2 Օրենք 17։1-20

17  «Քո Աստված Եհովայի համար արատ ունեցող՝ որևիցե վնասվածք ունեցող ցուլ կամ ոչխար չզոհես, որովհետև դա գարշելի է քո Աստծու՝ Եհովայի համար+։  Եթե քո մեջ՝ քո քաղաքներից որևէ մեկում, որ քո Աստված Եհովան տալիս է քեզ, լինի որևէ տղամարդ կամ կին, որը քո Աստված Եհովայի աչքին չարիք գործի՝ դրժելով նրա ուխտը+,  և գնա ու երկրպագի ուրիշ աստվածների, խոնարհվի դրանց կամ արեգակի, լուսնի և երկնքի ամբողջ զորքի առաջ+, ինչը ես չեմ պատվիրել+,  ու քեզ պատմեն այդ մասին, և լսելուց հետո մանրակրկիտ քննես այն ու պարզվի, որ դա իրոք ճիշտ է+ և որ այդ գարշելի բանը կատարվել է Իսրայելում,  ապա այդ տղամարդուն կամ կնոջը, որը գործել է այդ չարիքը, հանիր դարպասներիդ մոտ ու քարկոծիր այդ տղամարդուն կամ կնոջը և մահվան մատնիր նրան+։  Մահապարտին հարկավոր է մահվան մատնել երկու կամ երեք վկաների ցուցմունքի* հիման վրա+։ Մեկ վկայի ցուցմունքով նա չպետք է մահվան մատնվի+։  Նրան մահվան մատնելու համար նախևառաջ վկաների ձեռքը պետք է լինի նրա վրա և հետո ամբողջ ժողովրդի ձեռքը+։ Հեռացրու չարիքը քո միջից+։  Եթե քո քաղաքում որևէ գործի համար դատավճիռ կայացնելը չափազանց դժվար լինի քեզ համար+՝ լինի արյուն թափելու+, բողոքի+, բռնարարքի կամ վեճի գործ+, ապա վեր կաց ու գնա այն վայրը, որը քո Աստված Եհովան կընտրի+,  գնա ղևտացի քահանաների+ ու դատավորի+ մոտ, որն այդ օրերին դատավորություն անելիս կլինի, հարցրու նրան, ու նրանք կհայտարարեն քեզ դատավճիռը+։ 10  Դրանից հետո վարվիր այն դատավճռի համաձայն, որը նրանք կհայտարարեն Եհովայի ընտրած վայրում։ Ամեն ինչ, որ նրանք քեզ կասեն, մանրամասնորեն կատարիր։ 11  Վարվիր ըստ այն օրենքի, որը նրանք ցույց կտան քեզ, և ըստ այն դատավճռի, որը նրանք կհայտնեն քեզ+։ Նրանց հայտարարած դատավճռից աջ կամ ձախ չշեղվես+։ 12  Իսկ եթե մի մարդ հանդգնորեն վարվի ու չլսի քահանային, որը կանգնած է այնտեղ՝ քո Աստված Եհովային ծառայելու, կամ չլսի դատավորին+, ապա այդ մարդը պետք է մեռնի+։ Հեռացրու չարիքը Իսրայելից+։ 13  Ամբողջ ժողովուրդը կլսի ու կվախենա+ և այլևս հանդգնորեն չի վարվի։ 14  Երբ գաս այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ, տիրես նրան, բնակվես նրանում+ ու ասես՝ «թագավոր դնեմ ինձ վրա, ինչպես որ ընդունված է ինձ շրջապատող մյուս բոլոր ազգերի մոտ»+, 15  անպատճառ դիր այն թագավորին, ում քո Աստված Եհովան կընտրի+։ Քեզ վրա քո եղբայրների միջից թագավոր դիր։ Դու չես կարող օտարականի նշանակել քեզ վրա, որը քո եղբայրը չէ։ 16  Միայն թե նա չպետք է իր ձիերը շատացնի+ ու չպետք է ժողովրդին ստիպի վերադառնալ Եգիպտոս՝ իր ձիերը շատացնելու համար+, քանի որ Եհովան ասել է ձեզ. «Այս ճանապարհով երբեք չվերադառնաք»։ 17  Նա նաև իր կանանց թիվը չպետք է շատացնի, որպեսզի նրա սիրտը չապականվի+, և ոչ էլ պետք է չափից շատ արծաթ ու ոսկի կուտակի իր համար+։ 18  Երբ նա նստի իր թագավորության գահին, մի գրքում իր համար այս օրենքը պետք է արտագրի այն օրինակից, որը պահվում է ղևտացի քահանաների մոտ+։ 19  Այն իր մոտ պետք է մնա, և նա պետք է կարդա այն իր կյանքի բոլոր օրերում+, որպեսզի սովորի վախենալ իր Աստված Եհովայից, պահի և կատարի այս օրենքի բոլոր խոսքերն ու այս կանոնները+, 20  որպեսզի նրա սիրտը չհպարտանա իր եղբայրների նկատմամբ+, այս պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի+ և որպեսզի իր թագավորությունում նա երկար օրեր իշխի+, ինչպես նա, այնպես էլ իր որդիները Իսրայելում»։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «բերանով»։