2 Օրենք 28։1-68

28  «Եթե ամեն ինչում լսես քո Աստված Եհովայի ձայնին, զգուշորեն կատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ+, ապա քո Աստված Եհովան երկրի բոլոր ազգերից քեզ կբարձրացնի+։  Եթե լսես քո Աստված Եհովայի ձայնին, այս բոլոր օրհնությունները կգան ու կհասնեն քեզ+։  Օրհնյալ կլինես քաղաքում+, օրհնյալ կլինես դաշտում+։  Օրհնյալ կլինի որովայնիդ պտուղը+, հողիդ պտուղը, ընտանի կենդանուդ պտուղը+, խոշոր անասունիդ ձագը և մանր անասունիդ սերունդը+։  Օրհնյալ կլինի քո զամբյուղն+ ու խմորատաշտը+։  Օրհնյալ կլինես մտնելիս և օրհնյալ կլինես դուրս գալիս+։  Եհովան քո առաջ կկոտորի քո դեմ դուրս եկած թշնամիներիդ+։ Մի ճանապարհով նրանք դուրս կգան քո դեմ, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից+։  Եհովան օրհնություն կուղարկի ամբարներիդ վրա+ և բոլոր ձեռնարկումներիդ վրա+, ու քո Աստված Եհովան կօրհնի քեզ այն երկրում, որը տալիս է քեզ։  Եթե շարունակես պահել քո Աստված Եհովայի պատվիրանները+ և քայլես նրա ճանապարհներով, Եհովան քեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի+, ինչպես որ երդվել է քեզ+։ 10  Երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ դու Եհովայի անունով ես կանչվում+, և կվախենան քեզնից+։ 11  Եհովան այնպես կանի, որ որովայնիդ պտուղը+, ընտանի կենդանուդ պտուղն ու հողիդ պտուղը առատ լինի այն երկրում+, որը Եհովան երդվել է քո նախահայրերին, որ քեզ տա+։ 12  Եհովան քո առաջ կբացի իր բարիքների ամբարը՝ երկինքը, որպեսզի ճիշտ ժամանակին անձրև տա քո երկրին+ և օրհնի ձեռքիդ բոլոր գործերը+։ Շատ ազգերի դու պարտք կտաս, մինչդեռ ինքդ պարտք չես վերցնի+։ 13  Եթե հնազանդվես քո Աստված Եհովայի պատվիրաններին+, որոնք այսօր պատվիրում եմ քեզ պահել ու կատարել, Եհովան քեզ գլուխ կդարձնի և ոչ թե պոչ, դու միայն բարձունքում կլինես+ ու ներքևում չես լինի։ 14  Աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որ այսօր պատվիրում եմ քեզ+, և չհետևես ուրիշ աստվածների ու չծառայես+ դրանց։ 15  Իսկ եթե չլսես քո Աստված Եհովայի ձայնին և զգուշորեն չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու կհասնեն քեզ+։ 16  Անիծյալ կլինես քաղաքում+, անիծյալ կլինես դաշտում+։ 17  Անիծյալ կլինի քո զամբյուղն+ ու խմորատաշտը+։ 18  Անիծյալ կլինի որովայնիդ պտուղը+, հողիդ պտուղը+, խոշոր անասունիդ ձագը և մանր անասունիդ սերունդը+։ 19  Անիծյալ կլինես մտնելիս և անիծյալ կլինես դուրս գալիս+։ 20  Եհովան անեծք+, խառնաշփոթ+ ու պատիժ կուղարկի քեզ վրա+, նաև քո բոլոր ձեռնարկումների վրա, որ կփորձես անել, մինչև որ ոչնչանաս և արագ վերանաս, քանի որ ինձ թողնելու պատճառով չար գործեր արած կլինես+։ 21  Եհովան այնպես կանի, որ համաճարակը քեզնից անպակաս կլինի, մինչև որ բնաջինջ լինես այն երկրից, ուր գնում ես նրան տիրելու+։ 22  Եհովան կզարկի քեզ պալարախտով*+, տենդով, բորբոքումով, բարձր ջերմությամբ, սրով+, տոթակեզ քամիով+, ալրացողով*+, և դրանք կհետապնդեն քեզ, մինչև որ վերանաս։ 23  Քո գլխավերևում երկինքը պղինձ կդառնա, իսկ քո տակ գտնվող երկիրը՝ երկաթ+։ 24  Անձրևի փոխարեն Եհովան հող ու փոշի կտա քո երկրին։ Երկնքից այն քեզ վրա կգա, մինչև որ ոչնչանաս։ 25  Եհովան կկոտորի քեզ թշնամիներիդ առաջ+։ Մի ճանապարհով դուրս կգաս նրանց դեմ, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից։ Քո վիճակից երկրի բոլոր թագավորությունները սարսափահար կլինեն+։ 26  Երկնքի ամեն թռչնի և դաշտի գազանի համար քո դիակը կեր կդառնա, և ոչ ոք չի վախեցնի դրանց+։ 27  Եհովան կհարվածի քեզ Եգիպտոսի պալարներով+, թութքով, էկզեմայով ու մաշկի ցանով, որոնցից չես կարողանա բուժվել։ 28  Եհովան կհարվածի քեզ խելագարությամբ+ և կուրությամբ+ ու սիրտդ շփոթության մեջ կգցի+։ 29  Ցերեկը խարխափողի պես կլինես, ինչպես կույրն է խարխափում մթության մեջ+, և քո ճանապարհները հաջողակ չեն լինի։ Քեզ միշտ կխաբեն ու կկողոպտեն, և քեզ փրկող չի լինի+։ 30  Կնոջ հետ կնշանվես, բայց նրան կբռնաբարեն+։ Տուն կկառուցես, բայց չես ապրի այնտեղ+։ Խաղողի այգի կտնկես, բայց դրանից չես օգտվի+։ 31  Աչքիդ առաջ ցուլդ կմորթեն, բայց դու չես ուտի դրանից։ Քո առաջից էշդ կգողանան, բայց քեզ այն հետ չի տրվի։ Ոչխարդ թշնամուդ կտան, բայց քեզ պաշտպանող չի լինի+։ 32  Որդիներդ ու աղջիկներդ մեկ այլ ժողովրդի կտրվեն+, և դու քո աչքերով կնայես դրան. միշտ կկարոտես նրանց, բայց ձեռքերդ անզոր կլինեն+։ 33  Երկրիդ պտուղն ու քո ամբողջ բերքը կուտի մի ժողովուրդ, որին չես ճանաչում+։ Քեզ միշտ կխաբեն ու կճնշեն+։ 34  Աչքերիդ տեսածից կցնորվես+։ 35  Եհովան և՛ ծնկներդ, և՛ ոտքերդ չարորակ պալարներով կհարվածի, ոտքիդ թաթից մինչև գլխիդ գագաթը դրանցով կհարվածի, և դու չես կարողանա բուժվել+։ 36  Քեզ ու այն թագավորին+, որին դու կնշանակես քեզ վրա, Եհովան կտանի+ մի ազգի մոտ, որին ո՛չ դու ես ճանաչում, ո՛չ էլ քո նախահայրերը։ Այնտեղ ստիպված կլինես ուրիշ աստվածների՝ փայտե ու քարե աստվածների ծառայելու+։ 37  Դու զարհուրելի տեսարան+, առակ+ ու ծաղրի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ Եհովան կտանի քեզ։ 38  Շատ սերմ կցանես արտում, բայց քիչ բան կհավաքես+, որովհետև մորեխը կխժռի այն+։ 39  Խաղողի այգի կտնկես ու կմշակես, բայց գինի չես խմի և ոչինչ չես հավաքի+, որովհետև որդը կուտի այն+։ 40  Քո տարածքում ձիթենիներ կունենաս, բայց յուղ չես քսի քեզ վրա, որովհետև ձիթապտուղներդ կթափվեն+։ 41  Որդիներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քեզ հետ չեն մնա, որովհետև գերության կտարվեն+։ 42  Բոլոր ծառերիդ և հողիդ պտուղներին բզզացող միջատները կտիրեն։ 43  Քեզ մոտ ապրող պանդուխտը քեզնից ավելի ու ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ու ավելի կցածրանաս+։ 44  Նա քեզ պարտք կտա, բայց դու նրան պարտք չես տա+։ Նա գլուխ կդառնա, իսկ դու ընդամենը պոչ կլինես+։ 45  Այս բոլոր անեծքները+ կգան քեզ վրա, կհետապնդեն ու կհասնեն քեզ, մինչև ոչնչանաս+, քանի որ չլսեցիր քո Աստված Եհովայի ձայնին և չպահեցիր նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք պատվիրել էր քեզ+։ 46  Դրանք քեզ վրա ու քո սերնդի վրա որպես նշան և նախանշան կլինեն դարեդար+, 47  քանի որ քո Աստված Եհովային ուրախությամբ և սրտի բերկրանքով չծառայեցիր+, երբ ամեն ինչ առատությամբ ունեիր+։ 48  Դու ստիպված կլինես սոված+, ծարավ, մերկ ու կարիքի մեջ ծառայելու քո թշնամիներին+, որոնց Եհովան կուղարկի քո դեմ։ Նա քո պարանոցին երկաթե լուծ կդնի, մինչև որ ոչնչացնի քեզ+։ 49  Եհովան հեռվից՝ երկրի ծայրից, քո դեմ կբերի մի ազգ+, որը արծվի պես կհարձակվի+, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա+, 50  կատաղի մի ազգ+, որը տարեցին հաշվի չի առնի ու երիտասարդի հանդեպ հաճություն չի ցուցաբերի+։ 51  Նրանք կուտեն քո ընտանի կենդանիների պտուղը և քո հողի պտուղը, մինչև որ ոչնչանաս+։ Քեզ մոտ չեն թողնի հացահատիկ, նոր գինի և յուղ, չեն թողնի նաև խոշոր անասուններիդ ձագերն ու մանր անասուններիդ սերունդը, մինչև որ կործանեն քեզ+։ 52  Նրանք կպաշարեն քո բոլոր քաղաքները, մինչև որ քո բարձր ու ամուր պարիսպները, որոնց ապավինում ես, ընկնեն քո ամբողջ երկրում։ Նրանք կպաշարեն քո բոլոր քաղաքները քո ամբողջ երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ+։ 53  Եվ քանի որ թշնամիդ կշրջափակի քեզ, և այդ պատճառով դու նեղության ու տառապանքի մեջ կլինես, ստիպված որովայնիդ պտուղը՝ որդիներիդ ու աղջիկներիդ միսը կուտես+, որոնց քո Աստված Եհովան տվել է քեզ։ 54  Իսկ քո միջի մեղմ ու փափկակյաց տղամարդը չար աչքով+ կնայի իր եղբորը, քնքշորեն սիրված իր կնոջը և իր կենդանի մնացած որդիներին 55  և նրանցից ոչ մեկին չի տա իր որդիների մսից, որն ինքը կուտի, քանի որ իր մոտ ոչինչ չի ունենա այն պատճառով, որ թշնամիդ կշրջափակի քո բոլոր քաղաքները, ինչի արդյունքում նեղության ու տառապանքի մեջ կլինես+։ 56  Քո միջի մեղմ ու փափկակյաց կինը, որը երբեք չի փորձել իր ոտքը գետին դնել քնքուշ ու փափկասեր ապրելակերպի պատճառով+, չար աչքով կնայի քնքշորեն սիրված իր ամուսնուն, որդուն, դստերը, 57  նույնիսկ իր ոտքերի մեջտեղից դուրս եկող ընկերքին և իր ծնած որդիներին+, որովհետև կարիքի մեջ լինելու պատճառով նա գաղտնի կուտի նրանց, քանի որ թշնամիդ կշրջափակի քո քաղաքները և այդ պատճառով նեղության ու տառապանքի մեջ կլինես+։ 58  Եթե զգուշորեն չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում+, ու չվախենաս քո Աստված Եհովայի+ փառավոր+ և ահազդու+ անունից, 59  Եհովան քեզ վրա ու քո սերնդի վրա պատուհասներ կբերի՝ դաժան, մեծ ու երկարատև պատուհասներ+ և ծանր ու երկարատև հիվանդություններ+։ 60  Քեզ վրա նա դարձյալ կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից վախենում էիր, և դրանք քեզնից չեն հեռանա+։ 61  Բացի դրանից, Եհովան քեզ վրա կբերի այնպիսի հիվանդություններ ու պատուհասներ, որոնց մասին գրված չէ այս օրենքի գրքում, մինչև որ ոչնչանաս։ 62  Թեև երկնքի աստղերի չափ շատացել եք+, սակավաթիվ կդառնաք+, որովհետև չլսեցիք ձեր Աստված Եհովայի ձայնին։ 63  Ինչպես որ Եհովան ցնծում էր ձեզնով, երբ բարիք էր անում և շատացնում էր ձեզ+, այնպես էլ Եհովան կցնծա, երբ կործանի ու ոչնչացնի ձեզ+։ Դուք արմատախիլ կլինեք այն երկրից, ուր գնում եք դրան տիրելու+։ 64  Եհովան կցրի քեզ բոլոր ժողովուրդների մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը+, և այնտեղ դու կծառայես ուրիշ աստվածների, որոնց ո՛չ դու ես ճանաչել, ո՛չ էլ քո նախահայրերը. փայտին ու քարին կծառայես+։ 65  Այդ ազգերի մեջ հանգիստ չես ունենա+, և ոտքիդ համար հանգստի տեղ չի լինի։ Այնտեղ Եհովան երկչոտ սիրտ+, թույլ աչքեր+ ու հուսահատ հոգի կտա քեզ։ 66  Կյանքդ մազից կախված կլինի, և օր ու գիշեր սարսափի մեջ կլինես և վստահ չես լինի՝ կենդանի կմնաս, թե ոչ+։ 67  Սրտումդ եղած սարսափի պատճառով և աչքերիդ տեսածի պատճառով առավոտյան կասես՝ «երանի՜ երեկո լիներ», իսկ երեկոյան՝ «երանի՜ առավոտ լիներ»+։ 68  Եվ Եհովան նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին ասացի քեզ՝ «երբեք այն չես տեսնի»+։ Այնտեղ ինքներդ ձեզ կվաճառեք ձեր թշնամիներին, որպեսզի նրանց ստրուկներն ու աղախինները լինեք+, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տուբերկուլյոզով»։
Բույսերի սնկային հիվանդություն։