2 Օրենք 30։1-20

30  «Երբ քեզ վրա կատարվեն այս բոլոր խոսքերը՝ օրհնությունն+ ու անեծքը+, որոնք դրեցի քո առաջ, և քո սրտում հիշես դրանք+, երբ ապրելիս լինես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Աստված Եհովան կցրի քեզ+,  վերադառնաս քո Աստված Եհովայի մոտ+ ու քո ամբողջ սրտով և ամբողջ հոգով լսես նրա ձայնին՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ քեզ այսօր, ինչպես դու, այնպես էլ քո որդիները+,  այդ ժամանակ քո Աստված Եհովան կվերադարձնի քո գերիներին+, կողորմի քեզ+ ու դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ժողովուրդներից, ուր քո Աստված Եհովան կցրի քեզ+։  Եթե ցիրուցան եղած ժողովուրդդ երկնքի ծայրին էլ լինի, այնտեղից քո Աստված Եհովան կհավաքի ու կվերցնի քեզ+։  Քո Աստված Եհովան կբերի քեզ այն երկիրը, որին քո հայրերը տիրեցին, և դու կտիրես դրան։ Նա քեզ բարիք կանի ու կշատացնի քեզ, այնպես որ քո հայրերից ավելի շատ կլինես+։  Քո Աստված Եհովան կթլփատի քո սիրտը+ և զավակներիդ սիրտը+, որպեսզի ամբողջ սրտովդ ու ամբողջ հոգովդ սիրես քո Աստված Եհովային և ապրես+։  Այս բոլոր անեծքները քո Աստված Եհովան կբերի թշնամիներիդ վրա, ովքեր ատում ու հալածում են քեզ+։  Իսկ դու հետ կդառնաս ու կլսես Եհովայի ձայնին և կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ+։  Քո Աստված Եհովան առատություն կտա ձեռքիդ բոլոր գործերին+, որովայնիդ պտղին, ընտանի կենդանիներիդ պտղին+ և հողիդ պտղին+, և դու կբարգավաճես+, որովհետև Եհովան դարձյալ կցնծա քեզնով ու բարիք կանի քեզ, ինչպես որ ցնծաց քո նախահայրերով+, 10  քանի որ դու կլսես քո Աստված Եհովայի ձայնին ու կկատարես նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք գրված են օրենքի այս գրքում+, որովհետև քո ամբողջ սրտով և ամբողջ հոգով կվերադառնաս քո Աստված Եհովայի մոտ+։ 11  Այս պատվիրանը, որ այսօր տալիս եմ քեզ, դժվար չէ քեզ համար և ոչ էլ հեռու է քեզնից+։ 12  Այն երկնքում չէ, որ ասես՝ «ո՞վ մեզ համար կբարձրանա երկինք և այն կբերի ու մեզ լսել կտա, որ կարողանանք կատարել այն»+, 13  ոչ էլ ծովի մյուս կողմում է, որ ասես՝ «ո՞վ մեզ համար կանցնի ծովի մյուս կողմը և այն կբերի ու մեզ լսել կտա, որ կարողանանք կատարել այն»։ 14  Չէ՞ որ այդ խոսքը շատ մոտ է քեզ՝ քո բերանում է և քո սրտում+, որ կարողանաս կատարել այն+։ 15  Ահա այսօր կյանքն ու բարիքը, մահն ու չարիքը քո առաջ եմ դնում+։ 16  Եթե հնազանդվես քո Աստված Եհովայի պատվիրաններին, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, սիրես քո Աստված Եհովային+, քայլես նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները+, կանոններն ու դատավճիռները+, այդ ժամանակ կապրես+ ու կշատանաս, և քո Աստված Եհովան կօրհնի քեզ այն երկրում, ուր գնում ես նրան տիրելու+։ 17  Բայց եթե սիրտդ շրջվի, և դու չլսես+ ու հրապուրվելով խոնարհվես ուրիշ աստվածների առաջ և ծառայես դրանց+, 18  ապա այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կվերանաք+։ Դուք երկար օրեր չեք ապրի այն երկրում, որտեղ գնալու համար անցնում եք Հորդանանը, որպեսզի տիրեք այդ երկրին։ 19  Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ+. կյանքն ու մահը+, օրհնությունն+ ու անեծքը+ ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես+ դու և քո սերունդը+՝ 20  սիրելով քո Աստված Եհովային+, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով+։ Չէ՞ որ նա է քեզ կյանք ու երկար օրեր տալիս+, որպեսզի բնակվես այն երկրում, որը Եհովան երդվել է տալ քո նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»+։

Ծանոթագրություններ