2 Օրենք 27։1-26

27  Իսրայելի երեցների հետ միասին Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Պահեք այն բոլոր պատվիրանները, որոնք այսօր պատվիրում եմ ձեզ+։  Այն օրը, երբ Հորդանանն անցնես+ ու մտնես այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ, մեծ քարեր դիր քեզ համար ու կրով սպիտակեցրու դրանք։  Երբ գետն անցնես, այս օրենքի+ բոլոր խոսքերը գրիր դրանց վրա+, որպեսզի մտնես այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ինչպես որ քո նախահայրերի Աստված Եհովան ասել է քեզ+։  Հորդանանն անցնելուց հետո այս քարերը դիր Գեբալ+ լեռան վրա, ինչպես որ այսօր պատվիրում եմ քեզ, և կրով սպիտակեցրու դրանք+։  Բացի դրանից, այնտեղ քո Աստված Եհովայի համար զոհասեղան շինիր՝ քարե զոհասեղան։ Քարերի վրա երկաթե գործիքով չաշխատես+։  Քո Աստված Եհովայի զոհասեղանը չմշակված քարերից շինիր ու դրա վրա քո Աստված Եհովային ողջակեզներ մատուցիր+։  Խաղաղության զոհեր+ մատուցիր ու այնտեղ կեր դրանք+ և ուրախացիր քո Աստված Եհովայի առաջ+։  Այս օրենքի+ բոլոր խոսքերը պարզ ու հասկանալի գրիր այդ քարերի վրա»+։  Այնուհետև Մովսեսն ու ղևտացի քահանաները ամբողջ Իսրայելին ասացին. «Ո՛վ Իսրայել, լռի՛ր ու լսի՛ր։ Այսօր դու դարձար քո Աստված Եհովայի ժողովուրդը+։ 10  Լսի՛ր քո Աստված Եհովայի ձայնին և կատարի՛ր նրա պատվիրաններն+ ու կանոնները+, որոնք այսօր պատվիրում եմ քեզ»։ 11  Այդ օրը Մովսեսը շարունակեց ժողովրդին պատվերներ տալ՝ ասելով. 12  «Երբ անցնեք Հորդանանը, ահա թե ովքեր պետք է կանգնեն Գարիզին+ լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար. Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը։ 13  Եվ ահա թե ովքեր պետք է անիծելու+ համար կանգնեն Գեբալ+ լեռան վրա. Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանն ու Նեփթաղիմը։ 14  Իսկ ղևտացիները բարձրաձայն թող ասեն Իսրայելի բոլոր մարդկանց+. 15  «Անիծյալ է այն մարդը, որը փորագրված+ կամ ձուլածո կուռք կշինի+, մի բան, ինչը գարշելի է Եհովայի համար+, ինչը փայտով ու մետաղով աշխատողի ձեռքի աշխատանքն է+, իսկ հետո ծածուկ տեղում կպահի այն»։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն*)+։ 16  «Անիծյալ է նա, ով իր հորը կամ մորը արհամարհանքով կվերաբերվի»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 17  «Անիծյալ է նա, ով կտեղաշարժի իր մերձավորի սահմանագծի նշանները»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 18  «Անիծյալ է նա, ով կույրին կշեղի ճանապարհից»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 19  «Անիծյալ է նա, ով պանդուխտի+, որբի* և այրու+ դատը վարելիս կխեղաթյուրի+ արդարադատությունը»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 20  «Անիծյալ է նա, ով կպառկի իր հոր կնոջ հետ, քանի որ այդպիսով նա իր հոր հանդերձը կբարձրացնի»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 21  «Անիծյալ է նա, ով որևէ անասունի հետ կպառկի»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 22  «Անիծյալ է նա, ով կպառկի իր քրոջ, իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 23  «Անիծյալ է նա, ով իր զոքանչի հետ կպառկի»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 24  «Անիծյալ է նա, ով թաքստոցից դուրս կգա ու կսպանի իր դրացուն»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 25  «Անիծյալ է նա, ով կաշառք կվերցնի հոգի սպանելու և անմեղ արյուն թափելու համար»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։ 26  «Անիծյալ է նա, ով չի կատարի այս օրենքի խոսքերը և չի վարվի դրանց համաձայն»»+։ (Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամե՛ն)։

Ծանոթագրություններ

Կամ՝ «թող այդպես լինի»։
Բռց.՝ «անհայր տղայի»։