2 Օրենք 7։1-26
7 «Երբ ի վերջո քո Աստված Եհովան քեզ բերի այն երկիրը, ուր գնում ես նրան տիրելու+, նա քո առաջից կսրբի բազմամարդ ազգերին+՝ քետացիներին+, գերգեսացիներին+, ամորհացիներին+, քանանացիներին+, փերեզացիներին+, խևացիներին+ և հեբուսացիներին+՝ յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ ու հզոր են+։
2 Քո Աստված Եհովան նրանց քեզ կտա, և դու կկոտորես նրանց+։ Անպատճառ կործանման մատնիր նրանց+։ Նրանց հետ ուխտ չկապես ու նրանց հանդեպ հաճություն չցուցաբերես+։
3 Նրանց հետ խնամություն չանես։ Աղջկադ նրա որդուն չտաս և որդուդ համար նրա աղջկան կնության չառնես+։
4 Նա քո որդուն կշեղի ինձ հետևելուց, ու նրանք ուրիշ աստվածների կծառայեն+։ Այդ ժամանակ Եհովայի բարկությունը կբռնկվի քո դեմ, և նա իսկույն կոչնչացնի քեզ+։
5 Ընդհակառակը՝ նրանց հետ այսպես վարվեք. նրանց զոհասեղանները քանդեք+, նրանց սուրբ սյուները կոտրեք+, նրանց սուրբ ձողերը+ կտրեք+ և նրանց քանդակված պատկերները կրակով այրեք+,
6 որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Աստված Եհովայի համար+։ Քո Աստված Եհովան երկրի երեսին եղող բոլոր ժողովուրդներից քեզ է ընտրել, որ իր ժողովուրդը լինես՝ իր հատուկ սեփականությունը+։
7 Եհովան ցույց տվեց, որ թանկ եք իր համար, և ընտրեց ձեզ+ ոչ թե այն պատճառով, որ բոլոր ազգերից ավելի բազմամարդ էիք (քանի որ բոլոր ազգերից ամենափոքրն էիք)+,
8 այլ այն պատճառով, որ Եհովան սիրում էր ձեզ+ և պահում էր ձեր նախահայրերին տված իր երդումը+։ Դրա համար Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ+ ու փրկագնեց ստրուկների տնից+, փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի ձեռքից։
9 Դու լավ գիտես, որ քո Աստված Եհովան է ճշմարիտ Աստվածը+, հավատարիմ Աստվածը+, որը ուխտ է պահում+ և իրեն սիրողների ու իր պատվիրանները պահողների հանդեպ մինչև հազար սերունդ սիրառատ բարություն է ցուցաբերում+,
10 իսկ իրեն ատողներին բացահայտորեն* հատուցում է՝ կործանելով նրանց+։ Իրեն ատողի առնչությամբ նա չի հապաղի. նա բացահայտորեն կհատուցի նրան։
11 Պահիր ու կատարիր այն պատվիրանները, կանոններն ու դատավճիռները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ պահել+։
12 Եթե լսեք այս դատավճիռները, պահեք ու կատարեք դրանք+, քո Աստված Եհովան հավատարիմ կմնա իր ուխտին+ և քո հանդեպ սիրառատ բարություն կցուցաբերի, ինչի մասին երդվել է քո նախահայրերին+։
13 Նա կսիրի քեզ, կօրհնի+ ու կշատացնի քեզ+։ Նա կօրհնի որովայնիդ պտուղը+ և հողիդ պտուղը+, քո հացահատիկը, նոր գինին, յուղը, կովերիդ ձագերին ու հոտերիդ սերունդներին+ այն երկրում, որի մասին քո նախահայրերին երդվեց քեզ տալ+։
14 Բոլոր ժողովուրդներից ամենաօրհնյալը կլինես+։ Քո տղամարդկանցից, կանանցից կամ ընտանի կենդանիներից ոչ մեկը առանց սերունդ չի մնա+։
15 Եհովան քեզնից կհեռացնի ամեն հիվանդություն։ Նա քեզ չի հարվածի Եգիպտոսի այն բոլոր սարսափելի հիվանդություններով, որոնք դու գիտես+, այլ դրանցով կհարվածի բոլոր քեզ ատողներին։
16 Դու պետք է սպառես այն բոլոր ժողովուրդներին, որոնց քո Աստված Եհովան քեզ է տալիս+։ Թող աչքդ չխնայի նրանց+, ու նրանց աստվածներին չծառայես+, որովհետև դա ծուղակ կլինի քեզ համար+։
17 Եթե սրտումդ ասես՝ «այս ազգերը չափազանց բազմամարդ են, ինչպե՞ս կկարողանամ քշել նրանց»+,
18 ապա նրանցից մի՛ վախեցիր+։ Անպատճառ հիշիր, թե քո Աստվածը՝ Եհովան, ինչ արեց փարավոնին ու ողջ Եգիպտոսին+,
19 երբ քո Աստված Եհովան հանեց քեզ+ մեծ ապացույցներով+, որոնք քո աչքերով տեսար, նշաններով ու հրաշքներով+, զորավոր ձեռքով+ և մեկնած բազկով+։ Հենց այդպես կանի քո Աստված Եհովան այն բոլոր ազգերին, որոնցից վախենում ես+։
20 Քո Աստվածը՝ Եհովան, նրանց վրա վհատություն կուղարկի+, մինչև որ կործանվեն նրանք, ովքեր մնացել են+ և ովքեր թաքնված են եղել քեզնից։
21 Նրանցից մի՛ սարսափիր, որովհետև քո Աստված Եհովան քո մեջ է+, նա մեծ և ահազդու Աստված է+։
22 Քո Աստված Եհովան այս ազգերին աստիճանաբար կքշի քո առջևից+։ Քեզ թույլ չի տրվի արագ վերացնել նրանց, որ չլինի, թե դաշտի գազանները շատանան ու վնասեն քեզ։
23 Քո Աստված Եհովան նրանց քեզ կտա և խուճապի մեջ կգցի, ու նրանք խուճապահար կփախչեն, մինչև որ բնաջինջ լինեն+։
24 Նրանց թագավորներին քո ձեռքը կմատնի+, և դու նրանց անունները կվերացնես երկնքի տակից+։ Ոչ ոք չի կարողանա ընդդիմանալ քեզ+, մինչև որ նրանց ոչնչացնես+։
25 Նրանց աստվածների քանդակված պատկերները կրակով այրեք+։ Դրանց վրայի ոսկին ու արծաթը չցանկանաս+ և քեզ համար չվերցնես+, որ չլինի թե դրա պատճառով ծուղակն ընկնես+, որովհետև այդ ամենը գարշելի+ է քո Աստծու՝ Եհովայի համար։
26 Գարշելի բանը տունդ չտանես, որպեսզի դրա պես կործանման չմատնվես։ Զզվիր ու բոլորովին գարշիր դրանից+, որովհետև այն կործանման է մատնված»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երեսին»։