2 Օրենք 33։1-29
33 Ահա այն օրհնությունը+, որով ճշմարիտ Աստծու մարդ+ Մովսեսը իր մահից առաջ օրհնեց Իսրայելի որդիներին։
2 Նա ասաց.
«Եհովան Սինայից եկավ+,
Սեիրից նա ծագեց նրանց վրա+,
Փառանի+ լեռնային շրջանից փայլատակեց։
Նրա հետ էին սուրբ բյուրավորները*+,
Եվ նրանց ռազմիկները նրա աջ կողմում էին+։
3 Նա ջերմորեն սիրում էր իր ժողովրդին+։
Նրանց բոլոր սրբերը քո ձեռքում են+,
Նրանք նստեցին քո ոտքերի մոտ+
Եվ սկսեցին լսել քո խոսքերը+։
4 (Մովսեսը պատվիրեց մեզ պահել մի օրենք+,
Որը պատկանում է Հակոբի ժողովին)+։
5 Հեսուրունում*+ նա թագավոր դարձավ,
Երբ հավաքվեցին ժողովրդի գլուխները+,
Իսրայելի բոլոր ցեղերը+։
6 Թող Ռուբենն ապրի ու չմահանա+,
Եվ թող նրա մարդիկ սակավաթիվ չլինեն»+։
7 Ահա Հուդայի օրհնությունը+։ Նա ասաց.
«Ո՛վ Եհովա, լսի՛ր Հուդայի+ ձայնը
Եվ նրան իր ժողովրդի մո՛տ բեր։
Նրա բազուկները պայքարում են իր ունեցածի համար։
Օգնակա՛ն եղիր նրան իր հակառակորդների դեմ պայքարում»+։
8 Ղևիի մասին ասաց+.
«Քո թումիմը և ուրիմը+ քեզ նվիրված մարդուն են պատկանում+,
Որին դու ստուգեցիր Մասսայում+։
Նրա հետ դու վիճեցիր Մերիբայի+ ջրերի մոտ՝
9 Այն մարդու հետ, որը իր հորն ու մորն ասաց. «Ես չեմ տեսնում նրանց»։
Նա նույնիսկ իր եղբայրներին չէր ընդունում+
Եվ իր որդիներին չէր ճանաչում։
Նա հետևեց քո խոսքին+
Եվ քո ուխտը շարունակեց պահել+։
10 Թող նա Հակոբին սովորեցնի քո դատավճիռները+
Եվ Իսրայելին՝ քո օրենքը+։
Թող քո ռունգերի առաջ նա խունկ մատուցի+
Եվ ամբողջական զոհ՝ քո զոհասեղանի վրա+։
11 Ո՛վ Եհովա, օրհնի՛ր նրա զորությունը+
Եվ հավանությո՛ւն տուր նրա ձեռքի գործերին+։
Վնա՛ս հասցրու նրա դեմ դուրս եկողների մեջքին+,
Նաև նրան սաստիկ ատողներին, որպեսզի վեր չկենան»+։
12 Բենիամինի մասին ասաց+.
«Թող Եհովայի սիրելին+ ապահով բնակվի նրա մոտ+։
Ամբողջ օրը նա պատսպարում է նրան+,
Եվ նա նրա ուսերի միջև կբնակվի»+։
13 Հովսեփի մասին ասաց+.
«Թող Եհովան շարունակ օրհնի նրա երկիրը+
Երկնքի ընտիր բաներով՝ ցողով+,
Ներքևում գտնվող ջրերի անդունդով+,
14 Արևի լավագույն արդյունքներով+,
Լուսնային ամիսների ընտիր բերքով+,
15 Արևելքի լեռների ամենալավ պտուղներով+
Դարավոր բլուրների չքնաղ պարգևներով,
16 Երկրի և նրա հարստության ընտիր բարիքներով+
Եվ փշոտ թփում Բնակվողի հավանությամբ+։
Թող այդ ամենը Հովսեփի+ գլխին իջնի
Եվ իր եղբայրներից առանձնացածի գագաթին+։
17 Նա շքեղ է, ինչպես ցլի առաջնեկը+,
Նրա եղջյուրները վայրի ցլի եղջյուրներ են+։
Դրանցով նա հետ կմղի ժողովուրդներին+,
Բոլորին հետ կմղի մինչև երկրի ծայրերը։
Նրա եղջյուրները Եփրեմի+ տասնյակ հազարավորներն են,
Դրանք Մանասեի հազարավորներն են»։
18 Զաբուղոնի մասին ասաց+.
«Ուրախացի՛ր, ո՛վ Զաբուղոն, երբ դուրս ես գալիս+,
Եվ դու, ո՛վ Իսաքար+՝ քո վրաններում։
19 Ժողովուրդներին նրանք դեպի լեռը կկանչեն։
Այնտեղ նրանք արդարության զոհեր կմատուցեն+,
Նրանք կուտեն ծովերի առատ հարստությունը+
Եվ ավազի թաքնված գանձերը»։
20 Գադի մասին ասաց+.
«Օրհնյա՜լ է Գադի սահմաններն ընդարձակողը+։
Նա առյուծի պես կբնակվի+,
Բազուկը և նույնիսկ գլխի գագաթը կհոշոտի+։
21 Լավագույն մասը նա իրեն կվերցնի+,
Որովհետև օրենսդրի բաժինը այնտեղ է պահված+։
Ժողովրդի գլուխները կհավաքվեն մեկտեղ։
Նա Եհովայի արդարությունն ի գործ կդնի
Եվ նրա դատավճիռները կիրականացնի Իսրայելի համար»։
22 Դանի մասին ասաց+.
«Դանը առյուծի ձագ է+,
Նա դուրս կցատկի Բասանից»+։
23 Նեփթաղիմի մասին ասաց+.
«Նեփթաղիմը կշտացել է Եհովայի հավանությամբ
Եվ նրա առատ օրհնությամբ։
Տիրի՛ր արևմուտքին և հարավին»+։
24 Ասերի մասին ասաց+.
«Ասերը որդիներով է օրհնված+։
Թող նա հավանություն ստանա իր եղբայրներից+
Եվ իր ոտքը յուղի մեջ թաթախի+։
25 Դարպասիդ կողպեքները երկաթ ու պղինձ են+,
Եվ կյանքիդ բոլոր օրերում հանգիստ ու հանդարտ կընթանաս։
26 Հեսուրունի+ ճշմարիտ Աստծու նմանը չկա+,
Որը երկնքով գալիս է քեզ օգնության+
Եվ իր վսեմությամբ գալիս է ամպոտ երկինքներով+։
27 Վաղեմի Աստվածը թաքստոց է+,
Նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ+։
Թշնամուն նա կքշի քո առաջից+
Ու կասի՝ ոչնչացրե՛ք նրանց+։
28 Իսրայելը ապահով կբնակվի+,
Հակոբի աղբյուրը մենակ կբնակվի+
Հացահատիկի և նոր գինու երկրում+,
Ու նրա երկինքը ցող կիջեցնի+։
29 Երջանի՜կ ես դու, ո՛վ Իսրայել+,
Ո՞վ է քեզ նման+։
Դու մի ժողովուրդ ես, որի փրկությունը Եհովան է+,
Նա քո օգնության վահանն է+
Եվ քո փառահեղ սուրը+։
Թշնամիներդ կքծնեն քո առաջ+,
Իսկ դու նրանց բարձր տեղերում կքայլես»+։