2 Օրենք 5։1-33

5  Մովսեսը կանչեց ամբողջ Իսրայելին+ ու ասաց. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, այն կանոններն ու դատավճիռները+, որ այսօր ասում եմ ձեզ։ Սովորեք դրանք ու զգուշորեն կատարեք+։  Մեր Աստված Եհովան ուխտ կապեց մեզ հետ Քորեբում+։  Եհովան այդ ուխտը կապեց ոչ թե մեր նախահայրերի հետ, այլ մեզ հետ՝ բոլորիս հետ, որ ողջ ենք և այսօր այստեղ ենք։  Երես առ երես Եհովան կրակի միջից խոսեց ձեզ հետ լեռան վրա+։  Այդ ժամանակ ես կանգնած էի Եհովայի ու ձեր միջև+, որպեսզի հայտնեմ ձեզ Եհովայի խոսքը, քանի որ դուք վախենում էիք կրակից ու չէիք բարձրանում լեռը+։ Նա ասաց.  «Ես քո Աստված Եհովան եմ+, որը հանեց քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից+։  Ինձնից բացի, ուրիշ աստվածներ երբեք չունենաս+։  Քեզ համար կուռք չշինես+՝ որևէ բանի կերպարանք+, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է, կամ երկրի տակ՝ ջրերի մեջ է։  Դրանց առաջ չխոնարհվես և չծառայես դրանց+, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված* եմ+, որ հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը+, 10  իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների հանդեպ մինչև հազարերորդ սերունդը սիրառատ բարություն* եմ ցուցաբերում+։ 11  Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չօգտագործես+, քանի որ Եհովան անպատիժ չի թողնի նրան, ով նրա անունը անպատշաճ ձևով է օգտագործում+։ 12  Պահելով շաբաթ օրը և այն սուրբ համարելով, ինչպես որ քո Աստված Եհովան է պատվիրել քեզ+՝ 13  վեց օր աշխատիր ու արա քո բոլոր գործերը+։ 14  Բայց յոթերորդ օրը շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին+։ Ոչ մի գործ չանես+, ինչպես դու, այնպես էլ քո որդին, քո աղջիկը, քո ծառան, քո աղախինը, քո եզը, քո էշը, քո ընտանի կենդանին և քո քաղաքում գտնվող պանդուխտը+, որպեսզի քո ծառան ու քո աղախինը հանգստանան, ինչպես դու+։ 15  Հիշիր, որ դու ստրուկ դարձար Եգիպտոսում+, և քո Աստված Եհովան զորավոր ձեռքով ու մեկնած բազկով հանեց քեզ այնտեղից+։ Ահա թե ինչու քո Աստված Եհովան պատվիրեց քեզ պահել շաբաթ օրը+։ 16  Պատվիր քո հորն ու մորը+, ինչպես որ քո Աստված Եհովան պատվիրել է քեզ, որպեսզի քո օրերը երկար լինեն և քեզ լավ լինի+ այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ։ 17  Մի՛ սպանիր+։ 18  Շնություն մի՛ գործիր+։ 19  Մի՛ գողացիր+։ 20  Մերձավորիդ դեմ սուտ վկայություն մի՛ տուր+։ 21  Մերձավորիդ կնոջը մի՛ ցանկացիր+։ Եսասիրաբար մի՛ ցանկացիր տիրանալու մերձավորիդ տանը, նրա արտին, նրա ծառային, աղախնին, նրա ցլին, էշին կամ որևէ բանի, որ մերձավորիդ է պատկանում»+։ 22  Այս Խոսքերը* լեռան վրա Եհովան բարձրաձայն ասաց ձեր ողջ ժողովին կրակի+, ամպի ու թանձր խավարի միջից և ոչինչ չավելացրեց։ Հետո դրանք գրեց երկու քարե տախտակի վրա ու տվեց ինձ+։ 23  Բայց հենց որ մթության միջից ձայնը լսեցիք, մինչ լեռը կրակով վառվում էր+, դուք՝ ձեր ցեղերի բոլոր գլուխներն ու երեցները, մոտեցաք ինձ 24  ու ասացիք. «Ահա մեր Աստված Եհովան ցույց տվեց մեզ իր փառքն ու մեծությունը, և մենք լսեցինք կրակի միջից եկող նրա ձայնը+։ Այսօր մենք տեսանք, որ Աստված կարող է խոսել մարդու հետ, ու նա կարող է ողջ մնալ+։ 25  Եվ հիմա ինչո՞ւ մեռնենք, քանի որ այս մեծ կրակը կլափի մեզ+։ Եթե մենք կրկին լսենք մեր Աստված Եհովայի ձայնը, անպատճառ կմեռնենք+։ 26  Մարդկանցից ո՞վ է երբևէ լսել կենդանի Աստծու ձայնը+, որը խոսել է կրակի միջից, ինչպես մենք լսեցինք, և ո՞վ է ողջ մնացել։ 27  Դո՛ւ մոտեցիր ու լսիր այն ամենը, ինչ մեր Աստված Եհովան կասի։ Հետո մեզ կհայտնես մեր Աստված Եհովայի բոլոր ասածները+, և մենք կլսենք ու կկատարենք»։ 28  Եհովան լսեց ձեր ասածները, երբ դուք խոսեցիք ինձ հետ, ու Եհովան ասաց ինձ. «Ես լսեցի այն խոսքերը, որ այս ժողովուրդն ասաց քեզ։ Այն, ինչ նրանք ասացին, լավ է+։ 29  Երանի՜ թե պատրաստեին իրենց սիրտը, որ վախենան ինձնից+ ու միշտ պահեն իմ բոլոր պատվիրանները+, որպեսզի նրանց ու նրանց որդիներին լավ լինի դարեդար+։ 30  Գնա ու ասա նրանց. «Վերադարձեք տուն՝ ձեր վրանները»։ 31  Իսկ դու ինձ հետ մնա, որ ասեմ քեզ բոլոր պատվիրանները, կանոններն ու դատավճիռները, որոնք պետք է սովորեցնես նրանց+, որպեսզի կատարեն դրանք այն երկրում, որը ես տալիս եմ նրանց, որ տիրեն»։ 32  Զգույշ եղեք, որ անեք ճիշտ այնպես, ինչպես ձեր Աստված Եհովան պատվիրել է ձեզ+։ Աջ կամ ձախ չթեքվեք+։ 33  Գնացեք այն ճանապարհով, որով ձեր Աստված Եհովան պատվիրել է գնալ+, որպեսզի ապրեք և ձեզ լավ լինի+ և որպեսզի երկար օրեր ապրեք այն երկրում, որին տիրելու եք»։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 20։5-ի ծնթ.։
Կամ՝ «նվիրված սեր»։
Տե՛ս Ելք 34։28-ի ծնթ.։