2 Օրենք 25։1-19

25  «Եթե մարդկանց մեջ վեճ ծագի+, ու նրանք ներկայանան դատվելու+, ապա դատ պետք է լինի, և արդարը թող արդար հայտարարվի, իսկ ամբարիշտը՝ ամբարիշտ+։  Եթե ամբարիշտը ծեծի է արժանի+, ապա դատավորը պետք է հրամայի, որ նրան պառկեցնեն իր առաջ, և ըստ նրա չար արարքի՝ համապատասխան թվով հարվածներ+ տա։  Նա կարող է տալ քառասուն հարված։ Ավել հարվածներ չպետք է տա, որ չլինի թե չափից ավել հարվածներ տա+, ու եղբայրդ քո աչքի առաջ անարգվի։  Կալ անող եզան դունչը մի՛ կապիր+։  Եթե եղբայրները միասին ապրեն, ու նրանցից մեկը մահանա առանց որդի ունենալու, ապա մահացածի կինը չպետք է օտարի կինը դառնա։ Նրա տեգրը պետք է գնա նրա մոտ, ամուսնանա նրա հետ և կատարի տեգրի պարտավորությունը+։  Անդրանիկը, որին կինը կծնի, պետք է կրի նրա մահացած եղբոր անունը+, որպեսզի նրա անունը չջնջվի Իսրայելի միջից+։  Բայց եթե այդ մարդը չուզենա իր եղբոր այրուն կնության առնել, ապա իր եղբոր այրին պետք է գնա քաղաքի դարպասի մոտ՝ երեցների մոտ+, ու ասի. «Ամուսնուս եղբայրը հրաժարվում է Իսրայելի մեջ իր եղբոր անունը պահպանելուց։ Նա չի համաձայնվում ամուսնանալ ինձ հետ ու կատարել տեգրի պարտավորությունը»։  Քաղաքի երեցները կկանչեն նրան ու կխոսեն նրա հետ, իսկ նա կկանգնի և կասի. «Ես չեմ ուզում նրան կնության առնել»+։  Այդ ժամանակ նրա եղբոր այրին երեցների աչքի առաջ կմոտենա նրան, նրա ոտքից կհանի սանդալը+, կթքի նրա երեսին+ ու կասի. «Այսպես պետք է արվի այն մարդուն, որը չի ուզում իր եղբորը սերունդ տալ»+։ 10  Իսրայելում նրան կկոչեն «Սանդալը հանած մարդու տուն»։ 11  Եթե երկու տղամարդ կռվեն իրար հետ և մեկի կինը մոտենա, որ իր ամուսնուն ազատի ծեծողի ձեռքից ու ձեռքը մեկնելով՝ բռնի վերջինիս սեռական օրգաններից+, 12  ապա նրա ձեռքը պետք է կտրես։ Թող քո աչքը չխղճա նրան+։ 13  Պայուսակիդ մեջ երկու տեսակ՝ մեծ ու փոքր կշռաքար չունենաս+։ 14  Տանդ մեջ երկու տեսակ՝ մեծ ու փոքր արդու չունենաս+։ 15  Թող քո կշռաքարը միշտ ճշգրիտ ու արդար լինի։ Թող քո արդուն միշտ ճշգրիտ ու արդար լինի, որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ+, 16  քանի որ բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, այսինքն՝ անարդարություն են գործում, գարշելի են քո Աստված Եհովայի համար+։ 17  Հիշիր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը, երբ դուրս էիր գալիս Եգիպտոսից+, 18  թե ինչպես նա դիմավորեց քեզ ճանապարհին, և երբ ուժասպառ ու հոգնած էիր, թիկունքից հարվածեց հետ ընկածներին. նա չվախեցավ Աստծուց+։ 19  Երբ քո Աստված Եհովան հանգստություն տա քեզ շրջապատող բոլոր թշնամիներից այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան+, երկնքի տակից վերացրու Ամաղեկի մասին հիշատակումը+։ Չմոռանաս դա անել»։

Ծանոթագրություններ