2 Օրենք 29։1-29

29  Սրանք են խոսքերն այն ուխտի, որը Եհովան պատվիրեց Մովսեսին կնքել Իսրայելի որդիների հետ Մովաբի երկրում, բացի այն ուխտից, որը նա կնքել էր նրանց հետ Քորեբում+։  Մովսեսը կանչեց ամբողջ Իսրայելին ու ասաց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ Եհովան ձեր աչքի առաջ Եգիպտոսում արեց փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու ամբողջ երկրին+,  այն մեծ ապացույցները, որոնք ձեր աչքերով տեսաք+՝ այն մեծ նշաններն+ ու հրաշքները+։  Սակայն Եհովան մինչև օրս ձեզ չի տվել սիրտ, որ հասկանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք+։  «Քառասուն տարի անապատում ես առաջնորդեցի ձեզ+. ո՛չ ձեր վրայի հագուստը մաշվեց, ո՛չ էլ ձեր ոտքերի սանդալները մաշվեցին+։  Դուք հաց չկերաք+, ոչ էլ գինի կամ ոգելից խմիչք խմեցիք, որպեսզի իմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»։  Ի վերջո, եկաք այս վայրը, ու Եսեբոնի+ թագավոր Սեհոնը և Բասանի թագավոր Օգը+ դուրս եկան մեր դեմ պատերազմելու, բայց մենք կոտորեցինք նրանց+։  Այնուհետև վերցրինք նրանց երկիրն ու որպես ժառանգություն տվեցինք Ռուբենյաններին, Գադյաններին և Մանասեյանների կես ցեղին+։  Ուստի պահեք այս ուխտի խոսքերն ու կատարեք դրանք, որպեսզի ձեր բոլոր գործերում հաջողություն ունենաք+։ 10  Այսօր ձեր Աստված Եհովայի առաջ կանգնած եք բոլորդ՝ ձեր ցեղերի գլուխները, ձեր երեցներն ու գլխավորները, Իսրայելի բոլոր տղամարդիկ+, 11  ձեր երեխաները, ձեր կանայք+, ձեր ճամբարում գտնվող պանդուխտները+, ձեր փայտ հավաքողից մինչև ջուր հանողը+, 12  որպեսզի ձեր Աստված Եհովայի հետ երդումով հաստատված ուխտի մեջ մտնեք+։ Այս ուխտը ձեր Աստված Եհովան այսօր կապում է ձեզ հետ+, 13  որ այսօր ձեզ իր ժողովուրդը դարձնի+ և ձեր Աստվածը լինի+, ինչպես որ խոստացել է ձեզ ու երդվել է ձեր նախահայրերին՝ Աբրահամին+, Իսահակին+ ու Հակոբին+։ 14  Երդումով հաստատված այս ուխտը միայն ձեզ հետ չեմ կապում+, 15  այլև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ կանգնած են մեր Աստված Եհովայի առաջ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ չեն+ 16  (չէ՞ որ դուք լավ գիտեք, թե ինչպես էինք ապրում Եգիպտոսում և ինչպես էինք անցնում ազգերի միջով, և նրանց միջով անցնելով+՝ 17  դուք տեսաք նրանց նողկալի բաներն ու գարշելի կուռքերը*+, փայտն ու քարը, արծաթն ու ոսկին, որոնք նրանց մոտ էին), 18  որպեսզի ձեր մեջ չլինի մի տղամարդ, կին, ընտանիք կամ ցեղ, որի սիրտը այսօր շեղվի մեր Աստված Եհովայից, և նա գնա ու ծառայի այդ ազգերի աստվածներին+, և որպեսզի ձեր մեջ չլինի մի արմատ, որից թունավոր բույս կամ օշինդր է աճում+։ 19  Եթե ինչ-​որ մեկը լսի այս երդման+ խոսքերը և իր սրտում ինքն իրեն օրհնի ու ասի՝ «թեև սրտիս համառությամբ էլ քայլեմ+, խաղաղություն կունենամ»+, և մտադիր լինի վերացնել ոռոգվածը ծարավածի հետ միասին, 20  ապա Եհովան չի ցանկանա ներել նրան+, այլ այդ ժամանակ Եհովայի բարկությունն+ ու նախանձախնդրությունը+ կբորբոքվի* այդ մարդու դեմ+, և այս գրքում գրված բոլոր անեծքները+ նրա վրա կգան, ու Եհովան կջնջի նրա անունը երկնքի տակից։ 21  Նրան կործանելու համար Եհովան կառանձնացնի+ նրան Իսրայելի բոլոր ցեղերից, որպեսզի նրա վրա բերի այս ուխտում հիշատակված բոլոր անեծքները, որոնք գրված են օրենքի այս գրքում։ 22  Ապագա սերունդը՝ ձեր որդիները, որ կգան ձեզնից հետո, նաև օտարականը, որ կգա հեռավոր երկրից, կհարցնեն, երբ տեսնեն պատուհասներն ու հիվանդությունները, որոնցով Եհովան կհարվածի երկիրը+, 23  նաև ծծումբը, աղն+ ու կրակը+, որոնց պատճառով ամբողջ երկիրը չի ցանվի ու չի ծլի և ոչ մի բուսականություն չի աճի նրանում, ինչպես Սոդոմի ու Գոմորի+ և Ադմայի+ ու Սեբոյիմի+ կործանումից հետո, որոնք Եհովան իր բարկությամբ ու ցասումով կործանեց+. 24  այո՛, բոլոր ազգերը կհարցնեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս երկրի հետ+։ Ինչո՞ւ բորբոքվեց նրա սաստիկ բարկությունը»։ 25  Այն ժամանակ նրանց կպատասխանեն. «Պատճառն այն է, որ նրանք թողեցին իրենց նախահայրերի Աստված Եհովայի ուխտը+, որը նա կապել էր նրանց հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտոսից+։ 26  Նրանք գնացին ու ծառայեցին ուրիշ աստվածների և խոնարհվեցին դրանց առաջ՝ աստվածների, որոնց չէին ճանաչում, և որոնց նա թույլ չէր տվել, որ նրանք ունենային+։ 27  Ուստի Եհովայի բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, ու նրա վրա նա բերեց այս գրքում գրված բոլոր անեծքները+։ 28  Եհովան իր բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով նրանց արմատախիլ արեց իրենց երկրից+ և մի ուրիշ երկիր գցեց, ինչը և այսօր ակնհայտ է»+։ 29  Ծածուկ բաները+ մեր Աստված Եհովային են պատկանում, իսկ բացահայտված բաները+ մեզ ու մեր որդիներին են պատկանում դարեդար, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Բռց.՝ «կծխա»։