2 Օրենք 20։1-20

20  «Երբ գնաս թշնամիներիդ դեմ պատերազմելու և տեսնես ձիեր, մարտակառքեր+ ու քեզնից թվով ավելի մեծ ժողովուրդ, չվախենաս նրանցից, քանի որ քո Աստված Եհովան, որը հանեց քեզ Եգիպտոսից+, քեզ հետ է+։  Պատերազմից առաջ քահանան պետք է մոտենա և խոսի ժողովրդի հետ+։  Նա պետք է ասի. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, այսօր դուք պատերազմելու եք ձեր թշնամիների դեմ։ Թող ձեր սիրտը չերկչոտի+։ Նրանցից չվախենաք, խուճապահար չփախչեք ու չսարսռաք+,  որովհետև ձեր Աստված Եհովան գնում է ձեզ հետ, որպեսզի պատերազմի ձեր թշնամիների դեմ ու փրկի ձեզ»+։  Ժողովրդի գլխավորները+ նույնպես պետք է խոսեն ժողովրդի հետ ու ասեն. «Ձեր մեջ կա՞ մեկը, ով նոր տուն է կառուցել ու դեռևս չի արել դրա բացումը։ Թող գնա ու վերադառնա իր տուն, քանի որ գուցե մահանա պատերազմի ժամանակ և ուրիշ մարդ անի դրա բացումը+։  Ձեր մեջ կա՞ մեկը, ով խաղողի այգի է տնկել և դեռ չի օգտվել դրանից։ Թող գնա ու վերադառնա իր տուն, քանի որ գուցե մահանա պատերազմի ժամանակ և ուրիշ մարդ օգտվի դրանից+։  Իսկ ձեր մեջ կա՞ մեկը, ով նշանվել է մի կնոջ հետ, բայց դեռ կնության չի առել նրան։ Թող գնա ու վերադառնա իր տուն+, քանի որ գուցե մահանա պատերազմի ժամանակ և ուրիշ մարդ կնության առնի նրա նշանածին»։  Գլխավորները նաև պետք է ասեն ժողովրդին. «Ձեր մեջ կա՞ մեկը, ով վախկոտ ու երկչոտ է+։ Թող գնա ու վերադառնա իր տուն, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը, ինչպես որ իր սիրտն է»+։  Երբ գլխավորները ժողովրդի հետ խոսեն վերջացնեն, զորագլուխներ պետք է նշանակեն ժողովրդին առաջնորդելու համար։ 10  Երբ մոտենաս մի քաղաքի՝ նրա դեմ պատերազմելու, նրան հայտնիր խաղաղության պայմանները+։ 11  Եթե նա խաղաղությամբ պատասխանի ու իր դարպասները բացի քո առաջ, ապա այնտեղի ողջ ժողովուրդը քոնը պետք է լինի, որպեսզի հարկադիր աշխատանք կատարի ու ծառայի քեզ+։ 12  Բայց եթե չուզենա քեզ հետ խաղաղություն հաստատել+, պատերազմի քո դեմ, և դու պաշարես նրան, 13  այդ ժամանակ քո Աստված Եհովան նրան քո ձեռքը կմատնի, և դու սրի բերանը կմատնես նրա բոլոր տղամարդկանց+։ 14  Քեզ վերցրու միայն կանանց, երեխաներին+, ընտանի կենդանիներին+ ու քաղաքում եղող ամեն ինչ՝ դրա ամբողջ ավարը+։ Կեր այն ավարը, որ վերցրել ես քո թշնամիներից, որոնց քո Աստված Եհովան տվել է քեզ+։ 15  Այդպես կանես այն բոլոր քաղաքներին, որոնք շատ հեռու են քեզնից և որոնք այս ազգերինը չեն։ 16  Միայն թե այս ժողովուրդների քաղաքներում, որոնք քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն, ոչ մի շնչավոր արարածի կենդանի չթողնես+, 17  քանի որ դու անպատճառ պետք է կործանման մատնես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին+, ինչպես որ քո Աստված Եհովան պատվիրել է քեզ, 18  որպեսզի ձեզ չսովորեցնեն անել իրենց բոլոր գարշելի բաները, որոնք նրանք անում են իրենց աստվածների համար, և որպեսզի մեղք չգործեք ձեր Աստծու՝ Եհովայի դեմ+։ 19  Եթե մի քաղաք, որի դեմ կռվում ես, շատ օրեր պաշարես ու գրավես այն, ապա դրա ծառերը չոչնչացնես՝ դրանց վրա կացին բարձրացնելով, քանի որ դրանց պտղից ուտելու ես։ Դրանք չկտրես+. մի՞թե ծառը մարդ է, որ պաշարես նրան։ 20  Ոչնչացրու միայն այն ծառը, որի պտուղը, ինչպես գիտես, ուտելի չէ։ Կտրիր այն և պատնեշ շինիր+ քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը, մինչև որ քաղաքն ընկնի»։

Ծանոթագրություններ