2 Օրենք 2։1-37

2  «Հետո շրջվեցինք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացինք անապատ, ինչպես որ Եհովան ասել էր ինձ+։ Եվ շատ օրեր քայլում էինք Սեիր լեռան մոտակայքում։  Ի վերջո, Եհովան ինձ ասաց.  «Դուք արդեն երկար ժամանակ քայլում եք այս լեռան մոտակայքում+։ Փոխեք ձեր ուղղությունը դեպի հյուսիս։  Պատվիրիր ժողովրդին ու ասա. «Դուք անցնում եք ձեր եղբայրների+՝ Սեիրում բնակվող+ Եսավի+ որդիների սահմանով։ Նրանք կվախենան ձեզնից+, իսկ դուք շատ զգույշ եղեք։  Նրանց հետ չվիճեք, որովհետև նրանց երկրից մի ոտնաթաթի լայնությամբ անգամ տարածք չեմ տալու ձեզ, քանի որ Սեիր լեռը Եսավին եմ տվել որպես կալվածք+։  Կերեք այն ուտելիքը, որը փողով կգնեք նրանցից, և խմեք այն ջուրը+, որը փողով կվերցնեք նրանցից։  Քո Աստված Եհովան օրհնել է քո ձեռքի բոլոր գործերը+։ Նա գիտի, թե ինչպես ես քայլել այս մեծ անապատով։ Այս քառասուն+ տարիների ընթացքում քո Աստված Եհովան քեզ հետ է եղել։ Դու ոչ մի բանի պակասություն չես զգացել»»+։  Այդպես՝ մենք հեռացանք մեր եղբայրներից՝ Սեիրում բնակվող Եսավի որդիներից+, Արաբայի+ ճանապարհից, Ելաթից ու Եսիոն-​Գաբերից+։ Այնուհետև շրջվեցինք ու գնացինք Մովաբի+ անապատի ճանապարհով։  Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Մովաբին մի՛ անհանգստացրու և նրա հետ մի՛ պատերազմիր, որովհետև նրա երկրից քեզ կալվածք չեմ տալու, քանի որ Արը+ Ղովտի որդիներին+ եմ տվել որպես կալվածք։ 10  (Նախկինում այնտեղ էմիմներն+ էին բնակվում՝ հզոր ու մեծաքանակ մի ժողովուրդ. նրանք ենակիմների պես բարձրահասակ էին+։ 11  Ռաֆայիմները+ նույնպես նման էին ենակիմներին+, և մովաբացիները նրանց էմիմներ էին կոչում։ 12  Իսկ Սեիրում քոռեցիներն+ էին նախկինում բնակվում։ Եսավի որդիները+ զավթեցին նրանց հողերն ու ոչնչացրին իրենց առաջից, որպեսզի նրանց փոխարեն բնակվեն այնտեղ+։ Այդպես էլ կանի Իսրայելը այն երկրին, որն իր կալվածքն է, և որը Եհովան կտա նրան)։ 13  Այժմ վեր կացեք ու անցեք Զարեդի գետահովիտը»։ Մենք էլ անցանք Զարեդի գետահովիտը+։ 14  Կադես-​Բառնեայից դուրս գալուց մինչև Զարեդի գետահովիտն անցնելը երեսունութ տարի անցավ, մինչև որ պատերազմելու պիտանի մարդկանց այդ ամբողջ սերունդը ճամբարից վերացավ, ինչպես որ Եհովան երդվել էր նրանց+։ 15  Եվ Եհովայի ձեռքը+ նրանց վրա էր, որպեսզի հանգիստ չտա ու ճամբարի միջից վերացնի նրանց, մինչև որ բոլորը վերացան+։ 16  Իսկ երբ պատերազմելու պիտանի բոլոր մարդիկ վերացան ժողովրդի միջից+, 17  Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18  «Այսօր դու անցնում ես Մովաբի, այսինքն՝ Արի+ տարածքով 19  և պետք է մոտենաս Ամմոնի որդիներին։ Մի՛ անհանգստացրու նրանց և մի՛ սկսիր վիճել նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ կալվածք չեմ տալու, քանի որ այն Ղովտի որդիներին եմ տվել որպես կալվածք+։ 20  Այն նաև ռաֆայիմների+ երկիրն էր համարվում։ (Նախկինում ռաֆայիմներն այնտեղ էին բնակվում, և ամմոնացիները նրանց զամզումիմներ էին կոչում։ 21  Նրանք հզոր ու մեծաքանակ էին, ենակիմների պես բարձրահասակ ժողովուրդ էին+։ Եհովան նրանց առաջից ոչնչացրեց+ նրանց, որպեսզի զավթեն նրանց հողերն ու նրանց փոխարեն բնակվեն այնտեղ։ 22  Նույնը նա արեց Սեիրում բնակվող Եսավի որդիների համար+, երբ նրանց առաջից ոչնչացրեց քոռեցիներին+, որպեսզի զավթեն նրանց հողերն ու նրանց փոխարեն բնակվեն այնտեղ մինչև օրս։ 23  Իսկ կաֆթորիմները+, որոնք եկել էին Կաֆթորից+, ոչնչացրին ավացիներին+, որոնք ավաններում էին բնակվում մինչև Գազա+, որպեսզի նրանց փոխարեն բնակվեն այնտեղ)։ 24  Վե՛ր կացեք, գնացե՛ք ու անցե՛ք Առնոնի+ գետահովիտը։ Ահա քո ձեռքն եմ տալիս Եսեբոնի թագավոր ամորհացի Սեհոնին+։ Սկսիր տիրել այդ երկրին ու պատերազմիր նրա դեմ։ 25  Այսօրվանից ես քո հանդեպ ահ ու սարսափ կտարածեմ ողջ երկնքի տակ գտնվող ժողովուրդների վրա, ովքեր կլսեն քո մասին։ Քո պատճառով նրանք կտագնապեն ու երկունքի ցավերի պես ցավեր կունենան»+։ 26  Կադեմոթ+ անապատից ես պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն+ թագավորին խաղաղության խոսքերով+. 27  «Թույլ տուր, որ անցնեմ քո երկրով։ Միայն ճանապարհով կգնամ և աջ կամ ձախ չեմ շեղվի+։ 28  Ես կուտեմ այն ուտելիքը, որն ինձ փողով կվաճառես, և կխմեմ այն ջուրը, որն ինձ փողով կտաս, միայն թե թույլ տուր՝ ոտքով անցնեմ+, 29  ինչպես որ Սեիրում բնակվող Եսավի որդիներն+ ու Արում բնակվող մովաբացիները+ թույլ տվեցին, մինչև որ անցնեմ Հորդանանն ու մտնեմ այն երկիրը, որը մեր Աստվածը՝ Եհովան, տալիս է մեզ»+։ 30  Սակայն Եսեբոնի Սեհոն թագավորը թույլ չտվեց, որ իր միջով անցնենք, որովհետև քո Աստված Եհովան թույլ էր տվել, որ նրա ոգին համառ դառնա+, և սիրտը կարծրանա, որպեսզի նրան քո ձեռքը տա, ինչը և այսօր ակնհայտ է+։ 31  Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Ահա Սեհոնին ու նրա երկիրը քեզ եմ տալիս։ Սկսիր տիրել նրա երկրին»+։ 32  Երբ Սեհոնն իր ամբողջ ժողովրդի հետ դուրս եկավ, որ Հասսայի մոտ կռվի մեզ հետ+, 33  մեր Աստված Եհովան նրան մեզ տվեց+, ու մենք կոտորեցինք նրան+, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34  Այդ ժամանակ նրա բոլոր քաղաքները գրավեցինք և յուրաքանչյուր քաղաք կործանման մատնեցինք+, նաև տղամարդկանց, կանանց ու փոքր երեխաներին։ Ոչ ոքի կենդանի չթողեցինք։ 35  Մեզ համար միայն ընտանի կենդանիներին որպես կողոպուտ վերցրինք մեր գրաված քաղաքների ավարի հետ միասին+։ 36  Առնոնի գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ և գետահովտում գտնվող քաղաքից մինչև Գաղաադ չկար մի քաղաք, որի պարիսպները չափազանց բարձր լինեին մեզ համար+։ Մեր Աստվածը՝ Եհովան, բոլորը մեզ տվեց։ 37  Դու չմոտեցար միայն Ամմոնի որդիների երկրին+՝ Հաբոկի+ գետահովտի եզերքի որևէ հատվածի, ոչ էլ մոտեցար լեռնային շրջանի քաղաքներին և բոլոր այն վայրերին, որոնց վերաբերյալ մեր Աստված Եհովան պատվեր էր տվել»։

Ծանոթագրություններ