2 Օրենք 18։1-22

18  «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին կամ ժառանգություն չպետք է ունենան+։ Նրանք պետք է ուտեն հրկիզվող ընծաները, որոնք մատուցվում են Եհովային՝ նրա բաժինը+։  Իր եղբայրների մեջ նա ժառանգություն չպետք է ունենա։ Եհովան է նրա ժառանգությունը+, ինչպես որ ասել է նրան։  Սա է քահանաների հասանելիքը ժողովրդի կողմից՝ նրանցից, ովքեր զոհ են մատուցում՝ լինի ցուլ թե ոչխար. քահանային պետք է տրվի թիակը, ծնոտը և ստամոքսը։  Նրան տուր քո առաջին հացահատիկը, նոր գինին և յուղը, ինչպես նաև քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը+,  քանի որ հենց նրան է քո Աստված Եհովան ընտրել քո բոլոր ցեղերից, որպեսզի միշտ կանգնի ու ծառայություն մատուցի Եհովայի անունով, ինչպես նա, այնպես էլ նրա որդիները+։  Եթե ղևտացին Իսրայելի քաղաքներից մեկում+ որոշ ժամանակ ապրելուց հետո գնա և իր հոգու ցանկությամբ գա այն վայրը, որը Եհովան կընտրի+,  ապա պետք է իր Աստծու՝ Եհովայի անունով ծառայություն մատուցի իր բոլոր եղբայրների՝ ղևտացիների պես, որոնք կանգնում են այնտեղ՝ Եհովայի առաջ+։  Նա հավասար բաժին պետք է ուտի+, բացի այն ամենից, ինչ կստանա իր նահապետական ունեցվածքը վաճառելուց։  Երբ մտնես այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ, չսովորես անել այն գարշելի բաները, որ այնտեղի ազգերն են անում+։ 10  Ձեր մեջ չպետք է լինի իր որդուն կամ աղջկան կրակի մեջ այրող*+, գուշակություն անող+, մոգությամբ զբաղվող+, նախանշաններ մեկնող+, կախարդ+, 11  ուրիշներին հմայող*+, ոգեհարցի+ կամ գուշակի հետ խորհրդակցող+ կամ էլ մեռելներին հարցուփորձ անող+, 12  որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար, և այս գարշելի բաների պատճառով քո Աստված Եհովան այդ ազգերին քշում է քո առաջից+։ 13  Անարատ եղիր քո Աստված Եհովայի առաջ+։ 14  Այս ազգերը, որոնց հողերը դու զավթում ես, լսում էին մոգությամբ զբաղվողներին+ և գուշակողներին+, բայց քո Աստված Եհովան թույլ չի տալիս քեզ այդպես անել+։ 15  Քո Աստված Եհովան քո միջից՝ քո եղբայրներից, ինձ նման մի մարգարե կտա քեզ (նրան պետք է լսեք)+՝ 16  ի պատասխան այն ամենի, ինչ Քորեբում քո Աստված Եհովայից խնդրեցիր այն օրը, երբ ժողովը հավաքվել էր+, և ասացիր. «Այնպես արա, որ այլևս չլսեմ իմ Աստված Եհովայի ձայնը և այլևս չտեսնեմ այս մեծ կրակը, որ չմեռնեմ»+։ 17  Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Ինչ որ նրանք ասացին, լավ է+։ 18  Նրանց եղբայրների միջից քեզ նման մի մարգարե կտամ նրանց+ ու իմ խոսքերը նրա բերանը կդնեմ+, և նա կասի նրանց այն ամենը, ինչ կպատվիրեմ նրան+։ 19  Եթե որևէ մարդ չլսի իմ խոսքերին, որոնք նա կասի իմ անունից, այդ մարդուց հաշիվ կպահանջեմ+։ 20  Սակայն եթե այդ մարգարեն հանդգնի իմ անունից ասել մի խոսք, որը ես չեմ պատվիրել+, կամ ուրիշ աստվածների անունից խոսի+, ապա այդ մարգարեն պետք է մեռնի+։ 21  Եթե սրտումդ ասես՝ «ինչպե՞ս իմանանք, թե ո՛ր խոսքը Եհովան չի ասել»+, 22  ապա իմացիր. եթե մարգարեն խոսի Եհովայի անունից, և այդ խոսքը չկատարվի ու չիրականանա, դա Եհովայի ասած խոսքը չէ։ Մարգարեն հանդգնությամբ է խոսել+։ Նրանից չվախենաս»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կրակի միջով անցկացնել»։
Սա վերաբ. է նրանց, ովքեր մոգությամբ վնասում են ուրիշներին կամ այնպես են անում, որ նրանք չկարողանան ինչ-​որ բան անել։