ ծառայի, ապա յոթերորդ տարում քո մոտից նրան պետք է ազատ արձակես+։
13 Նրան ազատ արձակելիս դատարկաձեռն չուղարկես+։
14 Քո հոտից, կալից, յուղի և գինու հնձանից անպայման մի բան տուր նրան։ Ինչպես որ քո Աստված Եհովան օրհնել է քեզ, այդպես էլ դու տուր նրան+։
15 Հիշիր, որ Եգիպտոսի երկրում դու ստրուկ էիր և որ քո Աստված Եհովան փրկագնեց քեզ+։ Դա է պատճառը, որ այսօր այս պատվերն եմ տալիս քեզ։
16 Իսկ եթե նա քեզ ասի, թե՝ «քո մոտից չեմ գնա», քանի որ սիրում է քեզ ու քո տնեցիներին և նրա համար քեզ մոտ մնալը լավ է եղել+,
17 ապա մի բիզ վերցրու և նրա ականջը ծակիր դռան վրա, ու նա քո ծառան կլինի դարեդար+։ Քո աղախնին էլ նույնն արա։
18 Թող աչքիդ դժվար չերևա քո մոտից նրան ազատ արձակելը+, քանի որ նրա աշխատանքի գինը այն վեց տարվա դիմաց, որոնց ընթացքում նա ծառայել է քեզ, կրկնակի շատ է վարձու աշխատողի+ գնից, ու քո Աստված Եհովան օրհնել է քեզ այն ամենում, ինչ արել ես+։
19 Քո խոշոր ու մանր անասուններից ծնված ամեն արու առաջնեկի սրբացրու քո Աստված Եհովայի համար+։ Եզներիդ առաջնեկներին չաշխատեցնես և մանր անասուններիդ առաջնեկներին չխուզես+։
20 Այն վայրում, որը Եհովան կընտրի+, պետք է տարեցտարի ուտես դրանք քո Աստված Եհովայի առաջ, ինչպես դու, այնպես էլ քո տնեցիները։
21 Իսկ եթե դրանք արատ ունենան՝ կաղ կամ կույր լինեն, կամ էլ որևէ այլ արատ ունենան, քո Աստված Եհովայի համար չզոհես+։
22 Դրանք քո քաղաքում պետք է ուտես։ Ե՛վ մաքուր մարդը, և՛ անմաքուրը կարող են ուտել դրանք+, ինչպես որ վիթի ու եղջերուի+ միսն են ուտում։
23 Միայն թե դրանց արյունը չուտես+։ Ջրի պես այն գետին թափիր»+։