2 Օրենք 16։1-22

16  «Նշիր աբիբ+ ամիսը և քո Աստված Եհովայի պատվին Պասեքը տոնիր+, որովհետև աբիբ ամսին քո Աստված Եհովան գիշերով հանեց քեզ Եգիպտոսից+։  Քո խոշոր ու մանր անասուններից+ Պասեքի զոհը+ մատուցիր քո Աստված Եհովային այն վայրում, որը Եհովան կընտրի իր անունն այնտեղ լինելու համար+։  Դրա հետ թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտես։ Յոթ օր անթթխմոր հաց կեր+՝ նեղության հաց, քանի որ շտապելով դուրս եկար Եգիպտոսից+։ Դա կօգնի, որ կյանքիդ բոլոր օրերում հիշես այն օրը, երբ դուրս եկար Եգիպտոսից+։  Յոթ օր քո ամբողջ տարածքում թթխմոր ընդհանրապես չպետք է լինի+, և առաջին օրվա երեկոյան զոհաբերված մսից ոչինչ չպետք է մնա ամբողջ գիշեր մինչև առավոտ+։  Պասեքի զոհը չմատուցես քո քաղաքներից որևէ մեկում, որոնք քո Աստված Եհովան տալիս է քեզ,  այլ զոհը մատուցիր այն վայրում, որը քո Աստված Եհովան կընտրի, որ իր անունն այնտեղ լինի+։ Դա մատուցիր երեկոյան՝ մայրամուտին+, այն նշանակված ժամանակին, երբ դուրս եկար Եգիպտոսից։  Զոհը պատրաստիր ու կեր+ այն վայրում, որը քո Աստված Եհովան կընտրի+, իսկ առավոտյան վերադարձիր քո վրանները։  Վեց օր անթթխմոր հաց կեր, իսկ յոթերորդ օրը հանդիսավոր հավաքույթ է քո Աստված Եհովայի պատվին+։ Ոչ մի գործ չանես։  Քեզ համար յոթ շաբաթ հաշվիր։ Յոթ շաբաթները սկսիր հաշվել այն ժամանակվանից+, երբ առաջին անգամ հացահատիկի արտում մանգաղով գործ անես։ 10  Այնուհետև քո Աստված Եհովայի պատվին տոնիր Շաբաթների տոնը+՝ կամավոր ընծա բերելով այն ամենից, ինչով քո Աստված Եհովան կօրհնի քեզ+։ 11  Այն վայրում, որը քո Աստված Եհովան կընտրի, որպեսզի իր անունն այնտեղ լինի+, ուրախացիր քո Աստված Եհովայի առաջ+, ինչպես դու, այնպես էլ քո որդին, աղջիկը, ծառան, աղախինը, քո քաղաքում գտնվող ղևտացին, պանդուխտը+, որբը*+, այրին+, որոնք քեզ մոտ են ապրում։ 12  Հիշիր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսում+, ուստի պահիր ու կատարիր այս կանոնները+։ 13  Քո կալից, յուղի և գինու հնձանից ամեն ինչ հավաքելուց հետո յոթ օր տոնիր Տաղավարների տոնը+։ 14  Տոնի ընթացքում ուրախացիր+, ինչպես դու, այնպես էլ քո որդին, աղջիկը, ծառան, աղախինը, ղևտացին, պանդուխտը, որբը և այրին, որոնք քո քաղաքում են։ 15  Այն վայրում, որը Եհովան կընտրի, յոթ օր քո Աստված Եհովայի պատվին տոն նշիր+, որովհետև քո Աստված Եհովան կօրհնի+ քո ամբողջ բերքն ու ձեռքիդ բոլոր գործերը, և այդժամ դու ուրախ կլինես+։ 16  Տարին երեք անգամ՝ Անթթխմոր հացերի տոնին+, Շաբաթների տոնին+ և Տաղավարների տոնին+, քո բոլոր տղամարդիկ պետք է գան քո Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի+. ոչ ոք դատարկաձեռն չպետք է ներկայանա Եհովայի առաջ+։ 17  Յուրաքանչյուրի ձեռքի նվերը պետք է համապատասխանի այն օրհնությանը, որը քո Աստված Եհովան տվել է քեզ+։ 18  Դատավորներ+ ու գլխավորներ+ նշանակիր այն քաղաքների դարպասների մոտ, որոնք քո Աստվածը՝ Եհովան, տալիս է ըստ քո ցեղերի. նրանք ժողովրդին արդար դատաստանով պետք է դատեն։ 19  Արդարադատությունը չխեղաթյուրես+։ Կողմնակալ չլինես+ և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերն+ ու աղավաղում է արդարների խոսքերը։ 20  Արդարության, միմիայն արդարության հետամուտ եղիր+, որպեսզի ողջ մնաս ու տիրես այն երկրին, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ+։ 21  Որպես սուրբ ձող ոչ մի ծառ չտնկես քո Աստված Եհովայի զոհասեղանի մոտ, որը կշինես քեզ համար+։ 22  Եվ քեզ համար սուրբ սյուն չկանգնեցնես+, ինչը քո Աստված Եհովան ատում է»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «անհայր տղան»։