2 Օրենք 6։1-25

6  «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու դատավճիռները, որ քո Աստված Եհովան պատվիրեց սովորեցնել քեզ+, որպեսզի կատարես դրանք այն երկրում, ուր գնում ես նրան տիրելու,  որպեսզի կյանքիդ բոլոր օրերում վախենաս+ քո Աստված Եհովայից, և դու, քո որդին ու քո թոռը պահեք նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ պատվիրում եմ քեզ պահել+, և որպեսզի քո օրերը երկար լինեն+։  Ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք+, որպեսզի քեզ լավ լինի+, և խիստ շատանաս, ինչպես որ քո նախահայրերի Աստված Եհովան խոստացել է քեզ+ այն երկրի վերաբերյալ, որտեղ կաթ ու մեղր է հոսում։  Լսի՛ր, ո՛վ Իսրայել. մեր Աստված Եհովան մեկ Եհովա է*+։  Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով+, քո ամբողջ հոգով+ ու քո ամբողջ ուժով+։  Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն+,  և արմատավորիր դրանք քո երեխաների* մեջ+ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես+ ու վեր կենում։  Որպես նշան դրանք կապիր ձեռքիդ+, և դրանք որպես ժապավեն պետք է լինեն ճակատիդ*+։  Գրիր դրանք տանդ դռան կողափայտերի ու քո դարպասների վրա+։ 10  Երբ քո Աստված Եհովան քեզ բերի այն երկիրը, որը նա քո նախահայրեր Աբրահամին, Իսահակին և Հակոբին խոստացավ քեզ տալ, երկիր+, որում կան մեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել+, 11  բարիքներով լի տներ, որոնք դու չես լցրել, տաշած ջրամբարներ, որոնք դու չես տաշել, խաղողի այգիներ ու ձիթենիներ, որոնք դու չես տնկել, ու երբ ուտես և կշտանաս+, 12  զգույշ եղիր, որ չմոռանաս+ Եհովային, որը հանեց քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից։ 13  Վախեցիր+ Եհովայից՝ քո Աստծուց, նրան ծառայիր+ և նրա անունով երդվիր+։ 14  Ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ձեզ շրջապատող ազգերի որևէ աստծու հետևից+ 15  (քանի որ քո Աստված Եհովան, որ քո մեջ է, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է)+, որ չլինի թե քո Աստված Եհովայի բարկությունը բռնկվի քո դեմ+, և նա բնաջինջ անի քեզ երկրի երեսից+։ 16  Ձեր Աստծուն՝ Եհովային, մի՛ փորձեք+, ինչպես որ Մասսայում* փորձեցիք+։ 17  Անպատճառ պահեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները+, նրա վկայություններն+ ու նրա կանոնները+, որոնք նա պատվիրել է քեզ պահել+։ 18  Արա այն, ինչը ճիշտ և լավ է Եհովայի աչքին, որպեսզի քեզ լավ լինի+, և դու գնաս ու տիրես այն լավ երկրին, որի մասին Եհովան երդվել է քո նախահայրերին+, 19  և քո առաջից քշես քո թշնամիներին, ինչպես որ Եհովան խոստացել է+։ 20  Եթե քո որդին երբևէ հարցնի քեզ+, թե՝ «ի՞նչ են նշանակում այն վկայությունները, կանոններն ու դատավճիռները, որոնք մեր Աստված Եհովան պատվիրեց ձեզ պահել», 21  այդ ժամանակ որդուդ ասա. «Եգիպտոսում մենք փարավոնի ստրուկներն էինք, բայց Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ այնտեղից+։ 22  Մեր աչքի առաջ+ Եհովան մեծ և կործանարար նշաններ ու հրաշքներ+ բերեց Եգիպտոսի, փարավոնի և նրա բոլոր տնեցիների վրա։ 23  Նա մեզ հանեց այնտեղից, որպեսզի բերի այստեղ և մեզ տա այն երկիրը, որի մասին երդվել էր մեր նախահայրերին+։ 24  Եհովան պատվիրեց մեզ կատարել այս բոլոր կանոնները+ և մեր մշտական բարօրության համար վախենալ մեր Աստված Եհովայից+, որպեսզի ողջ մնանք, ինչպես որ այսօր ենք ողջ+։ 25  Մենք արդար կհամարվենք+, եթե մեր Աստված Եհովայի առաջ զգուշությամբ կատարենք այս բոլոր պատվիրանները, ինչպես որ նա պատվիրել է մեզ»»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Եհովան մեր Աստվածն է, Եհովան մեկն է [կամ՝ միայն մեկ Եհովա կա]»։ Բռց.՝ «Եհովան՝ մեր Աստվածը, Եհովան մեկ է»։
Բռց.՝ «որդիների»։
Բռց.՝ «աչքերիդ միջև»։
Նշ. է «ստուգում, փորձություն»։