2 Օրենք 34։1-12
34 Այնուհետև Մովսեսը Մովաբի անապատային հարթավայրերից բարձրացավ Նաբավ+ լեռը՝ Փասգայի+ գագաթը, որը Երիքովի+ դիմացն է։ Եհովան նրան ցույց տվեց ամբողջ երկիրը՝ Գաղաադից մինչև Դան+,
2 ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի ու Մանասեի երկիրը, ամբողջ Հուդայի երկիրը մինչև արևմտյան ծովը+,
3 Նեգևն+ ու Շրջանը*+, արմավենիների քաղաք Երիքովի+ դաշտահովիտը մինչև Սեգոր+։
4 Եհովան ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի մասին երդվեցի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասելով. «Քո սերնդին եմ տալու այն»+։ Քանի որ դու այնտեղ չես անցնելու, ես թույլ եմ տալիս, որ քո աչքով տեսնես այն»+։
5 Դրանից հետո Եհովայի կարգադրությամբ+ Եհովայի ծառա Մովսեսը+ մահացավ Մովաբի երկրում։
6 Եվ նա* թաղեց նրան Մովաբի երկրի հովտում՝ Բեթ-Փեգորի դիմաց+, ու մինչև օրս ոչ ոք չգիտի նրա գերեզմանի տեղը+։
7 Մովսեսը մահացավ հարյուր քսան տարեկան հասակում+։ Նրա աչքերը չէին տկարացել+, և նրա ուժը չէր սպառվել+։
8 Մովաբի անապատային հարթավայրերում Իսրայելի որդիները երեսուն օր լաց եղան Մովսեսի համար+։ Ի վերջո, Մովսեսի համար լացի ու սգո օրերը վերջացան։
9 Նավեի որդի Հեսուն լի էր իմաստության ոգով+, քանի որ Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա+։ Եվ Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այն, ինչ Եհովան Մովսեսին պատվիրել էր+։
10 Սակայն Իսրայելում Մովսեսի պես մարգարե երբեք չեղավ+, որին Եհովան երես առ երես էր ճանաչում+,
11 և դա ակնհայտ էր այն բոլոր նշաններից ու հրաշքներից, որոնք նա կատարեց Եգիպտոսում փարավոնի, նրա բոլոր ծառաների ու նրա ողջ երկրի առաջ, ինչի համար Եհովան նրան ուղարկել էր+,
12 ինչպես նաև ակնհայտ էր այն զորավոր ձեռքից և բոլոր մեծ ու ահարկու գործերից, որոնք Մովսեսը կատարեց ամբողջ Իսրայելի աչքի առաջ+։