Աբդիա 1։1-21

  • Մեծամիտ Եդոմը կցածրացվի (1-9)

  • Հակոբի նկատմամբ Եդոմի գործած բռնությունը (10-14)

  • Եհովայի օրը. դատաստան՝ բոլոր ազգերի նկատմամբ (15, 16)

  • Հակոբի տունը կվերականգնվի (17-21)

    • Հակոբը կրակ կդառնա ու կխժռի Եդոմին (18)

    • Թագավորությունը Եհովային կպատկանի (21)

 Աբդիայի* տեսիլքը: Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան Եդոմի մասին.+ Մենք լուր լսեցինք Եհովայից: Նա ազգերի մոտ պատգամաբեր ուղարկեց, որ ասի. «Վե՛ր կացեք, եկե՛ք պատերազմի պատրաստվենք և դուրս գանք նրա դեմ»:+   «Ես քեզ աննշան եմ դարձրել ազգերի մեջ: Դու լիովին արհամարհված ես:+   Հանդուգն սիրտդ խաբել է քեզ:+ Դու ապրում ես ժայռի խոռոչներում,Բարձունքում ես բնակվում և քո սրտում ասում ես. «Ո՞վ ինձ ցած կիջեցնի»:   Եթե անգամ արծվի պես բարձրաբերձ տեղերում ապրես*Կամ բույնդ աստղերի մեջ դնես,Ես այնտեղից էլ ցած կբերեմ քեզ,– ասում է Եհովան:–   Եթե գողեր գային քեզ մոտ, կամ կողոպտիչներ՝ գիշերով,Մի՞թե նրանք չէին տանի միայն այն, ինչ ուզում են: Կամ եթե խաղող հավաքողներ գային քեզ մոտ,Մի՞թե բերքից մնացորդ չէին թողնի: (Բայց քո կործանումը շա՜տ ավելի մեծ է լինելու):+   Որքա՜ն մանրակրկիտ քրքրեցին քո ամեն մի անկյունը, Եսա՛վ: Ինչպե՜ս գտան քո թաքցրած գանձերը:   Քո բոլոր դաշնակիցները* քեզ իրենց երկրից քշեցին,Նրանք քեզ խաբեցին: Քեզ հետ խաղաղության մեջ լինող մարդիկ քեզ վրա իշխեցին: Քեզ հետ հաց ուտողները թակարդ կլարեն քո դեմ,Բայց դու գլխի չես ընկնի»:   Եհովան ասում է. «Մի՞թե այդ օրըԵդոմից չեմ վերացնի իմաստուններին+Ու Եսավի լեռնային շրջանից՝ խորաթափանց մարդկանց:   Քո ռազմիկները, ո՛վ Թեման,+ կսարսափեն,+Քանի որ Եսավի լեռնային շրջանում ամեն ոք կսպանվի կոտորածի ժամանակ:+ 10  Քո եղբոր՝ Հակոբի նկատմամբ բռնություն գործելու պատճառով+Ամոթահար կլինես,+Եվ դու ընդմիշտ կվերանաս:+ 11  Այն օրը, երբ մի կողմ քաշված նայում էիր,Այն օրը, երբ թշնամիները* նրա զորքը գերի տարան,+Երբ օտարազգիները մտան նրա քաղաք* ու Երուսաղեմի վրա վիճակ* գցեցին,+Դու նրանց պես վարվեցիր: 12  Դու չպետք է հրճվեիր եղբորդ դժբախտության վրա,+Չպետք է ուրախանայիր, երբ Հուդայի ժողովուրդը կործանվում էր,+Ու երբ նա նեղության մեջ էր, չպետք է ծաղրեիր նրան: 13  Այն օրը, երբ իմ ժողովրդի վրա աղետ էր եկել, չպետք է մտնեիր նրա քաղաք:*+ Այն օրը, երբ նա աղետի մեջ էր, չպետք է հրճվեիր նրա կործանման վրա: Չպետք է ձեռքդ դնեիր նրա հարստության վրա այն օրը, երբ նա աղետի մեջ էր:+ 14  Դու չպետք է կանգնեիր ճանապարհների խաչմերուկներում՝ փախչողներին կոտորելու համար,+Նեղության օրը դու չպետք է փրկվածներին մատնեիր թշնամիների ձեռքը,+ 15  Որովհետև մոտ է Եհովայի օրը, երբ նա դուրս կգա բոլոր ազգերի դեմ:+ Ինչպես որ դու վարվեցիր, այնպես էլ քեզ հետ կվարվեն:+ Ինչ որ ուրիշներին արեցիր, նույնը քո գլխին կգա: 16  Ինչպես որ դու խմեցիր բարկությանս բաժակից իմ սուրբ լեռան վրա,Այդպես էլ բոլոր ազգերը անդադար պիտի խմեն:+ Նրանք մինչև վերջ կխմեն ու կչքվեն,Ասես երբեք էլ չեն եղել: 17  Բայց Սիոն լեռան վրա փրկվողներ կլինեն,+Եվ այն սուրբ կլինի:+ Հակոբի տունը հետ կվերցնի այն ամենը, ինչն իրեն է պատկանում:+ 18  Հակոբի տունը կրակ կդառնա,Հովսեփի տունը՝ բոց,Իսկ Եսավի տունը՝ ծղոտ: Նրանք կայրեն ու կխժռեն նրան: Եսավի տնից փրկվող չի լինի,+Որովհետև Եհովան է ասել: 19  Նրանք կտիրեն Նեգևին ու Եսավի լեռնային շրջանին,+Շեֆելային* ու փղշտացիների երկրին:+ Նրանք կտիրեն Եփրեմի ու Սամարիայի տարածքներին,+Եվ Բենիամինը կտիրի Գաղաադին: 20  Այս բերդապատնեշում ապրող գերիներին՝+Իսրայելի ժողովրդին, կպատկանի քանանացիների երկիրը ընդհուպ մինչև Սարեփթա:+ Իսկ Երուսաղեմից գերեվարվածները, որոնք Սեֆարադում էին, կտիրեն Նեգևի քաղաքներին:+ 21  Փրկիչներ կբարձրանան Սիոն լեռը,Որ դատեն Եսավի լեռնային շրջանը,+Եվ թագավորությունը Եհովային կպատկանի»:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «Եհովայի ծառա»:
Կամ հնարավոր է՝ «վեր սլանաս»:
Կամ՝ «Քեզ հետ ուխտի մեջ եղողները»:
Բռց.՝ «օտարները»:
Բռց.՝ «դարպաս»:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «դարպաս»:
Կամ՝ «Հարթավայրին»: